Անդրիաս Ղուկասյանը կմնա անազատության մեջ. դատարանն անսպասելի որոշում կայացրեց

09/09/2016 schedule11:00

 Հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Երեկ սպասվում էր, որ Ղուկասյանը գրավի դիմաց ազատ կարձակվի, սակայն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն անսպասելի որոշում կայացրեց՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը:

Մինչ այդ, դատարանի բակում հավաքվել էին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի աջակիցներն ու կողմնակիցները: Ցուցարարները վանկարկում էին` «Ձեռքներդ հեռու մեր մաքրամաքուր տղաներից», «Սասնա ծռեր», «Մենք ենք Սասնա ծռերը»: 4-ամյա մի փոքրիկ տղա էլ, որի անունը Մոնթե էր, բղավում էր. «Հայաստանն իմն է», «Ես Մոնթեն եմ», «Ես Սասնա ծուռ եմ»: Երեխայի կրած շապիկին Մոնթեի դիմանկարն էր, իսկ ուսին գցած շապիկին` Պավլիկ Մանուկյանի որդու` Արամ Մանուկյանի:

Դատարանը՝ Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը քննեց երկու ժամից ավելի, որից հետո հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշումը հրապարակելուց հետո Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը մեր զրույցում հայտարարեց. «Հանրային իշխանությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է պահվել որպես քաղբանտարկյալ եւ, փաստորեն, դեռ կշարունակի մնալ կալանքի տակ: Որեւէ հիմք նրան կալանքի տակ պահելու, գրավ չկիրառելու, պարզապես, չկար»: Հարցին, թե ի՞նչ նոր փաստեր էին ներկայացվել դատարան, պաշտպանն ասաց, որ բազմաթիվ փաստաթղթեր էին ներկայացրել: Մեժլումյանն այդ պահին դեռեւս դատարանի որոշման միայն եզրափակիչ մասին էր ծանոթ, բայց անգամ այդ պարագայում նա վստահ էր՝ դատարանի որոշումը հիմնավոր լինել չի կարող:

«Ըստ դատարանի որոշման` Անդրիաս Ղուկասյանը պետք է մնա կալանավորված, քանի որ ազատության մեջ լինելու դեպքում կարող է ազդեցություն գործել երկու ոստիկանների վրա: Գործով, որպես հիմնավոր կասկած, երկու ոստիկան վկայի ցուցմունք են բերել, այսինքն՝ երկու ոստիկանի նկատմամբ Անդրիաս Ղուկասյանը կարող է ազդեցություն կամ ճնշում գործադրել»,- ասաց պաշտպանը՝ աբսուրդ գնահատելով դատարանի կողմից ներկայացված նման հիմնավորումը:

Մեժլումյանի խոսքով՝ դատարանում չի ներկայացվել որեւէ փաստ, որը հիմնավոր կասկած կհարուցի առ այն, որ Անդրիաս Ղուկասյանն ազատության մեջ մնալու, առավել եւս՝ գրավ վճարելու դեպքում կարող է որեւէ ազդեցություն գործել ոստիկանների նկատմամբ: Գրավի միջնորդության քննարկմանը ներկայացվել էր նաեւ Անդրիաս Ղուկասյանը: Մեր հարցին, թե նա ինչպե՞ս արձագանքեց դատարանի որոշմանը, Կարեն Մեժլումյանն ասաց. «Անդրիաս Ղուկասյանը դատարանի այդ որոշումն ընդունեց սառը: Իսկ ես չէի սպասում, որ դատարանը նման որոշում կկայացնի: Հույս ունեի, որ այդպես չի լինի»,- հայտարարեց Մեժլումյանը՝  ընդգծելով, որ փորձելու են ուսումնասիրել դատարանի որոշումը: Մյուս հարցին, թե որոնք կլինեն պաշտպանական կողմի հետագա քայլերը, պաշտպանն ասաց, որ որոշումը բողոքարկելու են, մի քանի «ստրատեգիական դատավարություններ» են սկսելու, ինչի համար հիմքեր ունեն:

«Մասնավորապես, Անդրիաս Ղուկասյանին արգելել են տեսակցել իր անչափահաս դստեր հետ: Ինչո՞ւ։ Ղուկասյանի դուստրը դիմել է քննչական մարմին՝ խնդրելով տեսակցել իր հայրիկին: Այն դեպքում, երբ Սահմանադրությամբ յուրաքանչյուր երեխա ունի իրավունք՝ շփվել ծնողների հետ»,- նշեց Մեժլումյանը: Մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատվում Ղուկասյանի առողջական վիճակը, Կարեն Մեժլումյանն ասաց, որ թեպետ սեպտեմբերի 2-ին հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին, բայց մինչ այժմ հաց չի կերել եւ միայն հյութ է խմում: Հացադուլի արդյունքում, նրա խոսքով, 15 կգ նիհարել է: Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանի եւ նրա դեմ ցուցմունք տված երկու ոստիկանի մասնակցությամբ դեռեւս առերես հարցաքննություն տեղի չի ունեցել:

Անդրիաս Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի համար սպասելի էր դատարանի այս որոշումը. «Ենթադրում էի, որ սենց կլինի: Պարզապես, ցույց են տալիս, թե ինչքան վտանգավոր անձնավորություն է պարոն Ղուկասյանը ռեժիմի համար: Նա անբարո մեղադրանքներով գտնվում է կալանքի տակ: Պետության անբարոյականությունն անսահման է, եւ երբ պետությունը սկսում է դիմել այսպիսի քայլերի, այդտեղ սկսվում է պետության վերջը: Այսօր եւս մեկ անգամ հաստատեցին, որ Անդրիաս Ղուկասյանն իրենց համար քաղաքական ընդդիմախոս է եւ պետք է պայքարել նրա դեմ»,- հավելեց Թարխանյանը: Ղուկասյանի դուստրը նույնպես դատարանի բակում էր, նա վանկարկում էր. «Ազատություն հայրիկիս»: Նշենք, որ դատարանի բակում հավաքված քաղաքացիները զայրույթով ընդունեցին դատարանի որոշումը՝ բացականչելով. «ա-մոթ, ա-մոթ, պայքար, պայքար մինչեւ վերջ»:

Ինչպես հայտնի է, Վերաքննիչ դատարանը Ղուկասյանի կալանքի դեմ տարված բողոքի քննության ժամանակ հարց էր ուղղել Ղուկասյանին, թե արդյոք ազատության մեջ մնալու դեպքում վերջինս կշարունակի՞ իր ընդդիմադիր գործունեությունը, որին Ղուկասյանը դրական պատասխան էր տվել, եւ դրանից հետո է, որ դատարանը նրան կալանքի տակ թողնելու որոշում էր կայացրել: Թե՛ կալանքի որոշումը, թե՛ գրավ կիրառելու միջնորդության մերժումն Անդրիաս Ղուկասյանի նախկին պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան, որը, սակայն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումները:

Տպել
2889 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում