Գոռ Մինասյան. Ծառուկյանից ստացած տունը իմ արդյունքին համապատասխան պարգեւ է

Օլիմպիական փոխչեմպիոն +105 կգ քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը շնորհակալ է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանից ստացած բնակարանի համար: Այս մասին մարզիկը նշեց երեկ՝ սեպտեմբերի 2-ին, տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ռիո 2016-ի արծաթե մեդալակիրն ավելի վաղ դժգոհել էր, որ իր՝ Գյումրիի ոչ բարվոք վիճակում գնտվող տան լուսանկարները հայտտնել էին համացանցում:  Դրանք արել էր Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը եւ տեղադրել ֆեյսբուքի իր էջում: Նա նաեւ խնդրում էր, որ որեւէ մեկը տուն նվիրի ծանրորդին: Գոռը հետագայում նշել էր, որ բարեգործության կարիք չունի: Ծառուկյանի տված տունը նա համարում է իր ջանքերի վարձատրություն:

«Նշեմ, որ սա նվեր չէ, ոչ էլ բարեգործություն է: Ես ստացել եմ այդ տունը իմ արդյունքի համար: Ես քիչ բան չեմ արել մեր երկրի համար, ինձ թվում է՝ արժանի էի այս ամեն ինչին, ու սա ոչ բարեւգործություն է, ոչ նվեր է, սա իմ արդյունքին համապատասխան պարգեւ է՝ կարելի է ասել: Եվ շնորհակալ եմ պարոն Ծառուկյանին, որ գնահատում է մեր արդյունքները եւ միշտ այսպիսի պարգեւներով ոգեւորում է մեզ, որ շարունակենք մեր գործը», -ասաց նա:

Ավելի վաղ Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդմանը տված հարցազրույցում Ծառուկյանը նշել էր, որ Գոռի բնակարանի խնդրի մասին իմանալով անմիջապես հոգացել է այն մասին, որ նրա համար տուն գնեն հարազատ Գյումրի քաղաքում:

«4 սենյականոց բնակարանը պատրաստ, կահույքով, իր անունով արդեն գրանցել եմ, բայց դա պարգեւատրման հետ կապ չունի: Դա իր հզորության, որ կարողացավ լիարժեք մասնակցել, մեր ազգի պատիվը բարձր պահել, ես այդ բնակարանն արդեն իրեն տվել եմ, բայց գումարային պարգեւը մոտ օրերս, որը պետք է հանձնենք, հանձնելու եմ իրեն», - ասել էր նա:

Ասուլիսի ընթացքում 2015թ. աշխարհի բրոնզե մեդալակիր, 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն 21-ամյա Գոռը նաեւ անդրադարձավ Ռիոյում գրանցած իր ցուցանիշին: նա արծաթե մեդալը նվաճել էր երկամարտի 451 կգ արդյունքով: Նա գոհ է իր ցուցանիշից եւ նշում է, որ ավելի չէր կարող անել:

«Նոր անձնական ռեկորդներ եմ գրանցել: Մարզումների ժամանակ այդ կիլոգրամները չէի բարձրացրել: Ինձ թվում է՝ առավելագույնն էր, որ կարող էին անել, ավելի լավ արդյունքներ կտեսնենք հաջորդ մրցաշարերի ընթացքում», - ասաց նա՝ հավելելով, որ ըստ իրեն՝ արդարացրել են բոլորի սպասելիքները:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի օլիմպիական մյուս փոխչեմպիոնը՝ 105 կգ քաշային Սինոն Մարտիրոսյանը, որը նույնպես ներկա էր մամուլի ասուլիսին, հպարտ է իր արդյունքով, սակայն ի տարբերություն Գոռի՝ կարծում է, որ կարող էր ավելի լավ հանդես գալ: 2014թ ամառային երիտասարդական օլիմպիական խաղերի չեմպիոն, 2016թ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 19-ամյա Սիմոնը արծաթե մեդալ էր նվաճել երկամարտի 417 կգ արդյունքով:

«Ես շատ հպարտ եմ եւ ուրախ եմ, որ իմ հայրենիքի համար մեդալ եմ բերել: Բոլորն  ինձ շատ լավ դիմավորեցին: Իմ քաղաքում՝ Էջմիածնում, «Էջմիածնի բարեկամ» մեդալին արժանացրեցին, ինչի համար շատ ուրախ եմ: Ես արեցի այն, ինչ կարող էի, բայց կարող էի եւ ավելի բարձրացնել», - ասաց նա:

Ռիո 2016-ում Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը ներկայացնում էին նաեւ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 85 կգ քաշային Առաքել Միրզոյանը եւ +105 կգ քաշային Ռուբեն Ալեքսանյանը:

Տպել
4466 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ