Երթեւեկություն. ճանապարհային վտանգները. մաս 1

07/09/2016 schedule09:15

Ցանկացած երկրում անվտանգ ճանապարհային երթեւեկության կազմակերպումը ոստիկանության, տրանսպորտի գերատեսչության եւ տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունների անբաժանելի մասն է:

Հայաստանի դեպքում դրանով պետք է զբաղվեն ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (ՃՈ), Տրանսպորտի եւ կապի նախարարությունը եւ քաղաքապետարաններն ու գյուղապետարանները:

Փորձենք քննարկել, թե որքանով են այս մարմինները իրապես քայլեր ձեռնարկում Հայաստանի ճանապարհներն առավել անվտանգ դարձնելու համար:

Ճանապարհային ոստիկանությունը

Հենց այս ծառայության տեսուչներն են, որ պիտի պատասխանատվության կանչեն երթեւեկության անվտանգությունը խաթարող վարորդներին, հետիոտններին, հեծանվորդներին եւ ճանապարհային աշխատանքների շինարարներին:

ՃՈ-ն, սակայն, բոլորի մոտ ասոցացվում է պատժիչ մեխանիզմների հետ... Մեր իրականությունում ոստիկանները կարող են տուգանել երթեւեկության համար ոչ վտանգավոր խախտում կատարած անձին, բայց որեւէ ուշադրություն չդարձնել իրապես վթարածին խախտումներ անողներին:

Վտանգը կապ չունի: Օրինակ, եթե դուք գիշերը, երբ շրջակայքում այլ մեքենա չկա, հոծ գիծ հատեք, ապա միեւնույն է, ՃՈ տեսուչը դժվար թե դա ների, թեեւ ձեր արարքը որեւէ վտանգ չի ներկայացնում ձեր կամ այլոց համար:

Այնինչ, Հայաստանում ՃՈ տեսուչը երբեք չի տուգանի մի վարորդի, որի ետեւի նստարանի ուղեւորն ամրակապված չէ, թեեւ ետեւի ուղեւորների չամրակապվելու պատճառով Հայաստանում տարեկան լրացուցիչ մի քանի տասնյակ ուղեւոր է զոհվում:

Կամ եթե դուք, օրինակ, Երեւան-Սեւան մայրուղու սկզբնամասում (Վերին Պտղնիի հատվածում) երթեւեկեք 70 կմ/ժ-ից մեծ արագությամբ, ձեզ անպայման կկանգնեցնեն Ճանապարհային ոստիկանության խիստ տեսուչները ու լուրջ դեմքով կպնդեն, որ խախտում եք արել եւ կտուգանեն այնքան, որքան կտուգանեին Երեւանի, ասենք, Եզնիկ Կողբացի փողոցով նույն արագությամբ երթեւեկող վարորդին (քանի որ, ի հեճուկս բանականության, Եզնիկ Կողբացի նեղ փողոցի վրա արագության սահմանափակումը նույնն է, ինչ Երեւան-Սեւան մայրուղու բավականին ուղիղ ու լայն այդ հատվածում):

Տեխնիկական անվտանգությունը: Սակայն եթե մութ ժամին երթեւեկեք չաշխատող հետեւի լուսարձակներով (ինչը բավականին վտանգավոր է), նույն այդ ՃՈ տեսուչը ձեզ չի կանգնեցնի եւ ոչ միայն չի տուգանի, այլեւ անգամ տեղյակ էլ չի պահի, որ հետեւի լուսարձակները չեն աշխատում (վարորդները հաճախ դա չեն նկատում):

Ոչ պակաս լուրջ դեմքով տեսուչները մեր երկրում հետեւում են, որ վարորդները դիմացի հողմապակուն փակցնեն տեխզննության կտրոնները, այնինչ Հայաստանում տեխզննություն չկա որպես այդպիսին (կտրոնը կա, դրա համար գանձվող գումարը կա, բայց որեւէ մեքենա չի զննվում):

Ճանապարհային շինարարները: Եթե վարորդը Երեւան-Գյումրի ավտոճանապարհի վերանորոգվող հատվածում (որի մի մասում անգամ շինարարական աշխատանքներ դեռ չկան) խախտի 50 կմ/ժ սահմանափակումը՝ երթեւեկելով ավելի քան 60-70 կմ/ժ արագությամբ, դրա համար նա կարող է տուգանվել ՃՈ տեսուչի կողմից՝ «վտանգում եք շինարարների անվտանգությունը» խոսքերով (թեեւ շրջակայքում կարող է ոչ շինարար լինել, ոչ էլ շինարարական աշխատանք):

Հայաստանում բազմաթիվ ծանր վթարներ լինում են այն բանի արդյունքում, որ ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ նախապես տեղադրված չեն լինում բոլոր անհրաժեշտ նշանները եւ գծված չեն լինում ժամանակավոր գծանշումները (այդ նշաններն ու գծանշումները համարյա երբեք չեն լինում): Սակայն վերջին տասնամյակում հազիվ թե լինի մի դեպք, որ Ճանապարհային ոստիկանության պաշտոնյաները տուգանեն նշանները չտեղադրած կամ գծանշումները չգծած շինարարներին... Հետո ինչ, որ դրա արդյունքում կարող են մարդիկ մեռնել:

Անպատժելի հետիոտնները: Ոչ, խոսքն այս դեպքում տարատեսակ «բեսպրեդելշիկների մասին չէ: Խոսքը, օրինակ, հետիոտնների մասին է, որոնք երբեմն վտանգում են ոչ միայն սեփական կյանքը, այլեւ սեփական երեխաների կյանքը, որոնց հետ ամենավտանգավոր ու անհավանական կերպով հատում են փողոցը… Եվ այսպիսի մարդիկ առավելագույնը կարող են արժանանալ ոստիկանի նկատողությանը, սակայն երբեք չեն տուգանվի:

Այո, այո: Որեւէ մեկին չխանգարող եւ, օրինակ, խաչմերուկի կանգ-գիծը մի քիչ հատած վարորդը կտուգանվի 5 հազար դրամով, իսկ իր ու իր երեխաների կյանքը վտանգող օրինազանց հետիոտնը՝ երբեք: Հետիոտնները մեր երկրում չեն պատժվում նաեւ այն դեպքում, երբ նրանց մեղքով մեքենաներն իրար են բախվում (օրինակ, երբ վարորդը կարգազանց հետիոտնից «փախցնում» է ու բախվում այլ մեքենայի):

Խաչմերուկները: Եթե դուք, օրինակ, չնկատելով լուսացույցի սեկցիայի գոյությունը, լուսացույցի հիմնական կանաչ լույսի միանալուն պես սկսեք երթեւեկությունը եւ առանց ձեր մեղքի (սխալ իրավակարգավորումների ու ՃՈ պրակտիկայի պատճառով) այդ կերպ չենթարկվեք լուսացույցին, ձեզ կարող են տուգանել 20 հազար դրամով (թեեւ այս դեպքում շատ վարորդներ բողոքարկել ու հաղթել են):

Փոխարենը դժվար թե գտնվի Ճանապարհային ոստիկանության տեսուչ, որը չկարգավորվող (առանց լուսացույցի) խաչմերուկում կանգնեցնի ու տուգանի գլխավոր ճանապարհով երթեւեկողին ճանապարհը չզիջած (կամ, աջինին ճանապարհը չզիջած) վարորդին… Թեեւ այդ արարքը իրականում պակաս վտանգավոր չէ կարմիր լույսի տակ երթեւեկելուց:

Հետընթացը: Հայաստանի օրենսդրությամբ միակողմանի երթեւեկությամբ փողոցում հետընթաց երթեւեկելու համար ձեզ կարող են տուգանել, թեեւ թե զուգահեռ, եւ թե ուղղահայաց ավտոմեքենան կայանելիս մի քանի մետր հետընթաց տալը, ըստ էության, պարտադիր է (եւ որեւէ լրացուցիչ վտանգ չի պարունակում):

Փոխարենը, Հայաստանում որեւէ միջոց չեն ձեռնարկում հետեւի հողմապակին եւ առջեւի կողային ապակիները չափից ավելի մգեցրած վարորդների դեմ: Այնինչ, հենց այդ ապակիների միջով է վարորդը հետընթացի ժամանակ նայում ճանապարհին: Ու հենց այդ նպատակով է օրենքով սահմանվել այդ ապակիների մգեցվածության առավելագույն չափը, որպեսզի օրվա մութ ժամին հետընթացի ժամանակ վարորդը լիարժեք տեսնի հետեւում տեղի ունեցողը:

Շարունակելի

Օրինակները շատ են: Դրանք գալիս են ապացուցելու, որ Հայաստանում Ճանապարհային ոստիկանության գործողությունները, մեղմ ասած, ոչ միշտ են բխում երթեւեկության անվտանգության նպատակից:

Առաջիկայում մենք կքննարկենք նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ Տրանսպորտի ու կապի նախարարության գործողությունները (ավելի ճիշտ՝ անգործությունը) այս ոլորտում:

Դանիել Իոաննիսյան

Տպել
4388 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին