Մրցակցության բացակայության հետեւանքը. բենզինը թանկ է եւ անորակ

31/08/2016 schedule18:50

Որեւէ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանում լուրջ խնդիրներ կան տնտեսական առողջ մրցակցության հետ: Եվ առաջատարն այս հարցում բենզինի շուկան է:

Ռուսների շահը

2013 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվեցին, որ Հայաստանը բենզին է գնելու միայն Ռուսաստանի պետական կորպորացիա հանդիսացող «Ռոսնեֆտից»: Այդ մենաշնորհման արդյունքում 2014 թվականի սկզբին բենզինը էժանացավ 10 դրամով: Սակայն այս ընթացքում նավթի միջազգային գինը քառակի անկում ապրեց՝ իր հետեւից էժանացնելով բենզինն ու դիզելային վառելիքը… ամենուր, բացի Հայաստանից:

Այդպես, օրինակ, հարեւան Վրաստանում ռուսական «Լուկօյլի» արտադրության «եվրո-ռեգուլյար» տեսակի բենզինն արժե 1,49 լարի, ինչը մոտ 310 դրամ է: Հայաստանում «Ռեգուլյարի»  (ուշադրություն դարձրեք, որ ոչ «Եվրո-ռեգուլյարի») գինը կազմում է 380 դրամ, ինչը 70 դրամով թանկ է Վրաստանի ավելի բարձրորակ ու մաքուր բենզինի գնից... Սակայն որակի մասին՝ ավելի ուշ:

Բանն այն է, որ նախկինում, երբ Հայաստան բենզինը մտնում էր Բուլղարիայից եւ Ռումինիայից, մեր երկրում բենզինի գինը մոտավորապես նույնն էր, ինչ հարեւան Վրաստանում: Սակայն այժմ, երբ մենք բենզինի ներմուծման մենաշնորհը տվել ենք ռուսական «Ռոսնեֆտին», Հայաստանում բենզինը շատ ավելի թանկ է Վրաստանից… Եվ անգամ կրկնակի թանկ է Ռուսաստանից, որտեղից եւ այդ բենզինը գալիս է:

Ընդ որում, այդ նույն ռուսական բենզինը Վրաստանի շուկայում վաճառվում է այնպիսի գնով, որ կարողանա մրցակցել բուլղարական, ռումինական, ֆրանսիական ու ադրբեջանական բենզինների հետ, իսկ Հայաստանում, մնալով մրցակցությունից դուրս, վաճառվում է ավելի թանկ: Եվ դա այն պարագայում, որ Վրաստան ներմուծվելիս ռուսական բենզինը մաքսազերծվում է, իսկ Հայաստան՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, ներմուծվում է առանց մաքսատուրքի վճարման:

Հարկային նրբություններ

Ավելին, որպես ԵՏՄ անդամ երկիր՝ Հայաստան ուղարկվող բենզինը Ռուսաստանում արտահանման հարկով չի հարկվում, իսկ դեպի Վրաստան գնացողը հարկվում է: Մասնավորապես, արտահանման հարկը մեկ լիտրի համար կազմում է 5 ցենտ (24 դրամ):

Արդարության համար պետք է նշենք, որ Հայաստանում բենզինի լիտրի դիմաց գանձվող հարկերը մոտ 40 դրամով ավելի են Վրաստանից:

Այսինքն, Վրաստանում ռուսական բենզինը Հայաստանից 24 դրամով ավելի թանկ է նստում ՌԴ արտահանման հարկի պատճառով եւ 40 դրամով ավելի էժան՝ ակցիզային հարկի ավելի փոքր լինելու պատճառով:

Սա նշանակում է, որ Վրաստանում ռուսական բենզինը պետք է 16 դրամով ավելի էժան լիներ, քան Հայաստանում... Այնինչ, այն 70 դրամով է էժան: Ընդ որում, եւս մեկ անգամ ընդգծենք, որ բենզինի որակը, մեղմ ասած, նույնը չէ:

ՏՄՊՊՀ չկա

Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում ամսական սպառվում է 10,5 միլիոն լիտր բենզին ու 4,8 միլիոն լիտր դիզելային վառելիք, ապա կստացվի, որ տարվա ընթացքում հայաստանցիներս բենզինի հաշվին թալանվում ենք մոտ 8-10 միլիարդ դրամով… Եվ դա՝ միմիայն առողջ մրցակցության բացակայության պատճառով:

Հարեւան Վրաստանում գործում են մեկ ռուսական (Lukoil), մեկ բուլղարական (Gulf), մեկ ռումինական (Rompetrol), մեկ ֆրանսիական (Wissol) եւ մեկ ադրբեջանական (Socar) բենզալցակայանների ցանցեր (որոնցից յուրաքանչյուրն իր իսկ արտադրած բենզինն է ներմուծում), իսկ Հայաստան որեւէ միջազգային խաղացող ոտք չի դնում: Հայաստանում բենզալցակայանների երկու մեծ ցանց կա՝ Flash-ը եւ CPS-ը, որոնք ընդամենը վերավաճառում են ռուսական Rossneft-ի բենզինը (այն էլ՝ սարսափելի թանկ գնով):

Ընդ որում, Վրաստանում տարբեր ցանցերի բենզալցակայաններում բենզինի գները տարբեր են (օրինակ, ռումինական ու ֆրանսիական «պրեմիումը» ավելի թանկ է, քանի որ ավելի որակյալ է, տարբեր է նաեւ այլ լցակայաններում այլ բենզինների գները), մեր երկրում բոլոր բենզալցակայանների գները սինխրոնացված են:

Ու քանի դեռ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պնդում է, որ բենզինի շուկայում գործում է ազնիվ մրցակցություն, Երեւանի բոլոր բենզալցակայաններում ոչ միայն գործում է նույն գինը, այլեւ այն փոփոխվելիս փոխվում է շատ սինխրոն կերպով… Պատկերացնու՞մ եք: Ըստ ՏՄՊՊՀ-ի, Հայաստանում բենզին վաճառողները ինչ-որ մի օր արթնանում են ու իրարից «բացարձակ անկախ» նույն պահին բենզինի գինը նույնքան փոփոխում են՝ առանց պայմանավորվելու:

Այո, այո, ըստ ՏՄՊՊՀ-ի, ամեն անգամ այդպես է «զուգադիպում», որ բոլորը նույն օրը նույն չափով փոխում են բենզինի գինը:

Որակը

Խոսելով բենզինի գների համեմատման մասին, պետք չէ մոռանալ բենզինի որակի տարբերությունները: Բենզինի որակը բնութագրող շատ չափանիշներ կան՝ օկտանային թիվ (93-ռեգուլյար, 95-պրեմիում, 98-սուպեր եւ այլն), արտանետումների չափ (Եվրո-2, Եվրո-3, Եվրո-4, Եվրո-5 եւ այլն), ծծումբի եւ այլ նյութերի պարունակության քանակ եւ այլն:

Վրաստանում «ռեգուլյար» բենզինի օկտանային թիվը, որպես կանոն, 93 է, այնինչ Հայաստանում այն 91 է, ինչը կարող է շարժիչի համար վտանգավոր դետոնացիաներ առաջացնել: Ընդ որում, փորձարկելով վրացական ու հայկական բենզինները եւ ականջ դնելով շարժիչի դետոնացիաներին՝ կարելի է հանգիստ խղճով պնդել, որ Հայաստանում «95-պրեմիումը» ավելի անորակ է, քան Վրաստանում վաճառվող «93-ռեգուլյարը»:

Ավելին, քանի դեռ Վրաստանը բենզինի արտանետումների համար սահմանել է նվազագույնը «Եվրո-4» չափանիշը, Հայաստանում այն դեռեւս «Եվրո-2» է: Այլ կերպ ասած, Հայաստանում վաճառվող բենզինի այրումից վտանգավոր արտանետումները մի քանի անգամ ավելի շատ են, քան Վրաստանում վաճառվող բենզինից:

Ընդ որում, Վրաստանում վաճառվող բենզինի մեծ մասը արտադրված է Եվրոպայում (Ֆրանսիա, Ռումինիա, Բուլղարիա) եւ բավարարում է անգամ «եվրո-5» բնապահպանական չափանիշներին:

Այսինքն, Վրաստանում բենզինի որակն անհամեմատ ավելի բարձր է մեր երկրում վաճառվող բենզինից... Այնինչ, Վրաստանում այն էականորեն ավելի էժան է, քան Հայաստանում:

Դանիել Իոաննիսյան

Տպել
6314 դիտում

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում