Ուրախ էինք մենք, մեզ հետ էիք դուք. հեռուստաշաբաթը Ռուզաննա Ազիզյանի հետ

03/09/2016 schedule18:40

Տարիներ առաջ «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման շրջանակներում վարողը լուրջ թեմաներով զրուցում էր մոտ 6 տարեկան մի աղջնակի հետ, որը «նպատակ ուներ» դառնալ Մոսկվայի քաղաքապետ։ Այն հարցին, թե այդ դեպքում աղջիկը Մոսկվայում ի՞նչը կփոխի, սա այնպիսի լրջությամբ, որը միայն երեխաներին է հատուկ, պատասխանեց, որ այնպես կաներ, որ մարդիկ շարունակեին ժպտալ նույնիսկ այն դեպքում, երբ նրանց նեղացնում են։ Ուրգանտը մի պահ լռեց ու հարցն այլ կերպ ձեւակերպեց. «Այսինքն դու ուզում ես, որ մարդկանց նեղացնեն, իսկ նրանք շարունակեն ժպտա՞լ»։ «Այո՛»,- առանց աչքը թարթելու պնդեց փոքրիկը։ Նվիրվում է ՀՀ-ում սպասվող ՏԻՄ ընտրություններին ու Գիտելիքի օրվան։

Սովորե՛լ, սովորե՛լ, սովորե՛լ

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ուսուցիչների օրհնության արարողություն։ Ինչպես զինվորներին են օրհնում մարտի ուղարկելուց առաջ։ Հասկանալի է, որ ուսուցիչները կատարում են իրենց պարտքը հայրենիքի առաջ, բայց արդյոք մեր երեխաներն այնքան վտանգավո՞ր են, որ անհրաժեշտություն է առաջանում այդպիսի միջոցներ ձեռնարկել։ Նույնիսկ այն բանից հետո, երբ նրանց բթացնում ու ենթարկվող ենք դարձնում՝ այդքան վաղ տարիքից դասավանդելով կրոնի պատմություն ու հիմա մտադիր ենք նաեւ ազգային պար դասավանդել։ Պնդում են, որ ֆիզկուլտուրայի դասերի հաշվին են այս դարակազմիկ փոփոխությունը անելու, թե ինչ կլինի իրականում, ոչ ոք չի կարող ասել։ Նախապես հնարավոր չէ գուշակել նաեւ հանրակրթության ոլորտում այս տարի իրականացված մյուս փոփոխությունների ճակատագիրը։

ԿԳ նախարարից «Հարցազրույցի» վարողը փորձեց պարզել, հնարավո՞ր է այս ամենը նորից փոխվի, երբ նոր նախարար նշանակվի։ Մկրտչյանը համոզված էր, որ եթե փոփոխությունները դրական արդյունք տան, եթե աշակերտներն ու նրանց ծնողները ընդունեն դրանք, որեւէ նախարար դրանք փոխել չի փորձի։ Մկրտչյանը չասաց, թե երբ է այդպես եղել, ե՞րբ է կրթության ոլորտում որեւէ փոփոխություն հասարակության կողմից արժանացել լավ վերաբերմունքի։ Չհաշված միասնական քննություններում թեսթային համակարգի ներմուծումը, որը, ինչպես հիմա պարզվեց, բթացնում է երեխաներին, արգելակում նրանց խոսքն ու մտքերի ձեւակերպումը։

Հետեւաբար սա էլ աստիճանաբար կփոխեն։ Սեպտեմբերի 1-ի առթիվ բոլորս իմացանք, թե որ դպրոց է իր թոռնիկին տարել վարչապետ Աբրահամյանը, որ դպրոց է գնալու Տարոն Մարգարյանի կրտսեր որդին, տեսանք, թե ինչպես են ոստիկանները դպրոցականներին օգնում փողոցն անցնել ու փուչիկներ նվիրում, լսեցինք պնդումներ, որ ժամանակն է վերացնել տնային աշխատանքները, քանի որ դրանք հորինվել են որպես պատիժ՝ իրենց լավ չպահող աշակերտների համար, լսեցինք նաեւ պաշտոնյաների խոսքը։ Ու այդ ամենից հետո եւս մի անգամ ցանկություն առաջացավ նրանց շնորհավորել եւ ուսման մեջ հաջողություններ մաղթել, քանի որ դրա կարիքը նրանք եւս ըստ ամենայնի ունեն։

Որովհետեւ՝ ինչ էլ ասենք, միայն Գալուստ Սահակյանը չէ։ Բանասիրական ֆակուլտետն ավարտած մեր նախագահը դեռ շարունակում է «որեւհետեւ» ասել, իսկ հանրապետականներից ոմանք այնպիսի մտքեր են արտահայտում, որ Գալուստ Սահակյանին պատիվ կբերեր. օրինակ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, փորձելով հիմնավորել թեսթային համակարգից բանավոր քննությունների անցնելու որոշումը, հայտարարեց. «Երեխայի բանավոր խոսքն իր ինտելեկտի դրսեւորումն  է, որովհետեւ բանավոր խոսքը բանավոր խոսելով պիտի զարգացնենք, բանավոր խոսքը գրավոր խոսելով չենք կարող զարգացնել»։ Ինչպես մեկ այլ առիթով ասաց «Երկիր Մեդիայի» լրագրողը՝ ամեն ինչից անկախ տոնական շնորհավորանքներով...

Սեպտեմբերյան սրացումներ

Քանի դեռ հանրապետության բնակիչներին ամառային թմբիրից չէր արթնացրել նախընտրական աշնան թարմ օդը, իշխանությունները շտապեցին տեղեկացնել, որ ԸՕ-ի փոփոխությունները կարծես թե չի ստացվելու իրականություն դարձնել, քանի որ անհրաժեշտ պայմաններն ապահովել չհաջողվեց։ Խոսքը միայն նույնականացման քարտերով քվեարկությունն իրականացնելու ու բոլոր տեղամասերը համապատասխան էլեկտրոնային բազայով ապահովելու մասին է։ 4+4+4-ը մի խոսքով ի վերջո հավասարվեց կլորիկ 0-ի։ Սկզբում հայտարարում էին, որ անհրաժեշտ գումարը չհաջողվեց հայթայթել։

Բայց ընդդիմադիր խաղերի ծիրին մեջ, ԲՀԿ առաջնորդ Զոհրաբյանը փոքրիկ հետազոտությամբ պարզեց, որ գումարը իրականում մեր իշխանություններին տրամադրել են արեւմտյան կառույցները, իսկ սրանք ուշացրել են պատվեր իջեցնել լեհական ընկերությանը, որը պիտի ապահովեր նույնականացման քարտերի համապատասխան քանակը, իսկ երբ պատվերն ի վերջո իջեցվել է, արդեն ուշ է եղել անհրաժեշտ քանակը տպագրելու համար։ Այսինքն, տողատակում պետք էր հասկանալ, որ իշխանությունը գիտակցված է գնացել պրոցեսի տապալմանը։ Թե նրա ինչին էր դա պետք, կարելի է կռահել, սակայն հիմա էլ խոսակցություններ կան, որ իշխանությունները համաձայնել են հրապարակայնացնել ընտրողների ստորագրած ցուցակները։

Ըստ լուրերի, նրանք դրան գնում են, որովհետեւ այլեւս անհնար է դարձել միջազգային կառույցներին համոզել, որ իրենք արդար ընտրությունների ջատագով են, ուղղակի չի ստացվում, նավս է։ Համարձակվեմ ենթադրել, որ մի քանի ամիս էլ այս հարցով բանակցելուց հետո ի վերջո կհայտարարվի, որ դա եւս անհնար է անել, քանի որ առաջ են եկել անհաղթահարելի խոչընդոտներ ընտրողների իրավունքների հետ կապված։ Առայժմ իշխանությունը հանգիստ է, նրան կարծես անգամ այնքան էլ չեն անհանգստացնում մոտակա ՏԻՄ ընտրությունները, փոխարենը ականատես ենք լինում ընդդիմադիր ուժերի տեղական նշանակության մարտերի։ Սա թերեւս դրական է, քանի որ արդյունքում ընտրողը քիչ թե շատ կհասկանա ուժերի հարաբերակցությունը ներկայիս քաղաքական դաշտում եւ իր համար կպարզի, թե ինչպիսին պիտի է լինի իր ընտրությունը 17թ.։

Միհրանը, Գոռը եւ Ծառուկյան Գագիկը

Անցնող շաբաթվա ընթացքում եւս անդրադարձ եղավ Օլիմպիական խաղերի ժամանակ մեր մարզիկների հետ տեղի ունեցածին։ Նախ եթեր վերադարձած «Ուրվագծին» հյուրընկալվեց Միհրան Հարությունյանը մարզիչի հետ։ Նա շատ սթափ, շատ փաստարկված ներկայացրեց իր հետ տեղի ունեցածի հոգեբանական նրբերանգները, պնդելով, որ ինքն իրեն լրիվ մենակ էր զգում, առանց թիկունքի, երբ դուրս էր գալիս գորգ, ստիպված էր լինում պայքարել ոչ միայն իր մրցակցի, այլ նաեւ դատավորների դեմ։ Ընկճվածությունը, որ նկատելի էր մարզիկի պահվածքում, չէր խանգարում նրան կոնկրետ ներկայացնել իր պահանջները մրցավարներից, Մամիաշվիլուց, միաժամանակ չասել բաներ, որոնք կարող են դիտարկվել որպես զրպարտություն՝ փաստերի ու ապացույցների բացակայության պատճառով։

Նույն կերպ մարզիկը պահեց իրեն նաեւ ուրբաթօրյա «Առավոտը Շանթում» հաղորդման ընթացքում։ Բայց սպորտին ոչ միայն անարդարացիության հանդիպած մարզիկն ու նրա մարզիչներն անդրադարձան, այլ նաեւ Գագիկ Ծառուկյանը, որը սեպտեմբերի 1-ի առթիվ իր կաբինետ հարցազրույց էր «բերման ենթարկել» Պետրոս Ղազարյանին։ Այս հարցազրույցից իմացանք երեք հիմնաքարային նորություն։ Առաջին. Հայաստանում մենք «սաղ-սաղ 2 միլիոն ենք» (իյա՞, իրո՞ք, էստեղ թուրքը հաստատ նայեց, ուրախացավ)։ Երկրորդը. «Ծառուկյան Գագիկի դիրքն ու դրվածքը, ասենք թե, սաղ աշխարհում կա։ Սարեր շուռ կտայի։ Ո՞նց կարող է լինի՝ հնարավոր լիներ եւ Գագիկ Ծառուկյանը այդ հարցը չլուծեր» (այստեղ երեւի նայեց ու ուրախացավ սերբը)։ Եվ երրորդը՝ ամենակարեւորը. Գագիկ Ծառուկյանը 4 սենյականոց բնակարան է նվիրել ծանրամարտիկ Գոռ Մինասյանին։ Վերանորոգված եւ կահավորված։

Որովհետեւ, ինքը չգիտեր... բայց հենց իմացավ... Պետք չէ շահարկել... Դա անկախ պարգեւավճարից... Պարգեւավճարը նա կստանա մյուսներին հավասար... Գոռ Մինասյանը, իհարկե, հասուն տղամարդ է, եւ իրավունք ուներ վիրավորվել, երբ հասարակության սեփականությունն էին դարձրել իր բնակության պայմանները։ Իրավունք ուներ պնդել, որ որեւէ մեկից նվեր չի ընդունի, որեւէ մեկի բարեգործության կարիքը չունի։ Նույն տրամաբանությամբ հիմա նա պետք է հրաժարվի Ծառուկյանի նվիրած 4 սենյականոցից։ Եթե պնդում է, որ չափազանց հպարտ է բարեգործություն ընդունելու համար։ Բայց, իհարկե, Հայաստանում դժվար է համապատասխան հպարտություն ունենալու քաջություն գտնել։

Ռուզան Ազիզյան

Տպել
5213 դիտում

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը