Ընդդիմությունն ու իշխանությունը գաղտնի են պահում ԸՕ-ի շուրջ քննարկումները

 

Երեկ մինչեւ ուշ երեկո ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները քննարկել են Ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ անելու հարցը, որն այլընտրանք կլինի արդեն իսկ չեղյալ հայտարարված նախորդ փոփոխությունների համար:

Իսկ թե ինչ եզրահանգման են եկել, կամ արդյոք ունեն վերջնական համաձայնություն, դեռ գաղտնի են պահում: Սպասվում էր, որ քննարկումները կավարտվեն երեկ, ու այսօր արդեն ձեռք բերված համաձայնությունների շուրջ հայտարարություն կլինի, բայց չի բացառվում, որ բանակցությունները դեռ մի քանի օր էլ շարունակվեն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, հավանական է, որ համաձայնության մասին հայտարարությունը հետաձգվի եւ արվի հաջորդ շաբաթվա սկզբին:

Երեկ տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել են նաեւ ընդդիմության հետ այս բանակցությունների մանրամասները: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ բանակցությունները դեռ շարունակվում են, իսկ իշխանություններն ունեն քաղաքական կամք եւ անելու են հնարավորը` ԸՕ-ում այնպիսի մեխանիզմներ ներդնելու համար, որոնք գործնականում կբացառեն ցանկացած ընտրակեղծիքի իրականացումը: «Մենք չենք բացառում նոր լրացուցիչ մեխանիզմների ներդրումը, միգուցե նաեւ՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, կեղծարարության պատժաչափի խստացումը»,- նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա:

Մեր տեղեկություններով, քննարկվում է պատժամիջոցները խստացնելու հարցը  ոչ միայն ընտրակեղծիքներ իրականացնողների, այլեւ ընտրակեղծիքների մասին կեղծ վկայություն տվողների նկատմամբ: Սա արդեն իշխանությունների առաջ քաշած խնդիրն է, ցույց տալու համար, որ ընդդիմության կողմից կարող են նման դրսեւորումներ լինել: Որոշ տեղեկությունների համաձայն, ընդդիմությունը չի բավարարվում սոսկ ցուցակների հրապարակմամբ` դա համարելով թույլ զենք, եթե հարակից ինչ-որ մեխանիզմներ չեն ներդնում: Եվ որ ցուցակների հրապարակման համաձայնությունը ստանալուց հետո քննարկումներն արդեն ընթանում են այդ մեխանիզմների շուրջ: Իսկ թե ինչ մեխանիզմների մասին է խոսքը, ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմադիր ճամբարից չեն բացահայտում: Ավելին, անգամ ՀՀԿ ԳՄ անդամներից ոչ բոլորն են տիրապետում այդ մանրամասներին, եւ դրանք երեկվա նիստին չեն էլ քննարկվել: Դրանց իշխանության ճամբարից տիրապետում է հիմնականում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը վարում է այդ բանակցությունները, ընդդիմությունից՝ ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը: Իսկ թե ինչու չեն ցանկանում իրականացնել ավելի բաց քննարկում՝ գոնե այնպես, ինչպես 4+4+4 ֆորմատի ժամանակ էր, երկուսն էլ ներկայացնում են բանակցություններին չվնասելու պատճառաբանությունը:

Դ. Հարությունյանը նախօրեին հայտարարել էր, թե ընդդիմության հետ քննարկում են ցուցակները հրապարակելու հարցը, քանի որ իրենք ընտրությունների նկատմամբ հանրության վստահության խնդիր ունեն: «Իսկ վստահության համար գին պետք է վճարել»,- ասել էր նա՝ չմանրամասնելով, թե ցուցակների բացումն ինչ գին ունի իրենց համար:

Նշենք նաեւ, որ երեկ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել, որով որոշակիորեն, բայց ոչ ամբողջությամբ բացահայտել է իշխանություններին ներկայացրած նոր առաջարկները, որոնց համաձայն՝ պետք է վերականգնվեն քվեարկության ժամանակ գրանցամատյաններում ընտրողների ստորագրությունները: Քանի որ իշխանությունները նոր Ընտրական օրենսգրքում ներդրեցին էլեկտրոնային գրանցման համակարգը, ցուցակներում ստորագրելու անհրաժեշտությունը դուրս մղվեց: Հիմա ընդդիմությունը պահանջում է վերականգնել այդ դրույթը: Պահանջում է այդ ցուցակները պաշտոնապես հրապարակելուց զատ դրանք տեղադրել ԿԸՀ կայքում, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք բողոքարկման համար հիմք հանդիսանան: Այդ շարքում ներկայացված են նաեւ քաղաքացիական հասարակության՝ բողոքարկման ժամկետի երկարացման, բողոքարկման նոր մեխանիզմների կիրառման եւ ընտրակեղծարարության համար պատասխանատվության խստացման պահանջները:

Չեղյալ համարված փոփոխություններից վերականգնվել է բոլոր ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքավորումներ տեղադրելու եւ ընտրական գործընթացն օնլայն հեռարձակելու՝ ընդդիմության եւ քաղհասարակության պահանջը: Եվ վերջապես,  դոնոր կազմակերպությունների փորձագետների միջոցով պետք է աուդիտի ենթարկվի ID-ների եւ անձնագրերի ամբողջ շտեմարանը՝ կարծես թե ակնարկելով, որ կարող է շրջանառության մեջ դրված լինեն նման կեղծ փաստաթղթեր:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ ընտրողների ստորագրած  ցուցակների հրապարակումը լրջորեն կնպաստի ընտրակեղծիքների կանխմանը, այլապես իշխանությունը տասնյակ տարիներ դա չէր մերժի: «Բնականաբար, դա բացառում է շատ մեծ, ընդհուպ՝ մինչեւ կես միլիոն ձայների հասնող ընտրակեղծարարություն, որը, ըստ էության, որոշակի է դարձնում իշխանության հաղթանակը ցանկացած քվեարկության ժամանակ: Հիմա դա չի լինի: Իշխանության հույսը կլինի ընտրակաշառքի բաժանման եւ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման վրա, որը թեեւ նույնպես անօրինական է, բայց գոնե ինչ-որ լուծում է եւ հնարավորություն է տալիս ընտրությունները դարձնել մի քիչ ավելի իմաստ ունեցող»,- երեկ ասել է նա:

Իսկ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, հակադարձելով Զուրաբյանին ու ՀԱԿ-ի ներկայացրած պահանջներին՝ մեզ հետ զրույցում ասաց, թե «բնականաբար նրանք այնպիսի բաներ պետք է պահանջեն, որ մի բան հնարավոր չլինի իրագործել»: «Որ հետո խոսելու թեմա ունենան: Այսօր բանակցությունները կավարտվեն, վաղը (այսօր,-հեղ.) մենք դրա մասին կխոսենք»,- ասաց նա:

 

Տպել
2772 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե