Հասարակական կազմակերպությունների դժգոհության նոր ալիք է հասունանում

07/09/2016 schedule10:55

 

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի աղմկոտ նախագծին, որն ընդգրկվեց եկող շաբաթ մեկնարկելիք աշնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի օրակարգ:

Հիշեցնենք, 2014թ. ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը քննադատել էր մեր երկրում գործող հասարակական կազմակերպություններին եւ հայտարարել, թե դրանք ցանկանում են հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրել: «Ես վստահ եմ, որ ՌԴ-ն պետք է ավելի ակտիվորեն հայտարարի ՀՀ տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Դրանում որեւէ կասկած չկա: Ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրել ցանկացող ՀԿ-ների չեզոքացմամբ, սակայն, հավանաբար պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել: ՌԴ-ում, ի դեպ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ վերահսկում է ՀԿ-ների գործունեությունը»,- ասել էր Վոլինկինը: Իսկ ռուսաստանյան օրենքը պահանջում է, որ արտասահմանից գումարներ ստացող հ/կ-ները որակվեն օտարերկրյա գործակալներ: Այս հայտարարության ֆոնին ՀՀ-ում շրջանառության մեջ դրվեց հ/կ-ների գործունեությունը սահմանափակող բազմաթիվ վտանգավոր դրույթներով օրինագիծ, որը որակվեց որպես ռուսական ճնշում հայկական կազմակերպությունների վրա: Սակայն բազմաթիվ հ/կ-ների ընդվզման արդյունքում այն մի քանի անգամ լրամշակման ենթարկվեց: Վերջին տարբերակն իր մեջ ներառել է հ/կ-ների որոշ առաջարկներ:

Օրինագծի նախնական տարբերակում կար մի դրույթ, որ եթե հ/կ-ների ֆինանսական գործունեությունն ուներ տարեկան 5 մլն դրամ եւ ավելի շրջանառություն, ապա այն պետք է պարտադիր աուդիտի ենթարկվեր: Հ/կ-ները հենց այս դրույթն էին խիստ վտանգավոր համարում իրենց համար՝ մեկնաբանելով, որ այդպիսով իշխանությունները ցանկանում են վերահսկել իրենց աշխատանքը կամ ֆինանսական ճնշման ենթարկել: Այդ կազմակերպությունների պայքարի արդյունքում վերջին նախագծով արդեն պարտադիր աուդիտի է ենթարկվում նրանց միայն հանրային միջոցներից հատկացված այն ֆինանսավորումը, որը տարեկան կտրվածքով կազմել է 5 մլն եւ ավելի դրամ: Պարզ ասած՝ աուդիտի է ենթարկվում միայն պետական դրամաշնորհներից ստացված գումարի շրջանառությունը, որը կազմում է 5 մլն եւ ավելի դրամ: Իսկ եթե կազմակերպությունը օրենքի շրջանակներում այլ միջոցների էլ է տիրապետում, որքան էլ որ այն լինի, աուդիտի ենթակա չէ: Առավել եւս՝ եթե հանրային միջոցներից որեւէ լումա չի ստացել:

Այնուամենայնիվ, հասարակական կազմակերպությունների ոլորտի գործունեության կարգավորմանն ուղղված այս նախագիծը կրկին բազմաթիվ, եթե չասենք վտանգներ, ապա մտահոգություններ է պարունակում: Արդարադատության նախարարության հետ օրինագծի մշակմանը մասնակցած «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը մեզ հետ զրույցում որոշ վերապահումներ ներկայացրեց այդ փաստաթղթի նկատմամբ: Նրա խոսքերով, նախագծի դրույթներից մեկի պահանջով կազմակերպություններն իրենց կանոնադրության մեջ պետք է շահառուների վերաբերյալ ձեւակերպում ունենան: «Մենք դեմ ենք արտահայտվել այդ դրույթին, որի համաձայն՝ կանոնադրության մեջ պետք է գրել, թե ովքեր են կազմակերպության շահառուները: Իսկ երբ այս պահանջի հետ կապում են դատարան դիմելու իրավունքը, որ հայցդ պիտի բխի շահառուների հիմնական շահերից, ապա ստացվում է, որ մեխանիկորեն այս մի բարդության պատճառով դատարան դիմելու իրավունքը կարող է տեղի չունենալ»,- ասում է իրավաբանը:

Այսինքն, իշխանություններն այդպիսով հ/կ-ներին իրավունք են տալիս, բայց այն օգտագործելու հնարավորություն չեն տալիս: Ըստ Տիգրանյանի՝ այս սահմանափակումից զատ հ/կ-ները դատարան կարող են դիմել միայն բնապահպանական եւ շրջակա միջավայրին առնչվող հարցերով: Մյուս ոլորտներում, օրինակ, սպառողների իրավունքների խախտման, պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդիրներով չեն կարող հայց ներկայացնել, որովհետեւ օրենքն այդ իրավունքը սահմանափակել է միայն բնապահպանական ոլորտով: «Առաջարկում ենք լրացում անել, որ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում տվյալ ոլորտի հ/կ-ն կարող է հայց ներկայացնել դատարան: Փաստորեն հիմա մենք ունենք մի իրավունք, որն ավելի շատ իրավունքի սահմանափակում է»,- գնահատում է իրավաբանը:

Մինչդեռ Սահմանադրական դատարանն իր 906 որոշմամբ ասում է, որ եթե հ/կ-ն դիմում է դատարան, եւ տվյալ խնդիրն իր կանոնադրական նպատակների շրջանակում է, ուրեմն նա պատշաճ հայցվոր է: Այսինքն նախագծի այդ պահանջը նաեւ հակասահմանադրական է: Այնպես որ, նման իմիտացիոն իրավունքներ սահմանելու պատճառով չի բացառվում, որ առաջիկայում բազմաթիվ հ/կ-ներ նորից դժգոհության ալիք բարձրացնեն: Տիգրանյանը նաեւ չբացառեց, որ իշխանությունները պարզապես խուսափում են այն հեռանկարից, որ տարբեր իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվ կազմակերպությունները կարող են տարբեր ոլորտների աղմկոտ խնդիրներով դիմել դատարան ու պատասխանատվության հարց բարձրացնել: Նա նաեւ հավելեց, թե մտավախություն կա, որ հ/կ-ները դատարաններին կծանրաբեռնեն իրենց հայցերով: «Բայց գրանցված 3000-ից ավելի հ/կ-ներից բոլորը չէ, որ ակտիվ են ու հատկապես իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում: Եվ այդ մտավախությունն անհիմն է: Քանի՞ հ/կ է դիմել դատարան՝ շատ քիչ»,- եզրափակեց նա:

Տպել
2348 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր