Ինքնաբացարկ հայտնած թեկնածուները կդառնան հանձնաժողովականնե՞ր

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում սպասվող տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությանը մասնակցող կուսակցությունների եւ դաշինքի համամասնական ցուցակներից ինքնաբացարկի դիմում են գրել ավագանու թվով 8 թեկնածու:

Այս մասին մեր զրույցում ասաց թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը՝ նշելով, որ երկու օր առաջ երկու հոգի լքել է «Բալասանյան դաշինքի» ցուցակը, երկուսը՝ ԲՀԿ-ի ցուցակը: Նրանք են՝ համապատասխանաբար՝ ՀՀԿ-ականներ Արտակ Առաքելյանն ու Սամվել Մկրտչյանը, ԲՀԿ-ականներ՝ Աշոտ Աթոյանն ու Հայկուշ Ազատյանը: Երեկ էլ ինքնաբացարկ են հայտնել «Ալյանս» կուսակցության ցուցակի 22 համար Հարությունյան Անուշը, «Բալասանյան դաշինքի» ցուցակի 77-րդ համար Տարոն Թադեւոսյանը (ՀՀԿ), Հայկական վերածնունդ կուսակցության 28-րդ համար Ոսկան Մարտիրոսյանը եւ 33-րդ համար Հարություն Թոքմաջյանը (ՀՎԿ-ականներ):

Որոշ տեղեկություններով՝ ինքնաբացարկի դիմում գրած անձանց մի մասը նախկինում ատեստավորվել են եւ կարող են ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվել եւ ցուցակի ոչ բարենպաստ տեղերում գտնվելու պատճառով որոշել են ինքնաբացարկ հայտնել ու հնարավորություն ունենալ վճարովի աշխատանք կատարել հանձնաժողովներում: Նշենք, որ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել սեպտեմբերի 2-7-ը`մինչեւ ժամը 18.00:  Ինքնաբացարկ հայտնած բոլոր անձինք ընտրապայքարից դուրս են եկել սեպտեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում:

ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ երեկ 18:00-ին, լրացել է Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: «Իսկ ԸԸՀ -ների կողմից ՏԸՀ նախագահ եւ քարտուղար նշանակելու մասին որոշումներ կայացնելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 10-ը: ՏԸՀ կազմերի վերաբերյալ տեղեկատվությունը կայքում կհրապարակվի հնարավորինս շուտ»,- փոխանցեց ԿԸՀ խոսնակը: Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանն էլ դժվարացավ ասել, թե ինքնաբացարկ հայտնած անձանցից արդյոք կա՞ն անձինք, որոնք ՏԸՀ անդամ են նշանակվել:

«Բալասանյան դաշինքի» ցուցակից ինքնաբացարկ հայտնած ՀՀԿ-ական Արտակ Առաքելյանը, որը Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում դասախոսում է, ինքնաբացարկի դիմում գրելու իր դրդապատճառներն ունի: «Իմ ինքնաբացարկի դիմում գրելու պատճառը աշխատանքային ծանրաբեռնվածությունն է: Ես արձակուրդի ժամանակ եմ դիմում ներկայացրել, հիմա անցել եմ աշխատանքի՝ ե՛ւ դասախոսության, ե՛ւ վարչական աշխատանքի, որը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ավելացրել: Դրա համար ստիպված եմ եղել ինքնաբացարկ հայտնել, քանի որ զուտ դիլետանտ մոտեցումը, ուղղակի մասնակցությունն ինձ համար ինքնանպատակ չի եղել: Ուրիշ պատճառ չկա»,- մեր զրույցում ասաց Արտակ Առաքելյանը՝ նշելով, որ ինքը տեղյակ չի եղել, որ պետք է սեպտեմբերից անցնի նաեւ վարչական աշխատանքի:

Հարցին՝ նորմա՞լ եք գնահատում, որ «Բալասանյան դաշինքի» ցուցակում 53-րդ տեղում էիք, միգուցե դա՞ էր նաեւ ինքնաբացարկի պատճառը, նա պատասխանեց. «Դա նախ կուսակցությունն է որոշում, բայց ես չեմ էլ հետաքրքրվել, թե ցուցակում ես որ տեղում եմ եղել»:

Տպել
2469 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին