Շառլ Ազնավուրը չի կարող ղեկավարել ժողովորդի վստահության կառավարությունը. Ալեք Ենիգոմշյան

«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդում օրակարգային հարց չի դառնա «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի երեկվա հայտարարությունը, որով նա առաջարկել է, որ ժողովրդի վստահության անցումային կառավարությունը գլխավորի ՀՀ ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը: Այս մասին մեր զրույցում ասաց շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ Ղուկասյանի հայտարարությունը կարող է քննարկվել անձամբ նրա հետ, երբ հացադուլը դադարեցրած լինի եւ գտնվի ազատության մեջ:

«Շառլ Ազնավուրը համաշխարհային հռչակ ունեցող հայ մարդ է եւ իր քաղաքական հանձնառությունները եւս հարգելի են, բայց ինքն անձամբ է ասում, որ քաղաքական մարդ չէ: Բազմաթիվ անգամ ասել է, որ քաղաքական գործիչ չէ եւ պետական այրի հանգամանքով հանդես չի գալիս: Դա նշանակում է, որ Ազնավուրն, իր իսկ ասելով, քաղաքական գործունեությամբ հանդես չի գալիս»,- նկատեց Ալեք Ենիգոմշյանը:

Հարցին՝ քաղխորհուրդն այս դեպքում ո՞ւմ է տեսնում ժողովրդի վստահության կառավարության ղեկավարի դերում, Ենիգոմշյանը պատասխանեց. «Ես ասել եմ, որ ժամանակավոր կառավարությունը ղեկավարելու հարցում նախ պետք է որոշվի՝ մե՞կ անձ պետք է դա ղեկավարի, թե՞ կոլեգիալ պետք է ղեկավարվի: Ավելի առաջնային է այդ հարցը: Ծրագիրը հստակ լինելու դեպքում կորոշվի, թե ովքեր պետք է իրականացնեն այդ ծրագիրը»:

Նշենք, որ ավելի քան մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հանդես է եկել հայտարարությամբ, որում մի շարք հարցադրումներ է անում եւ որոշ լուծումներ առաջարկում: Ղուկասյանը մասնավորապես գրել է. «Քրեաօլիգարխիկ ռեժիմից ազատվելու համար մեր հանրությունը պետք է ունենա հետեւյալ չորս հարցերի հստակ պատասխանը: Առաջին. իսկապե՞ս հիմա անհրաժեշտ են արտահերթ նախագահական ընտրություններ: Երկրորդ. ինչո՞ւ է անհրաժեշտ ժողովրդի վստահության կառավարությունը: Երրորդ. ո՞վ կարող է գլխավորել այդ կառավարությունը: Չորորդ. ինչպե՞ս հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը եւ վարչախումբն ընդունեն քաղաքացիական շարժման պահանջները»: Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ Շառլ Ազնավուրը կարող է գլխավորել մեր պետությունն արտահերթ ընտրությունների անցկացման փուլում, որովհետեւ վեր է կանգնած հայաստանյան ներքին քաղաքական պայքարից, ունի մեծ միջազգային աջակցություն ազատ եւ արդար ընտրությունների խնդիրը լուծելու համար: «Չեմ բացառում, որ կարող են լինել նաեւ այլ արժանի թեկնածուներ, բայց տվյալ դեպքում, գտնում եմ, որ Շարլ Ազնավուրի ներգրավումը լավագույն տարբերակն է Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար»,- գրել է Ղուկասյանը: Նա նաեւ նշել է, որ առնվազն երեք քաղաքական պայմանների առկայություն է անհրաժեշտ` հասնելու այն բանին, որ Սերժ Սարգսյանը եւ վարչախումբն ընդունեն քաղաքացիական շարժման պահանջները` 1) Բաղրամյան պողոտան պետք է հասանելի դառնա խաղաղ երթերի ու հավաքների համար, քաղաքացիական շարժումը պետք է վերացնի Ազգային ժողովի եւ Նախագահական նստավայրի մոտ երթեր ու հավաքներ անցկացնելու` գոյություն ունեցող արգելքը:

2) Ժողովրդի վստահության կառավարության ղեկավարի թեկնածուն պետք է արժանանա հանրության լայն աջակցությանը:

3) Հնարավորինս շատ կուսակցություններ պետք է միանան արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին:

«Կարեւոր եմ համարել հանրության հետ կիսվել այս մտքերով, որովհետեւ ժամանակն իրոք սուղ է, իսկ քաղաքացիական շարժման արդյունավետությունից, առանց չափազանցնելու, այսօր կախված է մեր հայրենիքի ճակատագիրը»,- գրել է Անդրիաս Ղուկասյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:

Տպել
2717 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին