Սեպտեմբերի 21-ին Երեւանում ռազմական շքերթ կլինի

01/09/2016 schedule10:00

«ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին Երեւանում նախատեսված է ռազմական շքերթ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ առայժմ այս հարցի վերաբերյալ որեւէ բան չի կարող ասել: «Եթե որոշվի, որ ռազմական շքերթ է նախատեսված, կիրազեկենք այդ մասին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Հարցին՝ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արդյոք շքերթ իրականացնելու անհրաժեշտություն չկա՞, նա պատասխանեց. «Նման հարցերը որոշում են այլ մակարդակում, մեկնաբանելու բան չկա»:

Շքերթ իրականացնելու պարագայում, եթե 200 միլիոն դոլարանոց ռուսական վարկի շրջանակում ձեռքբերվելիք ռազմատեխնիկայի մի մասն արդեն Հայաստանում լինի, դրանք կցուցադրվե՞ն՝ հարցրինք նախարարի խոսնակին: «Ոչինչ չեմ կարող ասել: Սովորաբար շքերթների ժամանակ ՀՀ-ի սպառազինության, զենք-զինամթերքի որոշ տեսականին է ցուցադրվում, ոչ ամբողջը, բայց դա, էլի եմ ասում՝ որոշվում է այլ հարթությունում»: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ եթե շքերթ եղավ, ցուցադրվելիք սպառազինության տեսականին կախված կլինի նաեւ ռազմական գաղտնիությունից, եթե ռազմական գաղտնիության թույլատրելի սահմանում եղավ, ապա կցուցադրվի նախորդ շքերթներում ցուցադրված տեխնիկայից բացի նաեւ այլ տեխնիկա: Հիշեցնենք, ՀՀ-ում վերջին անգամ ռազմական շքերթ եղել է 2011 թվականին՝ ՀՀ անկախության 20-ամյակին:

Նախորդ զորահանդեսին մասնակցել են շուրջ 4 հազար զինվորականներ, իսկ Հանրապետության հրապարակով անցել է մոտ 300 միավոր զինտեխնիկա: Ցուցադրվել են հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության S-300 զենիթահրթիռային համալիրներ, «ՁՏփՍՈ ձ» տեսակի հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, որոնք հայաստանյան ռազմարդյունաբերական համալիրի նորագույն արտադրատեսակներից էին, ցուցադրվել են նաեւ ՆԱՏՕ-ական դասակարգմամբ՝ «Scud» տիպի ռուսական արտադրության հրթիռներ, որոնց հեռահարությունը կազմում է մինչեւ 300 կմ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նույն տարվա հունիսի 26-ին տեղի ունեցած շքերթին էլ մասնակցել է 6 հազար մարդ: Ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվել է Ռուսաստանից ստացված S-300 զենիթա-հրթիռային համալիրը, «Matador» եւ «Marauder» տեսակի հակատանկանային տրանսպորտային միջոցները։ Ցուցադրվել են նաեւ իսրայելական ընկերության հետ համատեղ արտադրված անօդաչու սարքեր, համազարկային կրակի 107 միլիմետրանոց ռեակտիվ համակարգեր եւ այլ տեխնիկա, Թուրքիայից գնված «Cobra» տեսակի զրահատեխնիկա:

Ռազմական շքերթի անցկացման մասին պաշտոնապես թերեւս հայտնի կդառնա առաջիկա օրերին: Նկատենք, որ մեծամասշտաբ այսպիսի զորահանդես կազմակերպելն ու անցկացնելը ենթադրում է ֆինանսական լուրջ ծախսեր` մի քանի միլիոն դոլար: Մյուս կողմից, սակայն, հատկապես ապրիլյան պատերազմից հետո շքերթի անցկացումը ավելի է կարեւորվում: Ընդ որում, շքերթի կազմակերպիչները պետք է ձգտեն ցուցադրել հնարավորինս արդիական եւ հնարավորինս ահեղ զինատեսակներ: Ինչը մի կողմից պետք է նպաստի հանրության շրջանում ոգու բարձրացմանը, մյուս կողմից որոշակի մեսիջներ ուղղի հակառակորդին: Ըստ էության, հենց դա է զորահանդեսներ անցկացնելու իմաստը: Սակայն շատ ավելի կարեւոր է, որ դրան զուգահեռ խորը ու արմատական բարեփոխումների ենթարկվեն մեր տնտեսությունը եւ բանակը: Հաղթանակի ու խաղաղության համար դա շատ ավելի կարեւոր է:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ մեր զրույցում ասաց, որ այս տարի ԼՂՀ անկախության 25-ամյակի առթիվ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ռազմական շքերթ նախատեսված չէ, կլինի միայն քայլերթ Վերածննդի հրապարակից դեպի հուշահամալիր:

Տպել
9287 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան