Առաջիկայում կլինի «Շրջադարձ» հկ. Վիկտոր Դալլաքյանը կուսակցություն է բացելու

ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի մշտական ներկայացուցիչ, երբեմնի ընդդիմադիր գործիչ Վիկտոր Դալլաքյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է լուրերը, որ առաջիկայում կուսակցություն է բացելու:

Մեր զրույցում լսելով կուսակցություն ստեղծելու մասին հարցը, նա ասաց, որ վերջին 4 տարում հարցազրույց չի տալիս եւ եթե ասելիք ունենա, անպայման կխոսի այդ մասին: «Ես ձեզ ինչ որ պետք էր՝ ասեցի, ձեզ հաջողություն»,- այսքանով ավարտվեց նրա հետ զրույցը: Շրջանառվող լուրերի համաձայն, Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը կոչվելու է «Շրջադարձ» եւ գործելու է ընդդիմադիր դաշտում: Մեզ հաջողվեց զրուցել նույնանուն հասարակական կազմակերպության ղեկավար, ՀՌԱԿ կուսակցության նախկին ատենապետ Էդվարդ Անտինյանի հետ, որը այս տարվա հունիսի 16-ին է իր կնոջ հետ հիմնադրել այդ կազմակերպությունը:

- Պարոն Անտինյան, կանոնադրությամբ որո՞նք են ձեր ստեղծած կազմակերպության նպատակներն ու առաքելությունը:

- Հիմա մենք մի քիչ խառն ենք, շինարարական գործերը դեռ չենք ավարտվել: Պատրաստ չեմ այդ թեմաներին անդրադառնալ:

- Արդյոք այս կազմակերպությունը հետագայում «Շրջադարձ» կուսակցության համար հենասյո՞ւն է լինելու:

 - Կուսակցությունները ստեղծում են անհատները, ՀԿ-ի բազայի վրա ո՞նց կարող են կուսակցություն ստեղծել: Դա «Կուսակցությունների մասին» օրենքի խախտում է:

- Տեսականորեն ճիշտ եք, բայց գործնականում հնարավոր է նման ծրագիր իրականացնել:

- Այս պահին մենք նման մտադրություն չունենք:

- Կուսակցություն ստեղծելու մտադրություն չունե՞ք:

- ՀԿ-ն կուսակցության վերաճելու կամ վերափոխելու կամ հիմք հանդիսանալու խնդիր գոյություն չունի:

- Դուք, որպես անհատ, կուսակցություն ստեղծելու մտադրություն չունե՞ք:

- Խնդիրն այն է, որ ես ինքս որպես մեր երկրի ճակատագրով մտահոգ անհատ եւ նաեւ հրապարակային գործիչ մշտապես եղել եմ, կամ ու կլինեմ: Այնպես չի լինի, որ իմ վերաբերմունքը քաղաքական պրոցեսների վերաբերյալ չարտահայտեմ: Քաղաքական գործունեությունը հրապարակային է, գաղտնի ոչինչ չի լինում:

- Ճի՞շտ է այն լուրը, որ Վիկտոր Դալլաքյանի հետ միասին կուսակցություն եք ստեղծելու:

- Ես Վիկտոր Դալլաքյանի պլանների մասին տեղյակ չեմ, եւ կոռեկտ կլինի, որ այդ հարցերն իրեն ուղղեք, ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել:

- Ձեր մասով պատասխանեք:

- Ես ասացի, որ հասարակական կազմակերպության գործունեությամբ եմ զբաղվում, հիմա էլ զբաղված ենք կազմակերպական, կառուցվածքային հարցերով եւ ինչ-որ ժամանակ հետո, երբ ավարտենք, նաեւ մեր վերաբերմունքը կարտահայտենք այլ հարցերում:

- Բոլոր դեպքերում ՀԿ-ի ստեղծումից հետո կուսակցություն հիմնադրելո՞ւ եք:

- Կուսակցություն ստեղծելուց առաջ նախ ստեղծում են նախաձեռնող խումբ, որը համագումար է անում, դրա մասին մի ամիս առաջ հայտարարում են: Կուսակցություն ո՞նց կարող է տեղծվել գաղտագողի: Կուսակցության հիմնադրումը հատուկ ընթացակարգ ունի:

- Դուք չե՞ք բացառում, որ առաջիկայում կարող եք կուսակցություն ստեղծել:

- Եթե ես մտադրություն ունենամ, որ այս հ/կ-ն պետք է վերափոխենք կուսակցության, հաստատ այդ մասին հասարակությունը կիմանա: Մենք նույնիսկ պարտավոր ենք այդ մասին տեղեկացնել, ոչ թե մեր ցանկությունն է միայն:

- Մեզ հայտնի դարձավ, որ հ/կ-ն երկուշաբթի օրվանից ակտիվ գործելու է, ճի՞շտ է:

- Եթե ակտիվ գործի, բոլորդ իմանալու եք:

Մինչ Էդվարդ Անտինյանի հետ զրուցելը եղանք «Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ-ի գրասենյակում, որը գտնվում է Հանրապետության փողոցում՝ ՀՀԿ, ԲՀԿ ՀՅԴ գրասենյակների հարակից հատվածում (Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության շենքի ետեւում): 20-րդ դարում կառուցված երկհարկանի հնաոճ շենքի մոտ 500 քմ վերանորոգված տարածքում գտնվող գրասենյակում սանիտարական աշխատանքներ էին կատարվում, փայլեցվում էր հատակը, կոկիկ դասավորված էին դահլիճի սեղաններն ու աթոռները: Մուտքի պատին էլ փակցված էր ՀԿ-ի եռալեզու ցուցանակը տարբերակիչ նշանով (լոգոյով), որի վրա պատկերված էր շրջադարձ կատարող ձի՝ թեւերը Արարատ լեռան պատկերով:

 

Տպել
4748 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է