Լրագրողը եւս երկու պահանջ է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի

03/09/2016 schedule17:45

Լրագրող Սիրանույշ Պապյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գործով նախնական դատական նիստը կրկին հետաձգվել է: Երեկ լրագրողների հետ զրույցում Պապյանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանն ասել է, որ իր վստահորդը  եւս երկու պահանջ է ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի:

Լրագրողի ներկայացուցչի խոսքով՝ բացի հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելուց, հայցվոր կողմը խնդրել է նաեւ դատարանին` ճանաչել ու հաստատել հայցվորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստը, ինչպես նաեւ հաստատել այն փաստը, որ Սիրանույշ Պապյանը ենթարկվել է գենդերային խտրականության:

Այսպիսով՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության առարկա է դարձնելու երեք պահանջ:  Պատասխանողի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը օգոստոսի 31-ին միջնորդություն էր ներկայացրել դատարանին հետաձգելու դատական նիստը` նշելով, որ ամսի 29-ին ստացել է լրացումները: Պատասխանողի ներկայացուցիչը  նկատել էր, որ հայցվորն, ըստ էության, փոխել է հայցի առարկան, քանի որ երկու կետով հայցապահանջի ավելացում կա: Դատարանը բավարարել է միջնորդությունը: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 5-ին, ժամը 14. 30-ին:

Մեր զրույցում Տիգրան Աթանեսյանն, անդրադառնալով լրացված պահանջներին, ասաց. «Բացարձակ անհիմն, հնարած հայց է, այստեղ ընդամենը ՀՀ ոստիկանության պետի անունը շահարկելով՝ փորձում են էժան դիվիդենտ ձեռք բերել, հավատացեք,  այստեղ լրագրությունը կապ չունի: Ինչ-որ հեքիաթ է , 23 էջի վրա, հայցվոր կողմը պարզապես դեմագոգիայով է զբաղվում: Փորձել են իրավիճակից մաքսիմալ ծաղկաքաղ անել, անգամ հետաքրքիր էլ չի: Ինձ թվում էր` ավելի ողջամիտ կլիներ իրենց պահանջը, թեպետ ասեմ, որ հայցապահանջը ամբողջությամբ անհիմն է եւ ոչ մի կապ չունի վիրավորանքի հետ»:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 2-ին Սիրանույշ Պապյանը ոստիկանապետի դեմ դատական հայց էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով պարտավորեցնել ՀՀ ոստիկանապետին` ներողություն խնդրել հրապարակավ իրեն վիրավորելու համար: 2016 թվականի ապրիլի 24-ին ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կարճ հարցազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում վիրավորել է լրագրողին: Ի պատասխան Սիրանույշ Պապյանի դիտարկմանը` «մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները», ոստիկանապետը պատասխանել է՝ «ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»:

Տպել
2651 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա