Ժիրայր Սեֆիլյանը չի ցանկացել մասնակցել Վերաքննիչ դատարանի բեմադրությանը

 ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված պաշտպանների բողոքը:

Սեֆիլյանին եւ Եղիազարյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով երեկ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին դատարանի բակում: Ակցիան ուղեկցվում էր «Ազատություն Ժիրայր Սեֆիլյանին», «Ազատություն դատավորներին», «Գագիկ», «Սասնա ծռեր» վանկարկումներով: Ցուցարարները՝ տեղեկանալով, որ Սեֆիլյանի եւ Եղիազարյանի բողոքները քննվում են դատարանի առաջին հարկում, հայրենասիրական երգեր միացրին եւ որքան հնարավոր էր, մոտ եկան դատարանին: Սա տեսնելով, դատական կարգադրիչները փակեցին դատարանի դռները:

Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվելուց հետո Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ պաշտպանական կողմի փաստարկների հիմքում դրված էր այն, թե ներկայացված նյութերով չի հիմնավորվում, որ Սեֆիլյանն առնչություն է ունեցել իրեն մեղսագրվող հանցագործությանը. «Չեն ներկայացվել թույլատրելի նյութեր, որոնք կարող են ցույց տալ, որ Սեֆիլյանն ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քննությանը։ Չի երեւում քննիչի կողմից ջանասիրաբար գործը քննելու հանգամանքը եւ դատարանն ընդհանրապես չի պատճառաբանել գրավը մերժելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը:

Դրա հետ մեկտեղ ցույց տրվեց, որ քրեական գործերը քաղաքական են, խոսքը վերաբերում է  նախորդ տարի հարուցված քրեական գործին, նաեւ այս զենքի հոդվածով շինծու գործը»: Հարցին, թե Սեֆիլյանի գործում հանգամանքների փոփոխություն եղե՞լ է, հաշվի առնելով, որ «Սասնա ծռերի» գործը միացվել է Սեֆիլյանի գործին, փաստաբանը պատասխանեց. «Այդ գործերն իրար միացնելու իմաստն ինքն անձամբ չի հասկանում եւ գործում որեւէ փոփոխություն չկա: Այս քրեական գործերը իրար միացնելով՝ իշխանությունները ցանկանում են ընդդիմության հանդեպ հաշվեհարդար տեսնել»,-ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ գործերը միացվելուց հետո որեւէ քննչական գործողություն Սեֆիլյանի մասնակցությամբ չի կատարվել: Բողոքի քննությանը Սեֆիլյանը ներկա չէր:

Մեր դիտարկմանը, թե նա ցանկություն չի՞ հայտնել ներկա գտնվել, պաշտպանը պատասխանեց, որ իր պաշտպանյալը համարում է, որ այս ամբողջը բեմականացում է եւ ցանկություն չունի դրան մասնակցել: Նա նաեւ ասաց, որ դատարանի այս որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարան: Սեֆիլյանը ձերբակալվել էր հունիսի 20-ին ապօրինի զենք կրելու, պահելու, փոխադրելու մեղադրանքով: Օգոստոսի սկզբին այս գործը, ինչպես նաեւ անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «զանգվածային անկարգություններ նախապատրաստելու» հոդվածով հարուցված քրգործերը միացվեցին ՊՊԾ գնդի գրավման դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Երեկ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանին ազատ արձակելու, ինչպես նաեւ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու՝ պաշտպան Մուշեղ Շուշանյանի բողոքը: Մեր հարցին ի պատասխան Շուշանյանն ասաց. «Բողոքի փաստարկներով մենք պնդում էինք, որ բացակայում է հիմնավոր կասկածն առ այն, որ Գագիկ Եղիազարյանը կատարել է իրեն առաջադրված մեղադրանքով նախատեսված գործողությունները»:

Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ նախաքննության մարմինը պարտավոր էր դատարանին ներկայացնել հիմնավոր կասկածն ապացուցող նյութեր, սակայն որեւէ ապացույց չի ներկայացրել, որի հիման վրա հնարավոր կլիներ հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ եզրահանգում անել. «Երկու մեղադրանքով էլ ապացույցներ չկան։ Ավելին՝ կային  ապացույցներ, որոնցով դատարանը կարող էր հետեւություն անել, որ նրան կալանքի տակ պահելու հիմնավոր կասկածը բացակայում է»:

Նա  մեջբերեց ԱԱԾ հուլիսի 27-ի հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ  Գագիկ Եղիազարյանը հանձնվել է իրավապահ մարմիններին. «Ես դատարանում հայտարարեցի, որ մենք չենք պնդում՝ դա իրականում այդպես է եղել, թե ոչ, բայց, եթե հիմք ենք ընդունում ԱԱԾ հաղորդագրությունը, նշանակում է, որ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի ուժով Գագիկ Եղիազարյանը պետք է ազատվի քրեական հետապնդումից: Նույնը վերաբերում է զենք-զինամթերք կրելու մեղադրանքին: Համաձայն արձանագրության՝ փաստվում է, որ Գագիկ Եղիազարյանն իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկվելու պահին եղել է անզեն, այսինքն՝ զենքը կամովին հանձնել է: Դա նույնպես, ըստ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու հիմք է»:

Շուշանյանը նշեց, որ նախաքննական մարմինը որեւէ հիմք չի ներկայացրել, որ եթե Եղիազարյանը ազատության մեջ հայտնվի, ապա կթաքնվի քննությունից: Բողոքի քննությանը ներկա էր նաեւ Գագիկ Եղիազարյանը:

«Նա դատարանին հայտնեց, որ  առաջին ատյանի դատարանում քննիչը թաքնվելու մասին իր մտավախությունը բացատրել է հետեւյալ կերպ՝ վստահ ենք, որ եթե հայտնվեք ազատության մեջ,  ՊՊԾ գունդ վերադառնալու փորձ եք կատարելու: Գագիկ Եղիազարյանը  հետաքրքրվել է, թե  ունի՞ այդ հնարավորությունը, քննիչը նշել է՝ եթե ՊՊԾ գունդ վերադառնալ չեք կարող, ապա մասնակցելու եք հավաքների: Այսինքն՝ քննիչն ընդունել է, որ իրենց մտավախությունը զուտ Գագիկ Եղիազարյանի հանրահավաքների մասնակցելն է»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:

Գագիկ Եղիազարյանին Վերաքննիչ դատարանից «Ճանապարհեցին» «Գագիկ» վանկարկումներով. մինչ այդ ոստիկանները պատ էին կազմել՝ թույլ չտալով քաղաքացիներին մոտենալ Եղիազարյանին ուղեկցող մեքենային:

Տպել
2901 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև