Ամառային 31-րդ Օլիմպիական խաղեր. Վայելենք ակնթարթները

18/08/2016 schedule12:21

Ռիո Դե Ժանեյրոյում ընթացող ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկները ընդամենը 24 ժամերի ընթացքում նվաճեցին 1 ոսկե եւ 3 արծաթե մեդալներ, եւ Հայաստանը արդեն 36-րդն է «Ռիո 2016»-ին մասնակցող 207 երկրների մեդալային հաշվարկում: Հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային 25-ամյա Արթուր Ալեքսանյանը նվաճեց Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը, հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային 27-ամյա Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), գերծանրքաշային 22-ամյա Գոռ Մինասյանը արժանացան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալների:

Հատուկ նշում եմ մեր հրաշալի մարզիկների տարիքը. նրանք առաջիկայում կարող են 1-3 Օլիմպիական խաղերում դեռ հանդես գան, իսկ 19-ամյա Սիմոնը ընդհանրապես առաջինն է, որ այդ տարիքում Օլիմպիական խաղերում նվաճում է արծաթե մեդալ: Իհարկե, սպորտում անհնար է ամեն ինչ կանխատեսել, պլանավորել, առավել եւս՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնց առջեւ կանգնում եմ մեր մարզիկները: Բայց այսօր ուղղակի վայելենք հրաշալի ակնթարթները, ժամանակավորապես մոռանալով բոլոր այդ խնդիրները. 20 տարի անց Օլիմպիական չեմպիոն ունենք: Առավել եւս, որ «Ռիո 2016»-ում իրենց ելույթները շարունակում են շատ քիչ թվով հայաստանցի մարզիկներ, որոնցից մեծ հաշվով մեդալների ակնկալիքներ. օգոստոսի 19, 20-ին եւ 21-ին ելույթ են ունենալու ազատ ոճային ըմբիշներ Գառնիկ Մնացականյանը, Լեւան Բերիանիձեն, Դավիթ Սաֆարյանը եւ Գեորգի Կետոեւը:

Հայ մարզասերների գրեթե մի ամբողջ սերունդ չէր վայելել Օլիմպիական խաղերում հաղթանակի այս բերկրանքը, եւ Արթուր Ալեքսանյանը, որի հետ կապվում էին Օլիմպիական խաղերի «ոսկե» երազանքը, կարողացավ հասնել իրականություն դարձնել այն: Ընդ որում, Արթուրը իրականություն դարձրեց ոչ միայն իր, այլ նաեւ շատ-շատերի երազանքը: Հիշեցնեմ, որ 2016 թվականի իմ ցանկալի լուրերից առաջինը հետեւյալն էր. «20 տարի անց հայաստանցի մարզիկը հռչակվել է Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ռիո Դե ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել է Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում սա 2-րդ ոսկե մեդալն է Օլիմպիական խաղերում. 1996 թվականին օլիմպիական չեմպիոն էր հռչակվել ըմբիշ Արմեն Նազարյանը» (http://armtimes.com/hy/read/90541):

Արթուրից ոչ պակաս դրական էմոցիաներ պարգեւեցին արծաթե մեդալներ նվաճած մեր մարզիկները Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը: «Ռիո 2016»-ում Հայաստանը նվաճել է արդեն 4 մեդալ, որոնցից 1-ը՝ ոսկե: Հիշեցնեմ, որ Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ տարբեր հեղինակավոր կազմակերպություններ իրենց կանխատեսումներն էին ներկայացնում՝ հիմնված լրջագույն ուսումնասիրությունների վրա: Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալը կանխատեսել էին այդ բնագավառում արդեն բավական մեծ փորձ ու կշիռ ունեցող ամերիկյան «Infostrada Sports» կազմակերպությունը, բրիտանական «The Daily Mail» պարբերականը: Ընդ որում «Infostrada Sports»-ը ոսկե մեդալ էր կանխատեսել նաեւ մեր մյուս հայտնի ըմբիշի՝ Արսեն Ջուլֆալակյանի համար:

Արսենի փոխարեն ոսկե մեդալին մոտ էր Միհրան Հարությունյանը: Մրցավարական խայտառակ սխալների, հավանաբար՝ անդրկուլիսյան մութ գործարքների, պայմանավորվածությունների հետեւանքով Միհրանը չստացավ իրեն հասանելիք ոսկին: Իսկ ահա մեր երիտասարդ ծանրորդների հաջողությունները ուղղակի անակնկալ էին բոլորի համար: 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը եւ 22-ամյա Գոռ Մինասյանը ամբողջապես իրար խառնեցին բոլոր կանխատեսումները՝ ի օգուտ Հայաստանի: Օլիմպիական խաղերի պատմության մեջ Հայաստանը «Ռիո 2016»-ում նվաճեց արդեն ամենաբարձր որակի ու քանակի մեդալներ եւ ընդհանուր թիմային հաշվարկում հաստատապես կգրավի ամենաբարձր տեղը: Ներկայացնեմ Հայաստանի մասնակցությամբ ամառային Օլիմպիական խաղերում մեր մարզիկների նվաճած մեդալները եւ թիմային հաշվարկում զբաղեցրած տեղը:

Վայելենք մեր մարզիկների պարգեւած այս հրաշալի ակնթարթները:

Տպել
3969 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք