Շախմատ. «Sinquefield Cup 2016». Լեւոն Արոնյանը կիսել է 2-5 տեղերը

17/08/2016 schedule13:52

ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում կայացած շախմատային «Sinquefield Cup» մրցաշարում մեր Լեւոն Արոնյանն ընդամենը կես միավոր է զիջել հաղթող դարձած ամերիկացի Ուեսլի Սոին եւ կիսել է 2-5 - րդ տեղերը: Հիշեցնեմ, որ «Sinquefield Cup»-ը համարվում է «Grand Chess Tour 2016»-ի մեջ մտնող 4 մրցաշարից մեկը: Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նախաձեռնությամբ անցկացվող, 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային հիմնադրամով «Grand Chess Tour 2016»-ը բաղկացած է 4 մրցաշարից, որոնցից 3-ը՝ Փարիզի, Լյովենի եւ Սենտ Լուիսի մրցաշարերն արդեն ավարտվել են, իսկ ավարտական՝ Լոնդոնում նախատեսված մրցաշարը կայանալու է աշնանը:

«Sinquefield Cup 2016»-ին մասնակցում էին աշխարհի նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), անհատական բարձր վարկանիշներ ունեցող Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Հոլանդիա) եւ Ուեսլի Սոն (ԱՄՆ), Դինգ Լիրենը (Չինաստան) եւ Պետեր Սվիդլերը (Ռուսաստան): Նշեմ, որ աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը եւ չեմպիոնի կոչման հավակնորդ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը հրաժարվել են մասնակցել «Grand Chess Tour 2016» -ին, քանի որ պատրաստվում են աշխարհի չեմպիոնի կոչման համար աշնանը կայանալիք մրցամարտին: Կառլսենը 2 մրցաշարերի արդյունքում «Grand Chess Tour 2016»-ի առաջատարն էր, բայց քանի որ հրաժարվել է շարունակել պայքարը, նրա արդյունքները չեղյալ են համարվել:

Սենտ Լուիսում ավարտված մրցաշարը ստացվեց բավական խաղաղ. կայացած 45 պարտիաից արդյունավետ ելք ունեցան ընդամենը 13-ը, ընդ որում Ուեսլի Սոն մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց՝ տոնելով 2 հաղթանակ եւ 7 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Հետաքրքիր է, որ Սոն 2-րդ անգամ մասնակցեց «Sinquefield Cup»-ին. անցյալ տարի զբաղեցրեց վերջին տեղը, այս տարի՝ 1-ին: 23-ամյա Ուեսլի Սոն կարիերայի ընթացքում հասավ առայժմ ամենամեծ նվաճմանը: 2 հաղթանակ տոնեց նաեւ Արոնյանը (Սվիդլերի եւ Նակամուրայի նկատմամբ), սակայն նաեւ պարտվեց 1 պարտիայում (Վաշյե - Լագրավ) եւ Կարուանայի, Տոպալովի, Անանդի հետ կիսեց 2-5 տեղերը: «Grand Chess Tour 2016»-ի ավարտված 3 մրցաշարերից առաջ մրցաշարային աղյուսակում հետեւյալ իրավիճակն է (շախմատիստի անունից հետո նշված է հավաքած ընդհանուր միավորները).

1. Ուեսլի Սո         30

2. Լ Արոնյան        21,75

3. Հ. Նակամուրա  21,5

4. Մ. Վ Լագրավ   17,5

5. Ֆ. Կարուանա  16,75

6. Վ. Անանդ        14,75

7. Վ. Տոպալով     10,75

8. Ա. Գիրի          8,5

Տպել
1769 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր