Շախմատ. «Sinquefield Cup 2016». Լեւոնը շանսեր ունի

05/08/2016 schedule16:11

ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում 10 գրոսմայստերների մասնակցությամբ մեկնարկել է շախմատային «Sinquefield Cup» ամենամյա մրցաշարը, որն այս անգամ համարվում է «Grand Chess Tour 2016»-ի մեջ մտնող 4 մրցաշարից մեկը: Հիշեցնեմ, որ Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նախաձեռնությամբ անցկացվող, 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային հիմնադրամով «Grand Chess Tour 2016»-ը բաղկացած է 4 մրցաշարից, որոնցից 2-ում՝ Փարիզի եւ Լյովենի մրցաշարերում մասնակիցները մրցեցին արագ եւ կայծակնային շախմատի, իսկ 2-ում՝ Սենտ Լուիսում եւ Լոնդոնում մրցելու են դասական շախմատի մրցաշարերում:

«Grand Chess Tour 2016»-ին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), անհատական բարձր վարկանիշներ ունեցող Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Հոլանդիա) եւ Ուեսլի Սոն (ԱՄՆ): Աշխարհի ուժեղագույն շախմատիստներից թերեւս միայն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինն է բացակայում «Grand Chess Tour 2016»-ից. ռուսաստանցի շախմատիստն անհատական ծրագրով նախապատրաստվում է աշնանը Մագնուս Կառլսենի հետ կայանալիք չեմպիոնական մրցամարտին: «Grand Chess Tour 2016»-ի առաջին 2 մրցաշարերից հետո մասնակիցները զբաղեցնում են հետեւյալ տեղերը (փակագծերում վաստակած միավորներն են).

1. Մ. Կառլսեն (23)
2. Հ. Նակամուրա (17)
3. Ուեսլի Սո  (17)
4. Լ. Արոնյան (14)
5. Մ. Վ. Լագրավ (13)
6. Ֆ. Կարուանա (9)
7. Անիշ Գիրի (7,5)
8. Վ. Անանդ (7)
9. Վ. Կրամնիկ (6,5)
10.Վ. Տոպալով (3)

Աշխարհի գործող չեմպիոն, «Grand Chess Tour 2016»-ի առաջատար Մագնուս Կառլսենը չի մասնակցելու «Sinquefield Cup 2016»-ին. նա նույնպես սկսել է նախապատրաստվել Կարյակինի հետ հանդիպմանը: Կառլսենի փոխարեն Սենտ Լուիսում հանդես է գալու չինացի Դինգ Լիրենը: Պարտադրված փոփոխություն է եղել նաեւ «Grand Chess Tour 2016»-ի մասնակիցների կազմում. առողջական խնդիրների պատճառով մրցաշարքին իր մասնակցությունը դադարեցրել է Վլադիմիր Կրամնիկը, եւ նրան փոխարինելու է 2015 թվականի աշխարհի գավաթի եզրափակիչ հանդիպման մասնակից, ռուսաստանցի Պյոտոր Սվիդլերը: «Sinquefield Cup 2016»-ի մասնակիցների մեջ օգոստոսի 1-ի դրությամբ ամենաբարձր վարկանիշն ունի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ 2819, որին հետեւում են Ֆաբիանո Կարուանան (2807) եւ Լեւոն Արոնյանը (2792):

Երեկ կայացել է մրցաշարի վիճակահանությունը. այսօր երեկոյան կայանալիք 1-ին տուրում Արոնյանը սեւ խաղաքարերով մրցելու է Դինգ Լիրենի հետ:  Իսկ նախօրեին մասնակիցները գրեթե ամբողջ կազմով ներկա են եղել Սենտ Լուիսի «Բուշ» ստադիոնում կայացած «Լիվերպուլ»-«Ռոմա» ֆուտբոլային հանդիպմանը: Հիշեցնեմ, որ անցյալ տարի կայացած «Sinquefield Cup» գերմրցաշարում հաղթանակի հասավ մեր Լեւոն Արոնյանը: «Ամերիկան հնարավորությունների երկիր է»,- անցյալ տարի հայտարարել էլ Արոնյանը: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի բացակայության պայմաններում Արոնյանը կարող է լիովին դրսեւորել իր հնարավորությունները «Sinquefield Cup 2016»-ում եւ առաջադիմել «Grand Chess Tour 2016»-ի ընդհանուր հաշվարկում: Ավելացնեմ, որ այսօր կայանալու են 1-ին տուրի պարտիաները, իսկ մրցաշարը ավարտվելու է օգոստոսի 16-ին: 

Տպել
2432 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին