Ամառային 31-րդ Օլիմպիական խաղեր. Ովքեր են մեկնել Ռիո

04/08/2016 schedule14:52

Թեեւ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողությանը կայանալու է վաղը, բայց երեկ արդեն մեկնարկել է կանանց ֆուտբոլի մրցաշարը, իսկ այսօր էլ կայանալու են տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի մի քանի հանդիպումներ: Օլիմպիական խաղերի համար ռեկորդային՝ 207 երկրներ են հայտ ներկայացրել մասնակցելու «Ռիո 2016»-ին, ընդ որում ՄՕԿ-ի դրոշի տակ հանդես է գալու նաեւ «փախստականների հավաքականը»: Այս տարվա սկզբին ՄՕԿ-ը հատուկ որոշում ընդունեց, համաձայն որի՝ բարձր մարզական արդյունքներ ունեցող մարզիկները, որոնք ունեն նաեւ ՄԱԿ-ի կողմից շնորհված փախստականի կարգավիճակ, կարող են հանդես գալ Օլիմպիական խաղերում: Ներկա պահին Հարավային Սուդանի, Կոնգոյի, Եթովպիայի, Սիրիայի 10 մարզիկներ են ընդգրկված «փախստականների հավաքականում»:

1-ին անգամ Հարավային Ամերիկայում անցկացվող ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում ընդհանուր առմամբ խաղարկվելու են մեդալների 306 հավաքածու: 207 երկրների 11 հազար 384 մարզիկներ մրցելու են 33 մարզաձեւերում: 112 տարվա ընդմիջումից հետո Օլիմպիական խաղերի ծրագիր է «վերադարձել» գոլֆը եւ հենց այս մարզաձեւի հետ է կապված «Ռիո 2016»-ի սկանդալներից մեկը: Աշխարհի ուժեղագույն գոլֆիստներից մեկը՝ երկար ժամանակ համաշխարհային վարկանիշային աղյուսակը գլխավորող իռլանդացի Ռորի Մակիլրոյը հրաժարվել է մասնակցել Օլիմպիական խաղերին: «Նայելու են Օլիմպիական խաղերը հեռուստացույցով: Նայելու եմ առավել կարեւոր մրցումները՝ ատլետիկա, լող: Իսկ գոլֆի մրցաշարը ինձ չի հետաքրքրում»,- հայտարարել է Մակիլրոյը՝ ավելացնելով նաեւ, թե վախենում է Բրազիլիայում առկա «Զիկա» վիրուսից: Հասկանալի, որ այլ մրցաշարերում ահռելի գումարներ վաստակող մարզիկների մեծ մասի համար մրցանակային հիմնադրամ չունեցող Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը երկրորդական է, եւ նրանք հրաժարվել են մասնակցությունից ուղղակիորեն չնշելով բուն պատճառները:

Մակիլրոյի օրինակին են հետեւել ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մանի Պակյաոն, խճուղային հեծանվավազքի ժամանակակից գլխավոր աստղերից մեկը՝ կոլումբիացի Նաիրո Կինտանան, մարաթոնյան վազքի աշխարհի ռեկորդակիր, քենիացի Դենիս Կինետոն եւ այլն: «Ռիո 2016»-ին վնասվածքների պատճառով չեն մասնակցի նաեւ լեգենդար թենիսիստ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ամերիկացի բասկետբոլիստ, մրցաշրջանի ընթացքում 2 անգամ «ամենաարժեքավորը» ճանաչված Սթիվեն Քերին, ամերիկացի ատլետ, Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Կարմելիտա Ջետերը եւ ուրիշներ: Բայց «Ռիո 2016»-ը բաց թողնող նման տիտղոսակիր մարզիկների շարքում առանձնանում է կանադացի ձիարշավորդ Իան Միլերը: 69 - ամյա այս մարզիկը 1972 թվականից սկսած մասնակցել է 10 Օլիմպիական խաղերի՝ բացառությամբ, հարգելի պատճառով, Մոսկվայում 1980 թվականին կայացածի (կապիտալիստական երկրները բոյկոտի ենթարկեցին ՍՍՀՄ-ում կազմակերպված Օլիմպիական խաղերը): Օլիմպիական խաղերին մասնակցելու քանակով Միլերը բացարձակ ռեկորդակիր է, եւ միգուցե այլեւս ոչ մի մարզիկի չհաջողվի 10 անգամ մասնակցել Օլիմպիական խաղերի: Ընդ որում, Միլերը Օլիմպիական  խաղերում իր առաջին մեդալը նվաճել է միայն 2008 թվականին, այն էլ՝ թիմային մրցաշարում (արծաթ): Միլերը պատրաստվում էր նաեւ մասնակցել իր համար թվով 11-րդ Օլիմպիական խաղերին, սակայն վերջին պահին ստիպված էր հրաժարվել իր ձիու վնասվածքի պատճառով: Ահա այսպես, «Ռիո 2016»-ը զրկվեց նաեւ Օլիմպիական խաղերի համար լեգենդ դարձած Իան Միլերի ներկայությունից:

Համաշխարհային ճանաչում ունեցած մի քանի տասնյակ մարզիկներ էլ որոշել են մասնակցել «Ռիո 2016»-ին եւ հատկապես հետաքրքիր պայքար է սպասվում թենիսի տղամարդկանց մրցաշարում: Աշխարհի ուժեղագույն թենիսիստ, վերջին ժամանակներս գրեթե անպարտելի սերբ Նովակ Ջոկովիչը կազմ ու պատրաստ է նվաճելու իր համար առայժմ անհասանելի միակ տիտղոսը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը: Ջոկովիչի մրցակիցների թվում են աշխարհի առաջատար թենիսիստներ, 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, բրիտանացի Էնդի Մարեյը, եւ 2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, իսպանացի Ռաֆայել Նադալը: Վերջինս, ընդ որում, նախապես հայտարարել էր, թե «Ռիո 2016»-ում մասնակցելու է միայն զուգախաղերի մրցաշարին, սակայն երեկ Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքով տեղեկություն տարածվեց, որ Նադալը մասնակցելու է նաեւ անհատական մրցաշարին:

Եվ վերջում մի լուրի մասին, որը ուղղակիորեն կապված է Հայաստանի հետ: «Ռիո 2016»-ի կայքը հրապարակել է բոլոր երկրների հայտավորված մարզիկների անունները: Ինչպես հայտնի է, Հայաստանը Օլիմպիական խաղերում պետք է ներկայացնեին 33 մարզիկներ, սակայն պաշտոնական կայքում բացակայում է հեռացատկորդ Գոռ Ներկարարյանի անունը, եւ Հայաստանի մարզիկների թիվը նշված է 32: Երեկ այս մասին չկարողացանք պարզաբանումներ ստանալ ՀԱՕԿ-ից, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայից: Մեր հարցերին պատասխանեցին, թե բոլոր պատասխանատուները մեկնել են Բրազիլիա:  

Տպել
3520 դիտում

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան