Թենիս. Անգլիայի բաց առաջնություն. Սա դեռ վերջը չէ

13/07/2016 schedule17:08

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը փոքր ինչ ստվերեց մասսայականություն վայելող մեկ այլ մարզաձեւի՝ թենիսի կարեւորագույն մրցաշարերից Անգլիայի բաց առաջնությունը՝ «Ուիմբլդոնը»: 1877 թվականից անցկացվող թենիսի ամենահնագույն մրցաշարի կանանց մենախաղերում գրանցվեց պատմական մի ցուցանիշ, որին մարզաշխարհը սպասում էր ուղիղ 1 տարի: Անցյալ տարի նույն «Ուիմբլդոնում» իր հերթական տիտղոսը նվաճեց աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ): Ընդ որում, Ուիլյամսի համար այն 21-րդն էր «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում: Հիշեցնեմ, որ «Մեծ Սաղավարտի» մեջ են մտնում ընդամենը 4 մրցաշարեր՝ Ավստրալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի եւ ԱՄՆ-ի բաց առաջնությունները: «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում 4 անընդմեջ հաղթական տիտղոսներից հետո Սերենա Ուիլյամսը 1 տարի առաջ հայտարարեց, որ երազանքը մոտ է իրականություն դառնալու:

«Երազում եմ կրկնել Շտեֆի Գրաֆի արդյունքը՝ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում նվաճել 22 տիտղոս», - հայտարարեց Սերենան: Կարծես երազանքը պետք է շատ արագ կատարվեր. Ուիլյամսը ակնհայտ ուժեղ է մրցակիցներից: Բայց կատարվեց ուղղակի անհավատալի իրադարձություն. «Մեծ Սաղավարտի» հաջորդ 3 մրցաշարերում Ուիլյամսը պարտվեց, ընդ որում 2-ում՝ եզրափակիչում: Այս տարի հունվարին կայացած Ավստրալիայի բաց առաջնությունում Սերենան եզրափակիչում պարտվեց գերմանուհի Անժելիկա Կերբերին, որը ընդհանրապես իր առաջին հաղթանակը տոնեց «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում: «Ուիմբլդոն 2016»-ի եզրափակիչում Սերենա Ուիլյամսը կրկին մրցեց Կերբերի հետ: Վիճակագրությունը հուշում էր, որ ոչ մի մարզուհու մինչ այժմ չի հաջողվել 2 անգամ հաղթել Սերենա Ուիլյամսին «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչներում:

Չհաջողվեց նաեւ Կերբերին. հաղթեց Սերենա Ուիլյամսը եւ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում նվաճած տիտղոսներով հավասարվեց թենիսի մեծագույն մարզուհիներից մեկին՝ Շտեֆի Գրաֆին: «Սա դեռ վերջը չէ: Ընդամենը 34 տարեկան եմ», - հայտարարել է Սերենա Ուիլյամսը: Այս խոսքերը, ընդ որում, այնքան էլ հեռու չեն իրականությունից: 34 ամյա Սերենա Ուիլյամսը շարունակում է վստահորեն գերիշխել կանանց թենիսում ու առայժմ հորիզոնում չի էլ երեւում քիչ թե շատ հեռանկարային թենիսիստուհի, որը կկարողանա կանգնեցնել Ուիլյամսին:

«Ուիմբլդոն 2016»-ի տղամարդկանց մրցաշարն ավարտվեց բրիտանացի Էնդի Մարեյի հաղթանակով: Եզրափակիչում Մարեյը առավելության հասավ կանադացի Միլոշ Ռաոնիչի նկատմամբ: Մարեյը կարիերայի ընթացքում 3-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում: Ընդ որում, համաշխարհային վարկանիշային աղյուսակում 2-րդ տեղը զբաղեցնող Մարեյը 11 անգամ խաղացել է «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչներում, բայց 8 անգամ պարտվել է կամ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին կամ սերբ Նովակ Ջոկովիչին: «Ուիմբլդոն 2016»-ում մինչ եզրափակիչ պարտություններ կրեցին Ֆեդերերը, Ջոկովիչը, եւ Մարեյի ճանապարհը «բացվեց», ինչից եւ կարողացավ օգտվել բրիտանացին: «Մեծ Սաղավարտի» տարվա վերջին մրցաշարը՝ ԱՄՆ - ի բաց առաջնությունը, կայանալու  է սեպտեմբերի սկզբին:

Տպել
2039 դիտում

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել