Հայկական ակումբները ընթացիկ խաղաշրջանում վաստակել են 0,875 միավոր

09/07/2016 schedule15:16

Եվրագավաթների խաղարկություններում մեկնարկած հայկական ֆուտբոլային 4 ակումբներից 2-ը շարունակում են պայքարը: Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» 2 հանդիպումների արդյունքում (0-0 եւ 3-0) հաղթահարեց Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» արգելքը եւ որակավորման 2-րդ փուլում մրցելու է Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Դինամոյի» հետ (հուլիսի 12-ին՝ Թբիլիսիում, հուլիսի 19-ին՝ Երեւանում):

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում Գյումրիի «Շիրակը» ետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ պայքարից հանեց վրացական մեկ այլ թիմի՝ Գորիի «Դիլային» (0-1 եւ 1-0): Որակավորման հաջորդ փուլում «Շիրակը» մրցելու է Սլովակիայի «Սպարտակի» (Տրնավա) հետ: Առաջին հանդիպումը կայանալու է Գյումրիում հուլիսի 14-ին, պատասխան խաղը մրցակցի հարկի տակ՝ հուլիսի 21-ին: Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում իրենց ելույթներն ավարտեցին «Փյունիկը» եւ «Բանանցը»: Մեր երկրի գավաթակիր «Բանանցը» զիջեց Կիպրոսի «Օմոնիային» (0-1 եւ 1-4), «Փյունիկն» էլ 2 հանդիպումների արդյունքում պարտվեց Ջիբրալթարի «Եվրոպային» (0-2 եւ 2-1):

Այսպիսով եվրագավաթների խաղարկության որակավորման 1-ին փուլից հետո հայկական 4 թիմերը ընդհանուր առմամբ տոնեցին 3 հաղթանակ, 1 խաղ ավարտվեց ոչ ոքի, 4-ում էլ պարտություն կրեցին: 2016-17 թվականների եվրագավաթների խաղարկության վարկանիշային աղյուսակում Հայաստանը այս պահին ունի 0,875 միավոր: Նշենք, որ եվրագավաթներում հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր, որակավորման 1-ին փուլում էլ այս միավորները կիսվում են: Մեր 4 ակումբները համատեղ հավաքել են 7 միավոր, որը կիսվում եւ դառնում է 3,5: Ահա այս թիվը բաժանվում է մասնակից ակումբների քանակի վրա (4) եւ ստացվում է մեր երկրի վարկանիշը՝ 0,875: Հիշեցնենք, որ անցյալ խաղաշրջանում հայկական թիմերը ցույց տվեցին լավագույն արդյունքներից մեկը՝ հավաքեցին 1,625 միավոր:   

Տպել
2032 դիտում

Բնակչությանան անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին