Ֆուտբոլ. Եվրոպայի առաջնություն. Ֆրանսիան սպասում է եզրափակիչին

09/07/2016 schedule15:05

Վաղը, Երեւանի ժամանակով 23:00-ին Փարիզի մերձակայքում գտնվող «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում կայանալու է Եվրոպայի 2016 թվականի վերջին՝ եզրափակիչ հանդիպումը. Եվրոպայի չեմպիոնի կոչման համար մրցելու են Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականները: Տանտերերի հավաքականի եզրափակիչ հասնելը կանխատեսվում էր դեռ «Եվրո 2016»-ի մեկնարկից առաջ: Ֆրանսիան իր կազմում ընդգրկված ֆուտբոլիստներով, ցուցադրած խաղով ուժեղագույններից մեկն է աշխարհում, եւ եզրափակիչ հասնելը կարելի է համարել այն նվազագույնը, որը պահանջում էր ամբողջ Ֆրանսիան: Կիսաեզրափակչում Ֆրանսիային հաջողվեց պայքարից դուրս թողնել Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային: Ընդ որում, գրեթե բոլոր ֆուտբոլային մասնագետները նշում են, որ Ֆրանսիա - Գերմանիա խաղի 1-ին կեսում Աշխարհի գործող չեմպիոնները ցուցադրեցին գրեթե իդեալական ֆուտբոլ: Ունենալով մեծ առավելություն, ստեղծելով մի քանի ամենաիրական գոլային պահեր, Գերմանիան, սակայն, չկարողացավ գոլ խփել: Իսկ ահա ֆրանսիացիներին հաջողվեց այս խաղում քաղել առավելագույնը. Անտուան Գրիզմանի խփած 2 գոլերը ապահովեցին Ֆրանսիայի հաղթանակը 2-0 հաշվով:

«Մենք ավելի լավ խաղ ցուցադրեցինք: Իմ ֆուտբոլիստները ցուցադրեցին գերազանց համագործակցություն, խաղացին անձնուրաց: Ուղղակի այսօր հաջողությունը երես էր թեքել մեզանից: Լինում են այնպիսի օրեր, երբ ամեն ինչ հարթ չի ընթանում: Այսօր այդ օրերից էր»,- խաղից հետո հայտարարել է Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը: Գերմանական մամուլը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 12 խաղերում, երբ հավաքականի մեկնարկային կազմում խաղադաշտ է մտել թիմի ավագ Բաստիան Շվայնշտագերը, Գերմանիան չի պարտվել: Բայց Ֆրանսիայի հետ կիսաեզրափակիչ խաղում հենց այս ֆուտբոլիստի՝ ձեռքով խաղի հետեւանքով նշանակվեց 11 մետրանոց հարված, եւ Գրիզմանը բացեց խաղի հաշիվը: «Ի հեճուկս մեր ավագի». այսպիսի վերնագրով է երեկ լույս տեսել գերմանական հանրահայտ «Bild» -ը:

Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ատլետիկոյի»  հարձակվող Գրիզմանին իսպանական «As»-ը բնութագրել է որպես «ազգային հերոս», գերմանական թերթերն էլ նրան «կնքել են» «Նոյերի սարսափ» անունով. Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը վերջին 5 գոլերից 3-ը բաց է թողել Գրիզմանի հարվածներից հետո՝ 1-ը՝ «Բավարիա» - «Ատլետիկո», 2-ը՝ Գերմանիա - Ֆրանսիա խաղերում: «Անտուանը հրաշալի ֆուտբոլիստ է եւ դա կրկին ապացուցեց Գերմանիայի դեմ խաղում: Բայց այս հաղթանակը բոլորինն է՝ մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստները: Մենք արդեն եզրափակիչում ենք. ուղղակի հրաշալի պահ է: Հիմա ամեն ինչ մեր ձեռքերում է: Ֆրանսիան սպասում է մեր հաղթանակին: Ամեն ինչ անելու ենք եզրափակիչում հաղթելու, Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու համար: Մենք չենք կարող լուծել ֆրանսիացիների խնդիրները, բայց կարող ենք մեր խաղով այնպիսի դրական էմոցիաներ տալ, որ մարդիկ մոռանան իրենց խնդիրների մասին»,- հայտարարել է Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

Ամբողջ Ֆրանսիան է տոնել Գերմանիայի նկատմամբ հաղթանակը, համարելով, որ մրցաշարում ամենածանր հանդիպումը իրենց ընտրանին արդեն անցկացրել է: Եզրափակիչում տանտերերի հավաքականի մրցակիցն է լինելու Պորտուգալիան, որի հայտնվելը եզրափակիչում արդեն իսկ մեծ անակնկալ է: Կիսաեզրափակիչում Պորտուգալիան Կրիշտիանու Ռոնալդուի եւ Նանիի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեց Ուելսի ընտրանուն եւ դուրս եկավ եզրափակիչ: Չնայած կիսաեզրափակիչում կրած պարտությանը Ուելսի հավաքականի խաղը եւ արդյունքները «Եվրո 2016»-ում գերազանց են գնահատվել Մեծ Բրիտանիայում. թերթերի առաջին էջերում Ուելսի ֆուտբոլիստներն են, թիմի ավագ Գարեթ Բեյլը: «Շնորհակալություն հերոսներին», - գրել է «Western Mail»-ը, «Գլուխներդ բարձր»՝- կոչ է արել «South Wales Echo» -ն: «Եվրո 2016»-ում անցկացրած 5 անընդմեջ ոչ ոքիներից հետո Պորտուգալիան կարողացավ հաղթանակ տոնել հիմնական ժամանակում: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ռոնալդուն «Եվրոներում» խփած իր գոլերի քանակը հասցրեց 9-ի եւ կրկնեց ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինիի ռեկորդը:

Բնականաբար պորտուգալական թերթերի առաջին էջերում Կրիշտիանու Ռոնալդուն եւ Պորտուգալիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստներն են եւ նրանք էլ արդեն ստացել են հերոսների «կարգավիճակ»: Որքան էլ զարմանալի թվա մինչ այժմ ոչ մի տիտղոս չնվաճած Պորտուգալիայի հավաքականը ամենակայուն թիմն է 21-րդ դարում կայացած Եվրոպայի առաջնություններում: Եվ սա այն դեպքում, երբ Պորտուգալիան, իսկ ահա Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Իտալիան 21-րդ դարում նվաճել են Եվրոպայի, Աշխարհի չեմպիոնների կոչումները: Պորտուգալիան իր հերթին «Եվրո 2000»- ում հասել է կիսաեզրափակիչ, «Եվրո 2004»-ում՝ եզրափակիչ, «Եվրո 2008»-ում՝ քառորդ եզրափակիչ, «Եվրո 2012»-ում՝ կիսաեզրափակիչ եւ «Եվրո 2016»-ում՝ կրկին եզրափակիչ: Ոչ մի այլ հավաքական չունի նման ցուցանիշներ:

Պորտուգալիան կրկին եզրափակիչում է, եւ ֆրանսիական թերթերը հիշեցնում են, որ Ֆրանսիայի ամենահարմար մրցակիցներից մեկը, եթե ոչ ամենահարմարը, հենց Պորտուգալիան է: Վերջին անգամ Պորտուգալիան Ֆրանսիային  հաղթել է 41 տարի առաջ՝ 1975-ին Փարիզում կայացած ընկերական խաղում՝ 2-0 հաշվով: 2 հավաքականների ներկայիս կազմում հանդես եկող ոչ մի ֆուտբոլիստ դեռ ծնված չի եղել այդ ժամանակ: Իսկ հետագա 10 խաղերն ավարտվել են Ֆրանսիայի հաղթանակով: Ընդ որում, վերջին 2-ը կայացել են «Եվրո 2016»-ի ընտրական մրցաշարում: Հիշեցնեմ, որ Ֆրանսիան եւ Պորտուգալիան «Եվրո 2016»-ի որակավորման փուլում Հայաստանի հետ ընդգրկված էին նույն խմբում. Ֆրանսիան հանդես էր գալիս հաշվարկից դուրս եւ նրա մասնակցությամբ հանդիպումները կրում էին ընկերական բնույթ: 2-1 եւ 1-0՝ այսպիսի հաշիվներով հաղթեց Ֆրանսիան Պորտուգալիային այդ խաղերում:

Ավելացնենք, որ Պորտուգալիա - Ֆրանսիա եզրափակիչ խաղի մրցավար է նշանակվել անգլիացի 41-ամյա Մարկ Կլատենբուրգը, որը այս տարի սպասարկել է նաեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: 

Տպել
2369 դիտում

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում