Ֆուտբոլ. Եվրոպայի առաջնություն. Մնաց երեք հանդիպում

05/07/2016 schedule12:49

«Մեր ժամանակներում ստադիոն էին գալիս ընդամենը մի քանի հարյուր մարդ, որոնք ծափահարում էին անգամ այն դեպքում, երբ մենք ստանում էինք անկյունային հարվածի իրավունք»,- այս խոսքերի հեղինակը Իսլանդիայի ներկայիս հավաքականի ամենաճանաչված ֆուտբոլիստ, «Բարսելոնայի», «Չելսիի» կազմերում հանդես եկած Էյդուր Գուդյոնսենի հայրն է՝ Արնոր Գուդյոնսենը: Ուղիղ 20 տարի առաջ՝ 1996 թվականի ապրիլի 24-ին Տալինում կայացած Էստոնիա - Իսլանդիա խաղում համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն արձանագրվեց. Իսլանդիայի թիմի առաջատար 34-ամյա Արնոր Գուդյոնսենին փոխարինեց որդին՝ 17-ամյա Էյդուրը: Հետագայում Էյդուրը վնասվածք ստացավ, իսկ երբ ապաքինվեց ու վերադարձավ՝ հայրն արդեն ավարտել էր կարիերան եւ հայր ու որդի չկարողացան միասին խաղադաշտ մտնել Իսլանդիայի հավաքականի մարզաշապիկով:

Այդ ժամանակներում Իսլանդիան եվրոպական թույլ թիմերի շարքին էր պատկանում, եւ հավաքականի խաղերը աննկատ էին անցնում կղզիաբնակ իսլանդացիների համար: Ֆուտբոլային աշխարհի, Տալինի ստադիոնում հավաքված մի քանի հարյուր հանդիսականների համար աննկատ անցավ նաեւ մինչ այժմ էլ եզակի այդ իրադարձությունը՝ որդին փոխարինում է հորը հավաքականի կազմում: 20 տարի անց Իսլանդիան Եվրոպայի 2016 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում պարտություն կրեց Ֆրանսիայից 2-5 հաշվով, եւ այդ խաղից հետո Իսլանդիայի թիմին ծափահարում էին Փարիզի «Ստադ Դե Ֆրանս» ստադիոնում հավաքված 80 000 ֆուտբոլասերները, Իսլանդիայի ամբողջ բնակչությունը, միգուցե՝ ֆուտբոլային ամբողջ աշխարհը:

«Եվրո 2016»-ում կայացան քառորդ եզրափակիչները, եւ հայտնի են արդեն այն 4 թիմերը, որոնք պայքարը շարունակում են չեմպիոնի կոչման համար. հուլիսի 6-ին եւ 7-ին մրցելու են Պորտուգալիա - Ուելս եւ Ֆրանսիա - Գերմանիա զույգերը: Թեեւ Եվրոպայի չեմպիոնի անունը հայտնի է դառնալու հուլիսի 10-ին, բայց արդեն կարելի է նշել մի թիմի անուն, որը հավասարապես կիսելու է «Եվրո 2016»-ի բոլոր դափնիները ապագա չեմպիոնի հետ միասին: Իսլանդիան ինչ-որ չափով փրկեց միգուցե «Եվրոների» պատմության ամենաձանձրալի մրցաշարը:

Ընթացող «Եվրո 2016»-ի ընթացքում ամենաշատ գործածվող միտքը այն է, թե բոլոր թիմերը իրենց մակարդակով հավասարվել են: Մեծ հաշվով, ընդունելով այս տեսակետը, մի փոքր փորձեմ ձեւափոխել այն՝ «բոլոր թիմերը հավասարապես թույլ են»: Մինչ կիսաեզրափակիչ հասնելը ամենաբարձր վարկանիշով թիմը, որին հաղթել է Ֆրանսիան՝ Ռումինիան է՝ 22-րդ տեղ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում: Կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակից Պորտուգալիան ընդհանրապես մոտ է հակառեկորդի. 5 խաղում 5 անգամ հիմնական ժամանակում ոչ-ոքի խաղալով, Պորտուգալիան կիսաեզրափակիչում է: Քառորդ եզրափակիչում Պորտուգալիան հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Լեհաստանին, որը առանց պարտություն կրելու դուրս մնաց «Եվրո 2016»-ից: «Մենք առանց պարտվելու հեռանում ենք, իսկ Պորտուգալիան առանց հաղթելու առաջ է գնում՝ սա անարդար է»,- դառնությամբ նշել է Լեհաստանի ընտրանու ավագ Ռոբերտ Լեւանդովսկին:

Քառորդ եզրափակիչում Աշխարհի քառակի չեմպիոններ Գերմանիայի եւ Իտալիայի խաղն էլ դժվար թե երկար հիշվի զուտ խաղի բովանդակությամբ, ցուցադրված ֆուտբոլի մակարդակով: Այս խաղում էլ հաջորդ փուլի ուղեգրի հարցը լուծվեց հետխաղյա 11 մետրանոցների օգնությամբ՝ առավել հաջողակ էին գերմանացիները: Ուելսը քառորդ եզրափակիչ փուլի ամենագեղեցիկ ու դրամատիկ խաղում 3-1 հաշվով հաղթեց Բելգիային ու պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում:

Տպել
2621 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին