Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն. Հեղաշրջման սպասումով

24/06/2016 schedule16:14

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին հանդիպումները հարուստ էին դրամատիկ իրադարձություններով, իսկ փլեյ-օֆ փուլի խաղացանկը հաստատվելուց հետո պարզ դարձավ, որ հնարավոր է փոքրիկ ֆուտբոլային «հեղաշրջում»: Նախ Պորտուգալիա - Հունգարիա խաղում մրցող թիմերը «մուկ ու կատու» խաղալուց հետո (այդ ընթացքում փոխանակեցին 3-ական գնդակ) ի վերջո ուղղակի կանգնեցին դաշտում. արձանագրվեց ոչ ոքի (3-3), եւ այս խաղի հետեւանքով մրցաշարից դուրս մնաց Ալբանիան: Հետո էլ ֆուտբոլային փոքրիկ ներկայացում խաղացին Իտալիան եւ Իռլանդիան. խաղավարտից րոպեներ առաջ խփած միակ գոլը հաղթանակ ապահովեց Իռլանդիային (1-0), եւ այս խաղի արդյունքում Ֆրանսիան լքեց Թուրքիան: Ալբանիայի եւ Թուրքիայի հետ միասին մրցաշարից դուրս մնացին նաեւ իրենց խմբերում վերջին տեղեր զբաղեցրած Ռումինիան, Ռուսաստանը, Ուկրաինան,  Չեխիան, Շվեդիան եւ Ավստրիան:  

Մնացած 16 թիմերը շարունակում են պայքարը արդեն օլիմպիական սկզբունքով՝ պարտվողը դուրս է մնում: Ընդ որում, «Եվրո 2016»-ի փլեյ-օֆի 1-ին փուլում՝ 1/8 եզրափակիչում, ստեղծվել է բավական հետաքրքիր իրավիճակ: Եվրոպական առաջատար ու տիտղոսակիր հավաքականները՝ Աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսներ նվաճած Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Անգլիան հայտնվել են աղյուսակի նույն հատվածում, ինչը նշանակում է, որ այս թիմերից միայն մեկը կարող է հասնել եզրափակիչ: Իսկ ահա մյուս հատվածում թիմեր են, որոնք երբեւէ չեն կարողացել չեմպիոնի տիտղոս նվաճել:

Վերջին 12 տարիների ընթացքում կայացած Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում սա առաջին դեպքն է, երբ եզրափակիչում կխաղա առանց տիտղոսի թիմ եւ հնարավոր է տեղի ունենա ֆուտբոլային «հեղաշրջում»՝ չեմպիոն դառնա երբեւէ այդ տիտղոսը չնվաճած թիմ: 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում եզրափակիչում հանդիպեցին Հունաստանը եւ Պորտուգալիան՝ թիմեր, որոնք երբեւէ չէին նվաճել Աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսներ: Դրանից հետո Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում միայն տիտղոսակիր թիմեր են հանդիպել՝ 2008-ին ՝ Իսպանիա - Գերմանիա (1-0), 2012-ին՝ Իսպանիա - Իտալիա (4-0): Իսկ Աշխարհի առաջնությունների եզրափակիչում վերջին անգամ առանց տիտղոսի թիմ է խաղացել հեռավոր 1978 թվականին. եզրափակիչում Արգենտինան (որը մինչ այդ արդեն բազմաթիվ անգամ նվաճել էր Հարավային Ամերիկայի չեմպիոնի կոչումը) մրցեց Հոլանդիայի հետ: Վերջինս միայն 10 տարի անց՝ 1988-ին նվաճեց իր առաջին տիտղոսը՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Ընդհանուր առմամբ «Եվրո 2016»-ի փլեյ-օֆը կարելի է բաժանել 2, բացարձակապես ոչ համարժեք մինիմրցաշարերի: Բնականաբար, ահռելի հետաքրքրություն են առաջացնելու տիտղոսակիր թիմերի մասնակցությամբ հանդիպումները: Արդեն 1/8 եզրափակիչում կրկնվելու է անցյալ՝ «Եվրո 2012»-ի եզրափակիչը՝ Իսպանիա - Իտալիա: Ընդ որում, այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում մրցելու է Գերմանիայի հետ (Գերմանիան պետք է խնդիրներ չունենա Սլովակիայի հետ խաղում): Քառորդ եզրափակիչում արդեն հնարավոր է Եվրոպայի չեմպիոն (Իսպանիա) -Աշխարհի չեմպիոն (Գերմանիա) հանդիպումը կամ էլ եվրոպական ամենատիտղոսակիր թիմերի՝ աշխարհի քառակի չեմպիոններ Իտալիայի եւ Գերմանիայի հակամարտությունը:

Ֆրանսիան եւ Անգլիան 1/8-ում հաղթելու դեպքում էլ հանդիպելու են քառորդ եզրափակիչում: Վստահաբար կարելի է ասել, որ այս մինի մրցաշարում իսկական Եվրոպայի առաջնությունն է սկսվում: Իսկ ահա մյուս հատվածում որոշակի հետաքրքրություն կարող է առաջացնել Խորվաթիա - Պորտուգալիա հանդիպումը, թեեւ հաշվի առնելով թիմերի ցուցադրած խաղը եւ ներկա մարզավիճակը, կարելի է քառորդ եզրափակիչի համար կանխատեսել հետեւյալ զույգերի դիմակայությունը՝ Լեհաստան - Խորվաթիա եւ Ուելս - Բելգիա: Երեկ ու այսօր «Եվրո 2016»-ում հանգստյան օրեր են, իսկ վաղը արդեն մեկնարկում է 1/8 եզրափակիչը: 

Տպել
2080 դիտում

ՀՀ ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները