Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն. Ֆուտբո՞լ, թե՞ հաշվարկ

23/06/2016 schedule19:14

Ավարտվեցին ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի եզրափակիչ առաջնության խմբային փուլի հանդիպումները. նախատեսված 51 խաղերից կայացել են 36-ը եւ 16 երկրների հավաքականներ շարունակելու են պայքարը փլեյ-օֆ փուլում, իսկ 8 ընտրանիներ լքում են Ֆրանսիան: Կայացած 36 խաղերից կարելի է առանձնացնել մի քանի տպավորիչ հանդիպումներ, էմոցիոնալ դրվագներ, գեղեցիկ գոլեր, բայց այս «Եվրոյի» խմբային փուլի հանդիպումները մեծ հաշվով չարդարացրին սպասելիքները զուտ ֆուտբոլային խաղի ու մրցակցության առումով: «Եվրո 2016»-ի խմբային փուլում հաշվարկը գերիշխում էր ֆուտբոլին. բոլոր թիմերը՝ առանց բացառության, կախվածություն ունեին մրցաշարային աղյուսակից եւ ըստ այդմ էլ կառուցում, պլանավորում էին իրենց խաղերը: Թերեւս «Եվրո 2016» -ի մրցակարգը՝ ֆորմատը, այս պահին ամենաշատն է քննարկվում մասնագետների կողմից եւ գրեթե բոլորը, այդ թվում «Եվրոյի» մասնակից թիմերի մարզիչների մեծամասնությունը, իրենց դժգոհություններն են հայտնել: «Եվրո 2016»-ը ակնհայտորեն ցուցադրեց, որ ֆուտբոլային «երկրաչափության» համար ասիմետրիկ՝ 24 թիմերով մրցաշարը ավելի շատ բացասական կողմերը ունի, քան դրական:

Ընդհանրապես մրցաշարերում (եթե պետք է լինի եզրափակիչ խաղ) լավագույնն են համարվում 4, 8, 16, 32 64 եւ այլն (եզրափակիչ խաղին մասնակցող 2 թիմերի երկրաչափական պարզ  պրոգրեսիան) թիմերի մասնակցությամբ մրցաշարերը. այս դեպքում շատ պարզ ու հասկանալի է մրցակարգը: Թիմերի բաշխումը խմբերում եւ նրանց հետագա ճակատագիրը (փլեյ-օֆ են անցնում 1-2 տեղեր գրավածները) կախված է բացառապես այդ թիմերի խաղից ու արդյունքից, հետեւաբար խմբային փուլում արդեն այդ թիմերը ցույց են տալիս իրենց ամբողջ ուժը: Իսկ ահա 24 թիմերով մրցաշարում, ինչպիսին է «Եվրո 2016»-ը, կա մի մեծ ու անչափ ազդեցիկ թերություն. փլեյ-օֆ են դուրս գալիս ոչ միայն խմբերում 1-2 տեղեր գրավածները, այլ նաեւ 3-րդ տեղեր գրաված 6 թիմերից լավագույն 4-ը: Սա արդեն հաշվարկ է, ընդ որում, շատ դեպքերում՝ բավական բարդ: Հենց այս հաշվարկն է, որ թիմերին ստիպում է ֆուտբոլին զուգահեռ վերհիշել իրենց դպրոցական գիտելիքները հանրահաշվից, կրկին ու կրկին կարդալ մրցակարգը, պարզաբանումներ ստանալ տարբեր հնարավոր իրավիճակների համար եւ այլն:

Օրինակ, ո՞ր թիմն է առաջ գնում նմանատիպ (միավորներ, գնդակների տարբերություն) ցուցանիշների դեպքում: Ալբանիան եւ Թուրքիան խմբային փուլում վաստակել են 3-ական միավոր, գնդակների տարբերությունն էլ 2-ի մոտ -2 է: Համաձայն «Եվրո» 2016-ի մրցակարգի, առավելություն է ստանում այս դեպքում Թուրքիան, քանի որ ավելի բարձր դիրք է գրավում վարկանիշային աղյուսակում: Կամ. C խմբում Գերմանիան հաղթում է Հյուսիսային Իռլանդիային 1-0 հաշվով եւ այս արդյունքի շնորհիվ փլեյ - օֆ են դուրս գալիս Սլովակիան (B խումբ), Հունգարիան (F խումբ) եւ Խորվաթիան (D խումբ): Իր հերթին C խմբում Հյուսիսային Իռլանդիան փլեյ-օֆ է դուրս գալիս D խմբում կայացած Թուրքիա - Չեխիա (2-0) հանդիպման ժամանակ գրանցված հաշվի շնորհիվ:

Ֆուտբոլը մոռացանք: Առանց հաշվարկների՝ ուղղակի խաղալու, հաճույք ստանալու ու հաղթելու ֆուտբոլը: Համաձայնվեք, որ բարդ է նման հաշվարկները կամ եզրակացությունները ֆուտբոլի համար: Աշխարհում ամենամասսայական մարզաձեւ ֆուտբոլը դարձել է նաեւ իր հանճարեղ պարզության շնորհիվ: Իսկ ահա 24 թիմերով մրցաշարը բարդացնում է այդ խաղը, այն դարձնում ինչ- որ չափով մաթեմատիկա: Աշխարհի 1986, 1990 եւ 1994 թվականների առաջնություններն էլ անցել են 24 թիմերի ֆորմատով եւ խմբային փուլերում նույն իրավիճակն էր՝ միայն ու միայն հաշվարկ:

Լեգենդար Դիեգո Մարադոնան անգամ Մեքսիկայում 1986 թվականին կայացած Աշխարհի առաջնության խմբային փուլում չէր երեւում՝ խմբից դուրս գալու համար պետք չէր Մարադոնայի հանճարը: Իսկ թե ինչ եղավ փլեյ-օֆում, կարծում եմ՝ գիտեն բոլոր ֆուտբոլասերները. Մարադոնան ուղղակի հրաշալի խաղեր ցուցադրեց Անգլիայի, Բելգիայի, Գերմանիայի դեմ խաղերում ու իր թիմին հասցրեց չեմպիոնական կոչման: Ի դեպ, երեկ լրացավ Անգլիա - Արգենտինա հանդիպման 30-ամյակը: Հենց այդ խաղում Մարադոնան դարձավ ֆուտբոլի պատմության ամենամեծ խարդախություններից մեկի հեղինակը՝ գոլ խփեց ձեռքով, որը հետագայում ինքն էլ անվանեց «Աստծո ձեռք», իսկ հետո էլ դարձավ նաեւ ամենահիասքանչ գոլերից մեկի հեղինակ՝ միայնակ անցավ Անգլիայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստների, շրջանցեց դարպասապահին ու գնդակը ուղարկեց դատարկ դարպասը:

1998 թվականին ՖԻՖԱ-ն փոխեց Աշխարհի առաջնությունների մրցակարգը. եզրափակիչ մրցաշարին մասնակցում են 32 թիմ եւ հետագա բոլոր մրցաշարերը արդեն անցնում են մեկ շնչով: Վերհիշենք ընդամենը 2 տարի առաջ՝ 2014 թվականին Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնությունը: Խմբային փուլում արդեն գրեթե բոլոր թիմերը ցուցադրում էին բարձրակարգ ֆուտբոլ կամ իրենց ամբողջ պոտենցիալը, ֆուտբոլը վերածվել էր իսկական տոնահանդեսի, որը անտարբեր չեր թողնում նաեւ ոչ ֆուտբոլասերներին: Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը անցկացվելու է 10 երկրներում. հաստատապես արժե փոխել «Եվրոյի» մրցակարգը եւ թիմերի քանակը դարձնել կամ 16 (այս դեպքում կլինեն միայն առաջնակարգ թիմեր եւ բարձրորակ հանդիպումներ) կամ էլ միգուցե մասնակիցների քանակը դարձնել 32 (եվրոպական 54 երկրներից այս դեպքում 32-ը կարող են մասնակցել «Եվրոյին»): 

Տպել
2373 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է