Դիվանագետները Վիեննայից ինչ-որ բան են թաքցնում. երեկ էլ Նալբանդյանը «լեզվից թռցրեց»

27/05/2016 schedule09:20

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրին արտաքին գործերի նախարարության 2015 թվականի բյուջեի կատարողականը: Նախկինում Նալբանդյանը նման դեպքերում, որպես կանոն, նախընտրում էր խորհրդարան ուղարկել իր տեղակալներից մեկին, սակայն այս անգամ անձամբ էր ներկայացել: Ընդհանրապես ապրիլյան պատերազմից հետո արտգործնախարարը բավական հասանելի է դարձել, ինչը թերեւս նրա դեմ լայնամասշտաբ արշավի արդյունքն է: Հիշեցնենք, չորսօրյա պատերազմին հաջորդող օրերին եւ շաբաթներին ֆեյսբուքյան հանրությունը ֆլեշմոբ էր սկսել «Ուր է ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը» խորագրով:

Բավական երկար ժամանակ անարձագանք թողնելով այս, ըստ որոշ կարծիքների` ինչ-որ չափով նաեւ ուղղորդված մասշտաբային հարցադրումը, Նալբանդյանն ի վերջո տեղի տվեց` հյուրընկալվելով եւ պատերազմական իրավիճակին նվիրված հարցազրույց տալով հանրային հեռուստատեսությանը: Այնուհետեւ նաեւ սկսեց մասնակցել հանրային միջոցառումների, այդ ընթացքում ոտքի վրա պատասխանելով լրագրողների հարցերին: ԱԳ նախարարի պաշտոնում պաշտոնավարման ողջ ընթացքում Նալբանդյանը նման ֆորմատով կարծես թե երբեք չէր խոսել լրագրողների հետ:

Այս «նախապայմա՞նն» էլ օդում կմնա

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց նաեւ միջազգային մամուլում հանդիպող ինչ-որ հրապարակումներով, համաձայն որոնց՝ ԼՂ հարցով հունիսին նախատեսված բանակցությունների ժամանակ հնարավոր է որեւէ փաստաթուղթ ստորագրվի: Արդյոք դրանք հիմնավո՞ր են, թե ոչ` հարցրեց պատգամավորը: Նալբանդյանն էլ պատասխանեց, որ հունիսի հանդիպումը ընդամենը նվիրված է լինելու նրան, թե ինչ անել, որպեսզի վերսկսվեն ԼՂ հարցով  բանակցությունները: Ընդ որում, ըստ արտգործնախարարի, դեռ հստակ չէ՝ ինչ մակարդակով կկայանա հանդիպումը, նախարարների՞, թե՞ նախագահների: Սա նույնպես, ըստ նրա, կախված է ընթացիկ բանակցություններից:

Երեկ հայտնի դարձավ, որ հունիսի հանդիպումը կազմակերպելու համար մայիսի 31-ին, ապա հունիսի 2-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ առանձին հանդիպումներ են ունենալու համապատասխանաբար Ադրբեջանի եւ Հայաստանի  ԱԳ նախարարները: Այս հանդիպումներում, ըստ Նալբանդյանի, քննարկվելու են Վիեննայում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչից էլ կախված կլինի հունիսի հանդիպումը: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալիս իր հայտնի հարցազրույցում ասաց, որ հայկական կողմը կառուցողական առաջարկություն է արել, Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը` հայ-ադրբեջանական շփման գծում համանախագահների կողմից մոնիտորինգի հաստատումը, կյանքի կոչվի մինչեւ հաջորդ հանդիպումը: Սարգսյանը հաջորդ հանդիպում ասելով՝ նկատի ուներ իր եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որ ՄԽ ԱԳ նախարարների առաջարկով պետք է կազմակերպվեր հունիսի մեջ:

Շփման գծում որեւէ մոնիտորինգի հաստատման մասին տեղեկատվություն այս ընթացքում չի տարածվել: Արդյոք առաջիկա շաբաթվա ընթացքում այս հարցում տեղաշա՞րժ կլինի՝ դժվար է ասել, սակայն չի բացառվում, որ հայկական կողմի կառուցողական առաջարկն այդպես էլ կյանքի չկոչվի, սակայն հանդիպումը, միեւնույն է, կայանա: Համենայնդեպս նման փորձ կա. չորսօրյա պատերազմից անմիջապես հետո էլ Սերժ Սարգսյանը որպես Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու նախապայման՝ կառուցողական առաջարկներ էր արել` շփման գծում վստահության մեխանիզմների ներդրում եւ այլն, սակայն Վիեննայի հանդիպմանը գնաց հենց այս առաջարկների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու: Նույն տրամաբանությամբ հունիսի հանդիպմանը նա կգնա, ասենք, քննարկելու, թե ինչպես պետք է շփման գծում համանախագահների մոնիտորինգը հաստատվի:

Անհետեւողականությունների շարան 

Երեկ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը արտգործնախարարին նաեւ այս գործելակերպի մասին էր: «Ինձ հետաքրքիր է ձեր վերաբերմունքը այն գնահատականին, որ չորսօրյա պատերազմը նաեւ Հայաստանի իշխանությունների վարած անհետեւողական եւ երբեմն անկանոն քաղաքականության հետեւանք է»,- ասաց Փաշինյանը եւ ներկայացրեց նման կարծիքը հիմնավորող օրինակների երկար շարան: Պատգամավորn ասաց, որ երբ Ռամիլ Սաֆարովը ազատ արձակվեց, Սերժ Սարգսյանը դրա հետ կապված անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որից հետո դեմոնստրատիվ կերպով ԱԱԾ տնօրեն Գորիկ Գուրգենիչին խնդրեց մնալ, քանի որ նրան հատուկ հանձնարարություն ուներ տալու:

Հիշեցնենք, որ այս քայլը համապատասխան ակնկալիք առաջացրեց հանրության մեջ, որ Սաֆարովի ազատ արձակմանը Հայաստանն իր հատուկ ծառայությունների միջոցով  «կարձագանքի», եւ Սերժ Սարգսյանի դեմոնստրատիվ քայլը, ըստ էության, նման խոստում էր: Մինչդեռ, ինչպես երեկ Փաշինյանն արձանագրեց, անցել են տարիներ, բայց ՀՀ քաղաքացին եւ քաղաքական շրջանակները չունեն տպավորություն, թե Հայաստանը Սաֆարովի գործին համարժեք պատասխան է տվել: Պատգամավորը օրինակների մի երկար շարան ներկայացրեց, որոնց տրված ԱԳ նախարարի պատասխանից բխում էր, որ նա համաձայն չէ, թե այս պատերազմը ինչ-որ չափով նաեւ Հայաստանի իշխանությունների անհետեւողական քաղաքականության հետեւանքն է: Ընդհակառակը, Նալբանդյանը շատ գոհունակությամբ էր խոսում ինչպես մինչեւ պատերազմը, այնպես էլ դրանից հետո Հայաստանի գործողությունների մասին:

Նրան այդպիսի զգացողություն է ներշնչում օրինակ այն, որ Ադրբեջանը երկար տարիներ մերժելով շփման գծում հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի թիմի լիազորությունների մեծացումը, պարտիզանական ճանապարհով 1994-95թթ. զինադադարի մասին համաձայնագրերի չեղարկմանն ուղղված գործողություններ անելով, հիմա ստիպված է հարգել այդ համաձայնագրերը եւ համաձայնել մեխանիզմների ներդրմանն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի թիմի լիազորությունների մեծացմանը:  

Թուղթը, Էդելգարդն ու Էդուարդը 

Մեծ հաճույքով կկիսեինք Նալբանդյանի լավատեսությունը, եթե մեզ համար նույնպես պարզ լիներ, թե ինչի վրա է այն հիմնված: Օրինակ, ինչից է վերցնում արտգործնախարարը, որ Ադրբեջանը այսուհետ հարգելու է 94-95 թվականների համաձայնագրերը, կամ ի վերջո իսկապես թույլ է տալու, որպեսզի վստահության մեխանիզմները ներդրվեն եւ Վիեննայում ձեռք բերված մյուս պայմանավորվածությունները կատարվեն:

Վիեննայի հանդիպումից հետո հրապարակված Մինսկի խմբի ԱԳ նախարարների հայտարարությունը կիլոմետրերով հեռու է նման լավատեսության համար հիմք հանդիսանալուց: Եզրակացությունը մեկն է` կամ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը անկեղծ չէ իր լավատեսության մեջ, կամ՝ գիտի մի բան, որը մենք չգիտենք:

Երեկ պատասխանելով Մհեր Շահգելդյանի հարցին, արտգործնախարարը խոսեց եռանախագահների ինչ-որ գրավոր  հայտագրի մասին, որը Ադրբեջանին պետք է ստիպի իրականացնել վստահության մեխանիզմների ներդրումը: Որպեսզի տարընթերցումներ չլինեն, թե նա նկատի ուներ Վիեննայի հայտնի հայտարարությունը, նշենք, որ դրան Նալբանդյանը առանձին հղում արեց, այն էլ միայն 1994-95 թվականների համաձայնագրերը հարգելու համատեքստում:  Ասել է թե, գոյություն ունի որեւէ գրավոր տեքստ, որը վերաբերում է միայն վստահության մեխանիզմների ներդրմանը:

Դա ճանապարհային քարտեզի նման մի բան պետք է լինի, որտեղ 1994-95 թվականների համաձայնագրերին որեւէ հղում չի հաջողվել անել: Եվ կա Վիեննայի հայտնի հայտարարությունը զինադադարի մասին համաձայնագրերը հարգելու հորդորով եւ գրավոր կերպով մանրամասն ձեռք բերված պայմանավորվածությունների մասին ամփոփ տեղեկատվությամբ: Նախօրեին տեղեկացրել էինք, որ Բունդեսթագի փոխնախագահը Երեւանում անդրադառնալով Վիեննայի հանդիպմանը, ինչ-որ թղթի մասին էր հիշատակել: Կարծում ենք, Էդելգարդ Բուլմահնը եւ Էդվարդ Նալբանդյանը նույն բանի մասին են խոսում:  

Տպել
4346 դիտում

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը