Հերթական օֆշորայինը. Աչքս տեսնի Վանաձորի ՋԷԿ-ը

16/02/2016 schedule16:40

ՀՀ կառավարությունը ակտիվորեն համաձայնագրեր է ստորագրում Հայաստանում նոր ՋԷԿ-եր կառուցելու վերաբերյալ:

Ընդամենը անցած տարվա նոյեմբերին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ռենկո» ընկերության կողմից Երեւանում նոր ջերմաէլեկտրակայան կառուցելու մասին համաձայնագրին, որով վերջինս պարտավորվում է 30 ամսվա ընթացքում շահագործման հանձնել 230 մեգավատ հզորությամբ ՋԷԿ, որի համար պետք է ներդնի շուրջ 215 միլիոն դոլար: Իսկ այս տարվա փետրվարի 4-ին կառավարության նիստում հավանության արժանացավ «Գրեյնջ Փաուեր» ընկերության հետ կնքված համաձայնագիրը, որը նախատեսում է ՋԷԿ-ի կառուցում Վանաձորում: Այն նույնպես պետք է ունենա 230 մեգավատ հզորություն եւ նույնպես նախատեսում է մոտ 220 միլիոն դոլարի ներդրում:

Կարծես թե ոչ մի տարօրինակ բան այստեղ չկա: Բայց, ինչպես ասում են, տառապանքը փորձ ունի: 2014 թվականի օգոստոսի 14-ին իր թիվ 837-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը ընդունեց մի որոշում, որը վերնագրված է այսպես. «ՀՀ-ում գազային էլեկտրակայան կառուցելու եւ շահագործելու վերաբերյալ համաձայնագրի հիմնադրույթներին հավանություն տալու մասին»:

Այս համաձայնագրով նախատեսվում է Վանաձորում 13 հեկտար տարածք հատկացնել «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ընկերությանը, որը այդտեղ պետք է կառուցեր 540 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան: Ժամանակին այս տեղեկատվությունը չէր իջնում ԶԼՄ-ների առաջին էջերից, լուսանկարներ, հարցազրույցներ...: Այդ նոր կառուցվելիք ՋԷԿ-ը իր արտադրանքը պետք է ամբողջությամբ արտահաներ եւ էլեկտրաէներգիայով սներ վրացական նոր կառուցվելիք «Անակլիա» նավահանգիստը: Կատակ բան չէր` կառուցվելու էր մի էլեկտրակայան, որը զգալիորեն ավելի հզոր էր լինելու նույնիսկ մեր ատոմակայանի գործող էներգաբլոկից: Ներդրումներն էլ տպավորիչ էին` մոտ 600 միլիոն դոլար:     

Այն ժամանակ արդեն մամուլում մտավախություններ էին հնչում, թե սա այնքան էլ հեռանկարային ծրագիր չէ: Նման մտահոգությունների հիմք էին տալիս մի քանի կասկածելի փաստեր: Նախ, 2014 թվականին Անակլիայի նավահանգստի կառուցման ծրագրերը առնվազն հետաձգվելու նշաններ էին ցույց տալիս: Խնդիրն այն է, որ այդ նավահանգիստը կառուցելու ջատագովը նախագահ Սահակաշվիլին էր, իսկ ներդրողը` Վրաստանում հայտնի գործարար Թեյմուրազ Կարչավան, որի անվան հետ քրեական պատմություններ էին կապվում: Պակաս կարեւոր չէր նաեւ, որ վերը նշված «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ընկերությունը գրանցված էր օֆշորում: Բայց այս ամենը չէր խանգարում խիստ լավատեսական ռեպորտաժներ պատրաստել «դարի գործարքի» մասին:

Այդ գործարքից անցել է մեկուկես տարի, եւ հիմա այդ 600 միլիոն դոլարի սպասվող ներդրման պատմությունը արդեն մոռացվել է:

Բայց իրավական տեսանկյունից կառավարության վերը նշված որոշումը դեռ գործողության մեջ է: Համենայն  դեպս իրավական ակտերի էլեկտրոնային «Arlis.am» շտեմարանում կառավարության այդ որոշումը առկա է, չեղյալ չի համարվել եւ որեւէ փոփոխության չի ենթարկվել: Ի՞նչն է այստեղ հատկապես ուշագրավ: Դա պարզելու համար պետք է կրկին վերադառնանք «Գրեյնջ Փաուեր» ընկերության հետ կնքված համաձայնագրին: Խնդիրն այն է, որ այս ընկերության հետ կնքված համաձայնագրով նույնպես ՋԷԿ-ը պետք է կառուցվի Վանաձորում:

Իսկ Վանաձորում կա միայն մեկ հարթակ ՋԷԿ կառուցելու համար, եւ դա Վանաձորի` նախկինում գործող ՋԷԿ-ի տարածքն է: Այսինքն ստացվում է, որ կառավարությունը նույն հարթակում ՋԷԿ կառուցելու շուրջ համաձայնագրեր է ստորագրել միանգամից երկու ընկերությունների հետ: Դա շատ նման է վերջերս մեր անշարժ գույքի ոլորտում իրականացված հայտնի մեքենայություններին, երբ մարդիկ ստանում էին նորակառույց շենքում իրենց բնակարանի փաստաթղթերը, իսկ հետո պարզվում էր, որ այդ նույն բնակարանը մի քանի այլ անձանց սեփականություն է:

Այսինքն, եթե «Գրեյնջ Փաուեր» ընկերությունը Վանաձորում սկսի նոր ՋԷԿ-ի շինարարությունը, ապա տեսականորեն կարող է գալ Թեյմուրազ Կարչավան, գրպանից հանի ՀՀ կառավարության հետ ստորագրած համաձայնագիրը եւ հայտարարել, թե դա իր տարածքն է եւ ինքը պետք է այդտեղ ՋԷԿ կառուցի, ընդ որում, երկու անգամ ավելի մեծ ու հզոր, քան պատրաստվում է կառուցել «Գրեյնջ Փաուերը»: Սա, իհարկե, տեսական եւ քիչ հավանական հեռանկար է: Բայց կա մեկ այլ, ավելի հավանական սցենար: Իսկ դա այն է, որ ոչ «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգը», եւ ոչ էլ «Գրեյնջ Փաուերը» այդպես էլ չվերադառնան ու ՋԷԿ-ը չկառուցեն:

Նման սպասումների համար կան որոշակի հիմքեր: ՀՀ կառավարությունը մի հատուկ տաղանդ ունի գործ բռնել կասկածելի, մութ պատմությունների մեջ ներքաշված, ոչ թափանցիկ ընկերությունների հետ: Մասնավորապես «Գրեյնջ Փաուերը» անհետ կորած «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգի» պես օֆշորային կազմակերպություն է: Այդ ընկերության հիմնադիրը «Գրեյնջ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունն է, որը նույնպես  օֆշորային ընկերություն է եւ գրանցված է  Նեվիս կղզում:

«Գրեյնջ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության հիմնադիրն էլ իր հերթին հանդիսանում  է մեկ այլ օֆշորային ընկերություն` «Հանզարդ Թրասթ քոմփանի» անունով: Իսկ վերջինս մասնագիտացած է կասկածելիորեն իրար հետ կապ չունեցող մի քանի ոլորտներում` անշարժ գույք, առողջապահություն, տուրիզմ, շինարարություն, հանքարդյունաբերություն, հիմա էլ էներգետիկա: Անհամբեր սպասում ենք Վանաձորում այս օֆշորային ընկերության կողմից կառուցվելիք ՋԷԿ-ի շահագործմանը:

Տպել
2949 դիտում

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել