Կոալիցիա` 3-ից ոչ ավել ուժերով. արմատական փոփոխությունների շուրջ որոշ համաձայնություն կա

13/01/2016 schedule13:00

Հաշված օրեր անց խորհրդարանական ուժերը նստելու են բանակցությունների՝ քննարկելու Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխությունների սխեման:

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ որոշակի նախնական համաձայնություններ արդեն ձեռք են բերվել:

Ամենավիճահարույց հարցը, որը, ըստ ընդդիմադիր քաղաքական ուժերի, իշխանության վերարտադրության խնդիրն էր լուծելու, կարծես թե հստակեցվում է: Խոսքը նոր Սահմանադրության 89-րդ հոդվածի մասին է, որտեղ ամրագրված է, որ Ընտրական օրենսգիրքը պետք է երաշխավորի խորհրդարանական կայուն մեծամասնություն, որն էլ վարչապետի թեկնածու առաջադրելու եւ կառավարություն ձեւավորելու իրավունք է ստանալու:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենց առաջարկած տարբերակով, ԱԺ մեծամասնությունը առկա կհամարվի, եթե ընտրության արդյունքում որեւէ քաղաքական ուժ կամ նախընտրական դաշինք ստացել է ընտրողների 50+ 1 տոկոս ձայնը կամ մանդատների 50+ 1 տոկոսը: Եթե որեւէ ուժ այդքան ձայն չհավաքի, ապա ընտրությունից հետո որոշակի ժամկետում, օրինակ, 14 օրվա ընթացքում կարող է ձեւավորվել քաղաքական կոալիցիա:

Նախընտրելի է համարվում, որ կոալիցիան ձեւավորեն 3-ից ոչ ավելի ուժեր եւ այս դեպքում ֆիքսվի, որ 3 ուժ միասին ունենան 54 մանդատ եւ 3-ի համատեղ մանդատների հանրագումարը ավելին չլինի, քան ընդհանուր մանդատների 2/3-րդն է: «Ինչու այդքան, որպեսզի ապահովվի Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված որոշակի վերահսկողական լծակների արդյունավետ իրականացումը: Դրանք վերաբերում են թե՛ սահմանադրական կարգով օրենքների բողոքարկմանը, թե կառավարությանը անվստահություն հայտնելուն, թե կառավարության որեւէ անդամի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելուն, եւ թե Քննիչ հանձնաժողով ձեւավորելու իրավասություններին»,- բացատրեց Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա, եթե որեւէ ուժ չի կարողանում հավաքել 50+1 տոկոս ձայն կամ 14 օրվա ընթացքում վերոնշյալ պայմաններով կոալիցիան չի ձեւավորվում, ապա այդ դեպքում անցկացվում է ընտրությունների 2-րդ փուլ, որին կարող են մասնակցել 5 տոկոս անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունները, կամ 7 տոկոսը հաղթահարած նախընտրական դաշինքները:

2-րդ փուլից առաջ եւս կարող են ձեւավորվել նոր դաշինքներ եւ 1-ին փուլում ասենք, 2-րդ, 3, 4-րդ տեղերը գրավածները կոալիցիա ձեւավորելու դեպքում կարող են դուրս թողնել 1-ին տեղը գրաված ուժին: «Այսինքն, ցանկացած կոմբինացիա, բայց պայմանը հետեւյալն է, որ ներառյալ 3 ուժերը պետք է միասին տիրապետեն պատգամավորական տեղերի առնվազն 54 տոկոսին, որ կայուն ԱԺ մեծամասնությունը համարվի ձեւավորված ու կարողանան կառավարություն ձեւավորել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:      

Ընտրատարածքները քչանում են

Նոր Ընտրական օրենսգրքով 41 ընտրատարածքի փոխարեն առաջարկվում է ձեւավորել առավելագույնը 14 ընտրատարածք կամ որ նույնն է՝ ընտրատարածքի մեծությունը ընդլայնվում է: Օրինակ, եթե այսօր մի ընտրատարածքի ընտրողների թիվը 50-60 հազար է, պետք է դառնա առնվազն 150-200 հազար:

Հիշեցնենք, նոր Սահմանադրությամբ անցում է կատարվում 100 տոկոս համամասնական ընտրակարգին, որի բազմաթիվ տարատեսակներ կան: «Մենք կարծում ենք, գերակշիռ տեղ պետք է գրավի պարզ համամասնական ընթացքը, ընտրողը առաջին հերթին ընտրի կուսակցությանը, հետո իր հայեցողությամբ վարկանիշային քվեարկությամբ դասավորվածություն ձեւավորի ի սկզբանե կուսակցության ներկայացրած ցուցակում: Այսինքն, եթե լինելու է ռեյտինգային քվեարկություն, ապա ռեյտինգի ազդեցությունը կիսով չափ նվազի: ՀՅԴ-ն առաջարկում է հետեւյալը՝ ընդունենք, Հայաստանը բաժանվում է 13 կամ 14 ընտրատարածքների, ի տարբերություն այսօրվա գործող 41-ի, յուրաքանչյուր տարածքում X կուսակցությունը առաջադրում է որոշակի պատգամավորների թեկնածություններ՝ ցանկով:

Ընտրողը պետք է ընտրի նախ՝ կուսակցությունը եւ եթե ուզում է, կարող է ընտրել այդ կուսակցության տվյալ տարածքում առաջադրված որեւէ թեկնածուի: Երբ արդյունքներն ամփոփվում են, ամբողջ Հայաստանի տարածքով որոշվում է, թե X կուսակցությունը ինչքան մանդատ ստացավ, այդ մանդատների 50 տոկոսը բաժին է հանում մեծ ցանկին, որ կուսակցությունը ի սկզբանե հրապարակել է, մնացած 50 տոկոսը, թե որ տարածքներն են, որ առավել մեծ թվով ձայներ են տվել եւ այդ ձայներին համապատասխան՝ որքան մանդատ է այդ տարածքը ստանում: Նոր դրանից հետո որոշվի, թե այդ տարածքում այդ մանդատները ում են բաժին հասնում՝ կոնկրետ անձի տեսակետից, ով է այն անձը կամ անձինք, ովքեր ավելի մեծ քվեարկության արդյունքում վստահության քվե են ստացել ընտրողների կողմից»,- ասաց Մինասյանը:

Ի դեպ, ՀՅԴ-ն առաջարկել է նաեւ հասանելի դարձնել ընտրությանը մասնակցած անձանց ցանկը, որպեսզի հանրության կողմից պատշաճ վերահսկողություն իրականացվի ընտրական գործընթացի նկատմամբ: Հիշեցնենք, տեւական ժամանակ ընդդիմադիր քաղաքական ուժերը պահանջում էին ընտրություններից հետո հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները, ինչը, սակայն, իշխանությունները համառորեն հրաժարվում էին անել: Ըստ Արծվիկ Մինասյանի, այս պահի դրությամբ սույն առաջարկները կարծես թե երկկողմանի ընդունելի են, բացառությամբ առանձին մանրամասների, որոնք քննարկման փուլում են: «Թույլ տվեք չհրապարակել դրանք, քանի դեռ հստակեցումներ չկան»,- ասաց Մինասյանը:

Քննարկվում է նաեւ ընտրությունների ժամանակ միասնական փաստաթուղթ կիրառելու հարցը: Հիշեցնենք, հանրաքվեի ժամանակ բացի անձնագրերից, լայնորեն կիրառվեցին նաեւ նույնականացման քարտերը, որոնց միջոցով էլ տեղի ունեցան հիմնական ընտրակեղծիքները:

Տպել
4353 դիտում

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է