ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ բանակցություններ. սպասվում են կադրային եւ կառուցվածքային լուրջ փոփոխություններ

12/01/2016 schedule22:48

Մեր տեղեկություններով, մոտ տասն օրից մեկնարկելու են կառավարությունում կադրային եւ կառուցվածքային փոփոխությունների շուրջ բանակցությունները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու թերեւս ԲՀԿ-ի միջեւ: Կոալիցիա, սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, չի ձեւավորվելու, թեեւ 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից առաջ քաղաքական շրջանակներում խոսակցություններ կային, որ հանրաքվեին աջակցելու դիմաց ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ կոալիցիոն հուշագիր կստորագրվի:

Եթե Սերժ Սարգսյանի համար վերոնշյալ բանակցությունները քաղաքական նշանակություն ունեն, ապա վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար այսպիսով ազդեցությունների վերաձեւման շանս է առաջանում: Հիշեցնենք, Աբրահամյանը տեւական ժամանակ է, փորձում է թուլացնել ֆինանսների մեգանախարար Գագիկ Խաչատրյանի դիրքերը, որն իր ազդեցությամբ չի զիջում վարչապետին: Բայց մինչ օրս վարչապետին ոչ միայն չի հաջողվել ֆինանսների նախարարությունից անջատել գոնե հարկային ու մաքսային մարմինները, այլեւ այս ընթացքում Գագիկ Խաչատրյանի ազդեցությունն ավելի է աճել:

Իշխանական շրջանակներում առաջին փոփոխությունները, որոնք այնքան էլ առնչություն չունեն վերը նշվածի հետ, սպասվում են իրավապահ ամենավերին օղակներում: Մեր տեղեկություններով, իշխանության վերնախավում կրկին հրատապ քննարկման առարկա է դարձել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին հրաժեշտ տալու եւ այդ պաշտոնին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին գործուղելու հարցը: Այս պարագայում Գեւորգ Կոստանյանի փոխարեն ՀՀ գլխավոր դատախազ պետք է դառնա Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանը, իսկ Շահինյանի փոխարեն ՀՔԾ պետի թեկնածուներից մեկը կարող է լինել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, ըստ հավաստի տեղեկությունների, ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ: Երեկ մեր թղթակիցը փորձել է կադրային այս փոխատեղումների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից: Գեւորգ Կոստանյանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը փոխանցել է. «Խոսակցությունները, կուլիսային քննարկումները չենք մեկնաբանում»:

Տպել
3463 դիտում

Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ինֆարկտ տարած գյուղապետը հետ է վերցրել փաստաթղթերը. նախընտրական կրքեր գյուղերում

ԱԻՆ-ը կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, բռնկված հրդեհն ինքնամարվել է (տեսանյութ)

Քաղաքապետը դեռեւս չի ստորագրել կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը

Երևանի կենտրոնում կրակել են շան վրա. փամփուշտը դիպել է անմիջապես ողնաշարին

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել վերանայել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը

Հայաստան Մ-19 - Չեռնոգորիա Մ-19 հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով. ՀՖՖ

Արթուր Դանիելյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին. ՀՖՖ

Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն (լուսանկարներ, տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու նախագիծը

Մաթեմատիկա, հայոց լեզու եւ պատմություն առարկաների ուսուցիչները աշխատանքի ընդունվելուց առաջ քննություն կհանձնեն

Շվեդ ուսանողները շրջել են խորհրդարանի շենքում. ԱԺ

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին

Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ