Կոալիցիա չի ստացվում. սպասում են քաղաքական բացարձակ նոր իրավիճակի

28/12/2015 schedule09:00

Իշխանական կոալիցիա ձեւավորելու հարցը փակված է: Մինչեւ 2017-ի խորհրդարանական ընտրությունները նման փաստաթղթի ստորագրում քաղաքական ուժերի միջեւ չի նախատեսվում:

Քաղաքական շրջանակներում խոսակցություններ կային, որ սահմանադրական փոփոխություններին աջակցած Հայ հեղափոխական դաշնակցությունը, որի եւ ՀՀԿ-ի միջեւ կոալիցիա ձեւավորելու մասին խոսակցությունները պարբերաբար քննարկվել են նաեւ մամուլում, հանրաքվեին աջակցելու դիմաց 3 մարզպետի պաշտոն է ուզել: ՀՅԴ-ն, ըստ նույն շրջանակների, նախարարական պորտֆելների փոխարեն նախընտրել է մարզպետական պոստերը, որպեսզի հնարավորություն ունենա առաջիկա համապետական ընտրությունների համար որոշակի քանակությամբ ձայներ ապահովել իր համար, բայց չի կարողացել Սերժ Սարգսյանի հետ նման համաձայնության գալ: Երեկ, երբ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ՀՅԴ-ն 3 մարզպետի պաշտոն է ուզել, բայց քանի որ համաձայնություն ձեռք չի բերվել՝ կոալիցիա չի ձեւավորվելու, նա պատասխանեց. «Նախ, այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, այս պահին չկա որեւէ նման քննարկում՝ կոալիցիա մտնելու կամ չմտնելու մասին, ինչ վերաբերում է ապագայում, մասնավորապես՝ հունվարից սկսած ինչ տեղի կունենա, ժամանակը ցույց կտա: Մենք այս պահին շահագրգռված ենք, որպեսզի սահմանադրական փոփոխությունները դարձնենք իրականություն, նկատի ունեմ, այդ նորմերը կյանք դառնան: Իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին լուրջ աշխատանք կա. համագործակցություն այդ ոլորտում տեսնում ենք, մասնավորապես Ընտրական օրենսգրքի մշակման, կուսակցությունների մասին օրենքի նախագծի ձեւավորման հարցում, իսկ գործադիր ֆունկցիաների հարցում այս պահին պարզապես չկա նման որեւէ քննարկում»: Այսինքն, դեռ չի՞ բացառվում, որ այդուամենայնիվ, ստեղծվի կոալիցիա մինչեւ խորհրդարանական ընտրությունները՝ մեր նկատառմանը Մինասյանն արձագանքեց. «Անունը դնենք համագործակցություն: Եվ չի բացառվում, որ գործադիր ոլորտում էլ ունենանք համագործակցություն: Բայց այս պահին նման քննարկում չկա: Այդ պատճառով հաստատել կամ հերքել որեւէ ձեւով հնարավոր չէ»: Գործադիր ոլորտում համագործակցություն ասելով՝ նկատի ունեք, որ ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, պաշտոննե՞ր ունենա՝ հստակեցմանը Մինասյանը պատասխանեց. «Այո»:

Այս ընթացքում խոսակցություններ են եղել, որ ԲՀԿ-ն եւս հնարավոր է կոալիցիոն հուշագիր ստորագրի ՀՀԿ-ի հետ: Երեկ մեզ հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը պնդում էր, որ իրենց մոտ նման քննարկումներ չեն եղել:  

- Նման խոսակցություններ եղել են բացառապես մամուլում, որեւէ այլ ֆորմատով որեւէ այլ տեղ խոսակցություններ երբեւէ չեն եղել, այս պահին ԲՀԿ-ի օրակարգում նման հարց չկա, ուստի, մեկնաբանել այն, ինչ շրջանառվում է մամուլում եւ ինչը իրականությանը չի համապատասխանում, անկեղծ ասած, ես չեմ պատրաստվում: Բացի դրանից, ես չեմ կարծում, սա արդեն իմ անձնական կարծիքն է, որ այսօր, երբ խորհրդարանական ընտրություններին, ըստ էության, մնացել է 1 տարուց ավելի քիչ ժամանակ, որեւէ կոալիցիա կարող է լինել արդյունավետ:

- Դուք ասում եք՝ նման քննարկում չի եղել, բայց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը օրեր առաջ մեզ հետ զրույցում չէր բացառել կոալիցիայի ձեւավորումը:

- Ես նշեցի, որ ԲՀԿ-ի հետ նման քննարկում չի եղել եւ ԲՀԿ-ի ներսում նման քննարկում չի եղել:

- Իսկ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կամ դրանից հետո դուք հակվա՞ծ եք ՀՀԿ-ի հետ կոալիցիա ձեւավորել:

- Երբ կլինեն խորհրդարանական ընտրությունները, երբ պարզ կլինի քաղաքական դաշտի խճապատկերը ընդհանրապես... այսօր խոսել, թե ինչ կլինի խորհրդարանական ընտրություններից հետո, դա ամենաանլուրջ բանը կլինի, որը իրեն կարող է թույլ տալ որեւէ քաղաքական գործիչ: Ես կարծում եմ, 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական ներկապնակը էապես տարբերվելու է մինչ այս եղած քաղաքական պատկերից: Կարծում եմ, այնտեղ կլինեն լրջագույն փոփոխություններ, եւ այսօր ասել, թե ինչ հնարավոր ալյանսներ կարող են ձեւավորվել 17-ի ընտրություններից հետո, կլինի ամենաանլուրջ բանը:

- Իսկ ի՞նչ հիմք ունի ձեր այդ վստահությունը, որ ասում եք՝ 2017-ից հետո քաղաքական այլ ներկապնակ կլինի:

- Թույլ տվեք փակագծեր շատ չբացել. կարծում եմ, որոշ քաղաքական ուժեր ուղղակի չեն լինի խորհրդարանում, դա իմ անձնական վերլուծության արդյունքն է, նրանց փոխարեն խորհրդարանում կլինեն այլ քաղաքական միավորներ:

- Ենթադրվում է, նկատի ունեք ՀԱԿ-ին եւ Ժառանգությանը:

- Իմ ենթադրությունները թողեք ինձ, ես ասացի, եւ կարծում եմ, 2017-ից հետո մենք կունենանք քաղաքական բացարձակ նոր իրավիճակ:

- Տեղեկություններ կան, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի միջեւ կոնսուլտացիաներ են սկսվել:

- Ի դեպ, շատ բան կախված է նաեւ, թե ինչպիսի Ընտրական օրենսգիրք մենք կունենանք: ԲՀԿ-ի ներսում մենք մեր քննարկումները սկսել ենք, խորհրդարանում, կարծում եմ, քննարկումները կմեկնարկեն անմիջապես հունվարյան արձակուրդներից հետո: Հիմա ԲՀԿ-ն գույքագրում է բոլոր այն ընտրախախտումների տեսակները, իսկ հայաստանյան ընտրական էպոպեան շատ հարուստ է տարատեսակ ընտրախախտումներով՝ սկսած դեռեւս 90-ական թվականներից, ընտրախախտումների տեսականին շատ մեծ է, մենք գույքագրում ենք բոլոր հնարավոր սողանցքները, որ ԸՕ-ն թույլ է տալիս ապօրինի միջամտություն ընտրական գործընթացներին եւ մեր իրավաբան մասնագետների հետ փորձում ենք գտնել, ձեւակերպել այն մեխանիզմները, որոնք կառաջարկենք ԸՕ-ում, որոնք հնարավորություն կտան գոնե նվազագույնի հասցնել ընտրական պրոցեսներում անօրինական միջամտությունները: Այս պահին կուսակցության ներսում այդ աշխատանքներն են տարվում, եւ երբ խորհրդարանում կսկսվեն քննարկումները, կարծում եմ, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր առաջարկները կներկայացնի հրապարակային: Հաշվի առնելով նոր Սահմանադրությամբ նախատեսված 100 տոկոս համամասնական ընտրակարգը եւ բազմաթիվ այլ ռադիկալ փոփոխություններ, շատ կարեւոր է, որ մենք ունենանք այնպիսի Ընտրական օրենսգիրք, որով ընտրական պրոցեսի սկզբի օղակից մինչեւ քվեաթերթիկի ամփոփում, արձանագրությունների կազմում, բոլոր հնարավոր անօրինական միջամտությունների հակաբիոտիկը կարողանանք իրավական ձեւակերպմամբ ներառել Ընտրական օրենսգրքում:

Տպել
5370 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին