ՀԱԿ-ին եւս 10 պատգամավորի ստորագրություն է պետք

17/12/2015 schedule10:00

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար ԱԺ ՀԱԿ խմբակցությանը երեկ հաջողվել է եւս 5 պատգամավորի ստորագրություն հավաքել:

Այսպիսով, հավաքված ստորագրությունների քանակը երեկ հասավ 17-ի: Հիշեցնենք, ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու նախաձեռնությանը երեկ միացել են ՀՀ երկու նախկին արտգործնախարարները՝ Վարդան Օսկանյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Ձեւաթղթի տակ երեկ իրենց ստորագրությունն են դրել նաեւ ՕԵ խմբակցության երեք պատգամավորներ՝ Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանը եւ Իշխան Խաչատրյանը:

Նախօրեին ՀԱԿ-ի նախաձեռնության տակ ստորագրել էին պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը, Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Տիգրան Ուրիխանյանը, Էդմոն Մարուքյանը:

Նախաձեռնությանը երեկ խոստացավ միանալ նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը, սակայն՝ պայմանով: Ֆեյսբուքյան իր էջի միջոցով Հակոբյանը հետեւյալ հայտարարությունը տարածեց. «ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցությանը՝ հայտնի ստորագրահավաքի առիթով. հարգելի գործընկերներ, պատրաստ եմ իմ ստորագրությամբ աջակցել ձեր նախաձեռնությանը, եթե ՀԱԿ խմբակցությունը հանդես գա հայտարարությամբ, ընդունելով, որ դեկտեմբերի 6-ի Սահմանադրության հանրաքվեի ընթացքում, ցավոք, կրկնվեցին 1995 թվականի հուլիսի 5-ին տեղի ունեցած առաջին Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ձեւավորված տխուր ավանդույթները, որոնք հետագայում ավանդույթի ուժով կրկնվեցին համապետական գրեթե բոլոր ընտրություններում։ Դրանով իսկ փաստելով, որ ՀԱԿ խմբակցությունը ընտրողաբար չի մոտենում ընտրակեղծարարությանը եւ խստորեն դատապարտում է նաեւ ՀՀ առաջին իշխանություններին՝ 1995-ի հուլիսի 5-ի Սահմանադրության հանրաքվեն աննախադեպ կեղծելու եւ բռնություններով այն անցկացնելու իրողությունը։ Կարծում եմ, հարգելի գործընկերներ, այս դեպքում ՀԱԿ-ը կընկալվի անկողմնակալ եւ անկեղծ՝ ընտրակեղծիքների դեմ պայքարում»:

Հանրաքվեի մասին օրենքով, ստորագրահավաքի վերջնաժամկետը լրանում է դեկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին: Լավագույն դեպքում Հայ ազգային կոնգրեսը կարող է ակնկալել եւս հինգ պատգամավորների ստորագրություններ: Խոսքը մասնավորապես ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանի եւ Լյուդմիլա Սարգսյանի, ինչպես նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի մասին է: Ի դեպ, Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանը, ի տարբերություն մյուս երեքի, երեկ Ազգային ժողովում էին եւ խուսափեցին լրագրողներին պատասխանել՝ կմիանա՞ն ՀԱԿ-ի նախաձեռնությանը, թե՞ ոչ:

17-ին գումարած 5, բնականաբար, 27 չի ստացվի: Նախօրեին գրել էինք, որ ՀԱԿ-ին կհաջողվի լավագույն դեպքում 20 պատգամավորի ստորագրություն հավաքել: Ու դժվար թե սույն խմբակցության ղեկավարն ի սկզբանե գիտակցած չլինի, որ որեւէ պարագայում չեն հաջողելու անհրաժեշտ քանակով ստորագրություններ հավաքել: Թե ինչու են գնացել մի ճանապարհով, որն ի սկզբանե դատապարտված էր, այն դեպքում, երբ նախկինում առիթ են ունեցել հայտարարել, որ չեն գնա նման ճանապարհով կամ չեն միանա ի սկզբանե դատապարտված նախաձեռնությունների, գուցե մի օր բացատրեն:

Իսկ երեկ սույն խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մամուլի ասուլիս էր հրավիրել եւ լրագրողներին ներկայացրեց մի քանի արձանագրություններ, պնդելով, որ տեղամասային հանձնաժողովում արձանագրված քվեարկության արդյունքները փոխվել են: Նա լրագրողներին ցույց տվեց Արաբկիրի 5/38 ընտրատեղամասի արձանագրության բնօրինակը, ըստ որի, «այո»-ն ստացել է 343 ձայն, «ոչ»-ը՝ 421, բայց նույն տեղամասից ստացված եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալներում սույն տեղամասում «այո»-ի դիմաց գրված է 1155, իսկ «ոչ»-ի դիմաց՝ 92:

Զուրաբյանը լրագրողներին ներկայացրեց նաեւ թիվ 11/22 տեղամասի արձանագրությունը եւ հայտարարեց, որ «այո»-ն այդտեղ հավաքել է 156 ձայն, «ոչ»-ը՝ 426, բայց ԿԸՀ-ի հրապարակած թվերով, «այո»-ն 11/22-ում ստացել է 418 ձայն, իսկ «ոչ»-ը՝ 169: Համեմատելով հինգ ընտրատեղամասերի ամփոփիչ արձանագրությունների քաղվածքները եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական տվյալները՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը լրագրողների ներկայությամբ հանցագործության մասին հաղորդում ստորագրեց եւ այն ուղարկեց ՀՀ գլխավոր դատախազություն: «Դիմում եմ գլխավոր դատախազին՝ կատարված կեղծիքների վերաբերյալ քննություն կատարելու, մեղավոր անձանց հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Կից ներկայացնում եմ տեղամասերի ամփոփիչ արձանագրությունների պատճեները»,- հայտարարեց Զուրաբյանը, որը պնդում էր, թե «այո»-ի հաղթանակն ապահովելու համար մարդիկ ողջ գիշեր զբաղված են եղել տվյալներ կեղծելով ու նոր արձանագրություններ կազմելով, «այո»-ի քվեները մի քանի անգամ ավելացվել են, իսկ «ոչ»-ինը՝ պակասեցվել, եւ իրենց բերած ապացույցներն ավելի քան բավարար են՝ ճիշտ պատկերը բացահայտելու համար: Նա հայտարարեց, որ աղաղակող այս կեղծարարության համար պետք է պատասխան տա ողջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ դրա նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ավելի ուշ ԿԸՀ-ն պատասխանեց Զուրաբյանի մեղադրանքներին՝ հայտարարելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «ԿԸՀ-ում են գտնվում Լեւոն Զուրաբյանի կողմից նշված տեղամասերի բոլոր արձանագրությունները, որոնցում նշված տվյալները եւ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալները նույնությամբ համընկնում են, եւ ԿԸՀ կողմից այդ տվյալներում որեւէ փոփոխություն չի կատարվել: Ի դեպ, նկատենք, որ Լեւոն Զուրաբյանի կողմից հրապարակված քաղվածքներից որեւէ մեկը չի եղել կցված իր իսկ կողմից ստորագրված եւ ԿԸՀ ներկայացված` հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումին»,- ասված է ԿԸՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Տպել
2918 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ