ՀՀԿ-ն 2017-ից հետո անցումային վարչապետ կունենա, որը հետո էստաֆետը կհանձնի Սերժ Սարգսյանին

10/12/2015 schedule19:46

Իշխանական եւ մասնավորապես հանրապետական շրջանակները մասնավոր զրույցներում որոշակի փակագծեր են սկսել բացել ՀՀ ապագա վարչապետի հետ կապված:

Մեզ հայտնի դարձավ, որ արդեն որոշում կա, թե իշխանությունը սահմանադրական հանրաքվեից հետո ինչպես է պլանավորում վերին օղակների տեղաշարժը եւ, ի վերջո, որտեղ է հայտնվելու Սերժ Սարգսյանը այս փոփոխություններից հետո:

Հիշեցնենք, դեռ հանրաքվեից ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխություններն անցնելու դեպքում ինքը չի հավակնի երկրի երեք առանցքային պաշտոնների՝ ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի: Հանրաքվեից մեկ օր առաջ, սակայն, հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սարգսյանն, ըստ էության, չպնդեց իր այդ հայտարարությունը: Պատասխանելով իր ապագային վերաբերող հարցին, նա ասել էր, թե դրան կանդրադառնա 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո: «Ես ինչո՞ւ եմ ասում՝ 17 թվականից հետո, որովհետեւ լրջորեն խոսել վարչապետ դառնալու կամ կառավարություն ձեւավորելու մասին կարելի է այն ժամանակ, երբ դու խորհրդարանում մեծամասնություն ունես: Իսկ եթե խորհրդարանում մեծամասնություն չունես՝ Սահմանադրությունը փոխված է, փոխված չէ, ինչպե՞ս պետք է վարչապետ դառնաս: Չկա այդ հնարավորությունը»,- ասել էր նա: Հարցին՝ հիմա հրաժարվո՞ւմ եք ձեր խոսքերից, որ չեք պատրաստվում դառնալ վարչապետ, նախագահ եւ Ազգային ժողովի նախագահ, Սարգսյանը «լղոզել» էր. «Ոչ, ես իմ խոսքերից, չասեմ երբեք, չեմ հրաժարվել, բայց հիմնականում, լինի դա կենցաղում, թե քաղաքականության մեջ, ոչ մի բանից չեմ հրաժարվում»:

Արդեն նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով լրագրողներին հարցին՝ հնարավո՞ր է Սերժ Սարգսյանը կրկին դառնա վարչապետ, ասաց. «Երբեք մի ասա երբեք»: Նկատենք, սակայն, որ փոփոխված Սահմանադրության անցումային դրույթներում ֆիքսված է, որ գործող նախագահը պաշտոնավարելու է մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը, այսինքն, Սերժ Սարգսյանը այդ պաշտոնում պետք է մնա մինչեւ 2018 թվականի փետրվար: Ինքը՝ Սարգսյանը, լրագրողների հետ նույն հանդիպման ժամանակ հայտարարեց, թե չի պատրաստվում անգամ կես օր պակաս աշխատել իր այսօր զբաղեցրած պաշտոնում: Եվ ուրեմն, ինչո՞ւ նա հստակ չպնդեց իր նախկին հրապարակային հայտարարությունը:

Մեզ հայտնի դարձավ, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո, եթե ՀՀԿ-ին կրկին հաջողվի մեծամասնություն ձեւավորել խորհրդարանում, նրանք պլանավորում են անցումային վարչապետ ունենալ, որը կարող է լինել նույն Հովիկ Աբրահամյանը կամ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Արդեն 2018-ին, երբ լրանա Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, խորհրդարանական մեծամասնությունը նոր վարչապետի թեկնածություն կառաջադրի, եւ այդ թեկնածուն կլինի հենց Սերժ Սարգսյանը:

Երեկ, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանին հարցրինք, թե որտեղ կարող է հայտնվել Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, ինչո՞ւ նա չպնդեց իր նախկինում արած հայտարարությունը, եւ արդյոք վերջին օրերի խոսակցությունները նշանակո՞ւմ են, որ նա իսկապես հավակնում է վարչապետի պաշտոնին, պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ դուք ինչպես եք վերաբերվում երկրի նախագահի հայտարարություններին, ես հավատում եմ այդ հայտարարություններին, եւ այդ հայտարարությունները ընդունում եմ այնպես, ինչպես արվել են երկրի նախագահի կողմից: Մի մոռացեք, որ մինչեւ 2018 թվականի փետրվար հանրապետության գործող նախագահը շարունակելու է իր պաշտոնավարումը: Ինքը այդ մասին նույնպես հայտարարել է: Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, Աստված մեծ է, վստահ եմ, որ յուրաքանչյուրս էլ ողջ կլինենք եւ կտեսնենք, թե ինչ կլինի: Բայց մյուս կողմից իմ անձնական դիրքորոշումը հետեւյալն է՝ այդ մասին ես նաեւ Ազգային ժողովի ամբիոնից եմ հայտարարել, հիմա նույնպես կրկնում եմ՝ որեւէ պետական պաշտոնյա, այդ թվում նաեւ այսօր գործող նախագահը, որը ունի երկրի կառավարման գործընթացի ահռելի փորձ, ահռելի ինֆորմացիա, իրավունք չունի իր պաշտոնի ժամկետի ավարտից հետո որեւէ կերպ մասնակից չլինել երկրի զարգացման գործընթացներին: Ես կարծում եմ, որ նման կենսափորձ ունեցող մարդիկ պիտի շարունակեն օգտակար լինել երկրին»: Իսկ ավելի կոնկրետ, ՀՀԿ-ն նրան որտե՞ղ է տեսնում՝ հարցին Եսայանը պատասխանեց. «Ես ինքս միայնակ չեմ կարող ամբողջ կուսակցության, նաեւ նախագահի անունից պատասխանել, ինձ թվում է, օրը կգա, բարին էլ հետը»:

Նույն խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մեր նույն հարցին պատասխանեց. «Բայց ինչո՞ւ եք շտապում, դեռ 2 տարի կա, հանգիստ ապրեք, ինչո՞ւ եք դուք հիմիկվանից ձեզ համար լուրջ մտահոգություններ ուզում ստեղծել, հարցնել, ճշտել: Ժամանակը կգա, հստակ կասենք՝ որը՝ որտեղ: Ես նմանատիպ հարցերին չեմ էլ ուզում պատասխանել, անկեղծ ասած, որովհետեւ հիմիկվանից խոսել ինչ-որ բաների մասին, որ հստակ որեւէ մեկը չգիտի՝ ինչ է լինելու, ինչո՞ւ ենք մենք այդպես, ես չեմ ուզում պատասխանել նման հարցերին»: Երբ հիշեցրինք Սերժ Սարգսյանի եւ գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարության մասին, Ավետիսյանն արձագանքեց. «Դուք վարչապետին հարցրել եք, ինքը պատասխանել է, մնացածը եթե ինչ-որ պատասխանների հետ կապված մանրամասներ կան, նրանից ճշտեք»:

Ճի՞շտ է, որ իշխանությունը որոշել է, որ անցումային մի վարչապետ պիտի լինի, որից հետո արդեն՝ 2018-ին, Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, համենայնդեպս, նման կուլիսային քննարկումներ եղել են, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն եթե որոշում է կայացնում, այդ որոշումը լինում է կոլեգիալ եւ հետո արդեն հանրության սեփականությունն է դառնում: Նույնն էլ սա է: Եթե նման ինչ-որ քննարկումներ լինեն, դուք շատ շուտ կիմանաք, մի անհանգստացեք: Ես կուլիսային քննարկումներին չեմ մասնակցել, չեմ էլ իմացել, որ կուլիսային ինչ-որ քննարկումներ են եղել»: ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ ինքն անձամբ Սերժ Սարգսյանին ամեն տեղ տեսնում է: «Նման գործիչներ, որոնք շատ մեծ ծառայություններ ունեն երկրի նկատմամբ, չի կարել հենց այնպես մտածեն, որ պաշտոնավարումից հետո այլեւս նման գործիչը պետությանը չի կարող իր ծառայությունները մատուցել: Պետք չէ շտապել, ամեն ինչ դեռ առջեւում է»:

Տպել
3434 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)