«Սերժ Սարգսյանի վարչակազմը թիրախավորել է Հիմնադիր խորհրդարանի անդամներին»

20/11/2015 schedule12:05

Այսօր Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում Ընդդիմության միասնական շտաբի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը թվարկեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների նկատմամբ իրականացված հալածանքները: Առաջինը ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն հայտարարությունն էր, որում Բաղդասարյանն անդրադառնալով «Նոր Հայաստանի» անհնազանդության մեթոդներով վարչախմբին հեռացնելու կոչերին ասել էր, որ իրավապահները ձեռքները ծալած չեն նստի: Հաջորդը Գյումրիի հանրահավաքից առաջ «Ժառանգության» գրասենյակի պատին փակցված քարոզչական պաստառը պատռելն ու հեռացնելն է, Վանաձորի երթի ժամանակ հավաքի մասնակցիների երթը խոչընդոտվել է, նաեւ մեկի վրա հոգեբանական ազդեցություն է գուրծադրվել, որպեսզի լքի շարժման շարքերը: Մյուս դեպքքն այն է, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում «Նոր Հայաստան»-ի քարոզչության ժամանակ ցեմենտի պարկերով փակվել էր գյուղի ճանապարհը:

«Ժիրայր Սեֆիլյանին անսպասելի գիշերային այցով քննչական կոմիտե հրավիրելու դեպքն է: Դրանով փորձել են շարժման անդամների նկատմամբ հոգեբանական ազդեցություն գործեն: Փերձել են սահմանափակել քարոզչության ընթացքում իրենց տեղաշարժը հանրապետության տարածքում»,- ասաց Վարուժան Ավետիսյանն ու ներկայացրեց քարոզչությանը խոչընդոտելու ամենաթարմ դեպքը, երբ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Վարդենիսի գրասենյակը և նրա պատասխանատուն փաստացի զրկվել են քարոզչական գործունեություն իրականացնելու հնարավորությունից՝ դուրս են հանել նրան վարձակալած բնակարանից, ապա պահանջել են ազատի քարոզչական գրասենյակը:

«Ես այսօր անհրաժեշտ համարեցի լինել այստեղ եւ իմ աջակցությունը հայտնել Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ սպառնալիքները դատապարտելու համար: Առաջին անգամ ՀՀ-ում ապօրին քրգործ հարուցելով՝ շարունակվում է քաղաքական հետապնդումը մի ամբողջ կառույցի նկատմամբ: Խոսքն ապրիլի 24-ից առաջ ՀԽ անդամների նկատմամբ քրգործ հարուցելու մասին է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու հավելեց, որ  Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործի օբյեկտիվ հիմքը վերացել է, սակայն մինչ օրս ուրեւէ քննչական գործողություն չի իրականցվել: «Սա ուղղակի աննախադեպ է: առաջին ագամ է, որ քրեական գործի օբյեկտիվ հիմքերի փոփոխման դեպքում չի կարճվում գործը եւ շարունակվում է քրեկան հետապնդում: Սա մի նպատակ ունի՝ ճնշելու եւ կասեցնելու ՀՀ-ում նոր Սահմանադրության ընդունման քարոզարշավի ընթացքում մարդկանց ակտիվացումը»: Արթուր Սաքունցը կարծում է, որ Սերժ Սարգսյանի վարչակազմը թիրախավորել է ՀԽ-ի անդամներին, որովհետեւ մարդիկ հստակ ունեն գործողություններ, անելիքներ, որի դեմ որեւէ փաստարկ չկա:

«Միակ միջոցը մնացել է քրեական ապօրինի եւ անժամկետ միջոցներով ճնշումներ բանեցնելը: Եթե Ժիրայր Սեֆիլյանի եւ ՀԽ-ի նկատմամբ կփորձի կիրառել կալանքը, ապա դա արդեն իսկ կվկայի այն մասին, որ մարդիկ նոր Սահմանադրությունը ուժով փորձում են պարտադրել: Սա վկայում է ուղղակի բռնապետական ոճի ուժային մեթոդների կիրառման մասին: Այս մարդկանց կողմից բռնության որեւէ փաստ չի եղել»,- նշեց Սաքունցը:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ հայտնեց, որ իրենք կանգնած են լինելու բոլոր ընդդիմադիր քաղաքացիների կողքին, ովքեր ոչ են ասում փոփոխվող Սահմանադրությանը եւ նրանց կողքին, ովքեր բռնության են արժանանում: «Միջազգային հանրությանն ահազանգելու ենք այն բռնությունների,  ճնշումների մասին, որոնք արձանագրվում է իշխանության արբանյակների կողմից: Քրգործը խայտառակ գործ էր, փաստորեն այդ գործը շարունակում են որպես սուր ճոճել այս մարդկան գլխին»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի եւ Հիմնադիր խորհրդարանի մյուս անդամների նկատմամբ հարուցված քրեական գործին, որով նրանք մեղադրվում են այս տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ: 

Սերժ Սարգսյանի  վարչակազմը թիրախավորել է ՀԽ-ի անդամներին
Տպել
1769 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին