Պատգամավորը սեփականաշնորհե՞լ է ուրիշի իդեան. կանանց մասնակցությունը ԱԺ-ում՝ «փորձանք»

19/11/2015 schedule17:45

Ազգային ժողովում կանանց ներգրավվածությունը մեծացնելու մասին պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը, որն առաջին իսկ օրվանից որոշակի դիմադրության հանդիպեց, տհաճ պատմության է վերածվում:

Մարուքյանը հոկտեմբերի 19-ին հայտարարել էր, թե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ է դնում շրջանառության մեջ, որի նպատակն է օրենքի ուժով արգելել արատավոր այն պրակտիկան, երբ ԱԺ կին պատգամավորների ինքնաբացարկից հետո նրանց փոխարեն խորհրդարան են գալիս տղամարդիկ: Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի 180 հոդվածում սահմանված է, որ կանանց ներգրավվածությունը Ազգային ժողովում պետք է լինի 20 տոկոս: Այնինչ, այս պահին կանայք Ազգային ժողովում 13-ն են, ինչը կազմում է խորհրդարանի 9.92 տոկոսը: Այսինքն, կուսակցությունների համամասնական ցուցակները կազմելիս այդ 20 տոկոսի սկզբունքը պահպանվում է, բայց հետագայում կանայք իրենց տեղը զիջում են տղամարդկանց, եւ կանանց մասնակցությունն օրենսդիր իշխանությունում ընթացող քաղաքական գործընթացներին դառնում է ֆորմալ կամ սիմվոլիկ բնույթ կրող երեւույթ: Պատգամավորն առաջարկում է, որ բոլոր այն դեպքերում, երբ կին պատգամավորն այլ պաշտոն է ստանձնում կամ հրաժարվում է մանդատից, նրա մանդատը փոխանցվի ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ կին թեկնածուին, եւ կուսակցության ընտրական ցուցակով ձեւավորված կանանց եւ տղամարդկանց միջեւ համամասնությունը պահպանվի:

Տարօրինակ զուգադիպությամբ, սակայն, պատգամավորի սույն օրինագիծը հրապարակվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» կազմած ճիշտ նույնաբովանդակ նախագծից շաբաթներ հետո: Սույն ասոցիացիան սեպտեմբերի 17-ին iravaban.net կայքում է տեղադրել մեծ ուսումնասիրությունից հետո կազմած իր փաթեթը, եւ ասոցիացիայի անդամ, իրավաբան Մարիամ Զադոյանը երեկ հարց էր տալիս. «Ինչպե՞ս կարող էր համընկնել մեր կողմից առաջարկվածը Էդմոն Մարուքյանի օրինագծի հետ»: Մեր նկատառմանը՝ ստացվում է, որ Մարուքյանը սեփականաշնորհել է ձեր նախագիծը, Մարիամ Զադոյանը արձագանքեց. «Օրինագծերի դեպքում հեղինակային իրավունքի խախտման հարց չկա, բայց եթե նայենք, որ այդքան կարճ ժամանակային տարբերությամբ է, հնարավոր է նման ենթադրության գալ: Բայց էթիկայի կանոններից ելնելով, կարելի է ասել. թեեւ ես չեմ կարող բացառել այն հնարավորությունը, որ ինքը նույնպես ինքնուրույն ուսումնասիրել է ու եկել է այդ ենթադրության»:

Ի դեպ, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» կազմած փաթեթը շատ ավելի ընդգրկուն է: Մասնավորապես, միջազգային փորձի ուսումնասիրությունից հետո կազմակերպությունն առաջարկել է ոչ միայն ապահովել կին պատգամավորների ինքնաբացարկներից հետո կրկին կանանց ներգրավումը ԱԺ-ում, այլ նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված 20 տոկոս ներգրավվածությունը բարձրացնել՝ հասցնելով 25 տոկոսի, բացի այդ, համամասնական ցուցակները կազմելիս կանանց ընդգրկելու հաշվարկը սկսել հենց առաջին համարից, ինչպես նաեւ ապահովել կանանց մասնակցությունը ԱԺ ղեկավար պաշտոններում: Բայց Մարուքյանի նախագծում դրա մի հատվածն է միայն ընդգրկված:

Երեկ, երբ Էդմոն Մարուքյանին ասացինք, որ, փաստորեն, իր ներկայացրած օրինագիծը «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» իդեան է, եւ ստացվում է, ինքը սեփականաշնորհել է այն, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, անգամ եթե այդպես եղած լինի, էլի խնդիր չկա, անգամ եթե ես դա տեսած լինեմ, այնտեղից վերցած եւ նախագիծ պատրաստած լինեմ, որովհետեւ դա հրապարակային է: Բայց իրականում այդպես չի եղել, որովհետեւ այդ իդեան շատ շուտվանից եմ ունեցել, ու իրենց տեղադրած նյութին ու նամակին տեղեկացել եմ պոստ ֆակտում: Եթե ավելի շուտ այդ ինֆորմացիային տիրապետեի, հնարավոր է, որ իրենց ամբողջական առաջարկները ներկայացնեի նախագծի ներքո: Այսինքն, ոչ միայն այդ մասով ներկայացնեի, այլեւ իրենց բոլոր առաջարկներով հնարավոր է, ես նախագիծ պատրաստեի, եթե ծանոթ լինեի դրան նախապես»: Մարուքյանն ասում էր, որ 2 օր առաջ նամակ է ստացել երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից, որտեղ ներկայացված են եղել նրանց բոլոր առաջարկները: «Ես շրջանառության մեջ եմ դրել նախագիծը, մամուլում տարածվել է, նոր իրենք նամակ են ուղարկել, որ իրենք էլ են առաջարկել, ինչը շատ լավ է, այդտեղ խնդիր չեմ տեսնում»,- ասում էր Մարուքյանը: Ըստ նրա, իրեն որեւէ առարկություն նշված կազմակերպության կողմից չի ներկայացվել: «Ցանկացած հրապարակային ինֆորմացիա կարող է օգտագործվել, օրենսդրական աշխատանքի մեջ չկա հեղինակային իրավունք»,- ասաց պատգամավորը: Երբ նկատեցինք, որ իրենք էլ են ասում, որ հեղինակային իրավունքի խնդիր չկա նման դեպքերում, բայց դա, ըստ էության, էթիկայի կանոնների խախտում է, Մարուքյանը արձագանքեց. «Ես վաղը կհրապարակեմ իրենց պաշտոնական նամակը, որտեղ նման բան չեն ասել»:

Նշենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել Մարուքյանի ներկայացրած օրինագծին, բայց ինչպես վերջինս երեկ հայտնեց մեզ հետ զրույցում, կառավարությունից մի շարք առաջարկներ է ստացել, որոնք ընդունելու դեպքում, ինչպես ինքն է հասկացել, նախագիծը դրական եզրակացություն կարող է ստանալ կառավարության կողմից եւ հեշտությամբ մտնել ԱԺ օրակարգ: Առաջարկներին, սակայն, պատգամավորը դեռ չէր հասցրել մանրակրկիտ ծանոթանալ: Նա ասաց, թե ենթադրում է, որ կառավարության այսօրվա նիստում նախագիծը կրկին քննարկման առարկա կդառնա: Ամեն դեպքում, մինչեւ ԱԺ հաջորդ քառօրյա այն կուղարկվի խորհրդարան, որտեղ եւս քննարկման առարկա է դառնալու: Երբ նկատեցինք, որ նախագիծը հրապարակվելուց հետո այն որոշակի դիմադրության էր արժանացել եւ անգամ իր ֆեյսբուքյան էջում էին շատերը, այդ թվում` կանայք, նշել, որ դեմ են այդ նախաձեռնությանը, Մարուքյանն ասաց. «Դա միայն կանանց խնդիրը չէ, դա քաղաքականություն է, որը հավասարության մասին է խոսում: Այնպես չէ, որ պետք է կանայք բոլորը ասեն՝ լավ է: Խնդիրը քաղաքական մասնակցության մասին է: Ընտրական օրենսգրքի փոփոխություններից առաջ, ուզեն, թե չուզեն, պետք է հաշի առնեն այս հարցը»:

Տպել
3279 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ