Բյուջե՝ 100 «կողմ»-ով. վարչապետին բզիկ-բզիկ չեն անի

18/11/2015 schedule09:00

2016 թվականի բյուջեի նախագիծը խորհրդարանում կընդունվի առանց մեծ խոչընդոտների, առնվազն 100 «կողմ» ձայներով:

Խորհրդարանական ոչ իշխանական նախկին քառյակը, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք բյուջեի նախագծի եւ կատարողականի քննարկումների ժամանակ նախկին վարչապետին ստիպում էր ժամերով կանգնել ԱԺ ամբիոնի մոտ եւ պատասխանել իրենց հարցերին ու լսել անխնա քննադատություններ կառավարության հասցեին, գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանին չի բզկտի: Նախօրեին մեկնարկած քննարկումները, իհարկե, դեռ շարունակվում են, բայց բացառությամբ մի երկու «շեղումների», դրանք ընթանում են մեղմ ու բարեհամբույր մթնոլորտում: Չնայած 2016-ի բյուջեի նախագծով կանխատեսվում է 2.2 տոկոս տնտեսական աճ, այսինքն, կիսով պակաս նախորդ տարվանից (հիշեցնենք, 2015-ի նախագծով 4.1 տոկոս աճ էր խոստացվել), չնայած աղքատությունը, փորձագիտական գնահատականներով, երկրում զգալիորեն խորանալու է, օտարերկրյա ներդրումները, ըստ նույն կանխատեսումների, նվազել են եւ կնվազեն, հարկային մուտքերը 8 միլիարդ դրամով պակաս են լինելու, քան նախատեսված էր 2015-ի բյուջեով, այդուամենայնիվ, խորհրդարանը գրեթե միաձայն «այո» կասի Հովիկ Աբրահամյանի բերած բյուջեին:

Պատգամավորների ելույթները 2016-ի բյուջեի նախագծի շուրջ այսօր կշարունակվեն, բայց ընդհանուր առմամբ, պատկերն արդեն պարզ է: ՀՀԿ-ն իր ողջ կազմով, բնականաբար, «կողմ» է քվեարկելու երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթին: ԲՀԿ-ն երեկ արդեն ակնարկեց, որ «կողմ» է, թեեւ հստակ հայտարարություն չի շտապում անել: «Տնտեսական աճ ապահովելը բարդ է: Եթե մինուս չունենք, ես դա համարում եմ կարեւոր գործ, պահել իրավիճակը` արդեն հիմք է, որ երկու, երեք տարի հետո ունենալու ենք ավելի կայուն աճ: Պետք է ոչ ստանդարտ մեթոդներ կիրառել եւ ներքին ազդակների հետ միասին դրսից գումար բերենք: Ես կողմ եմ վարկեր բերեն: Ո՞ւմ են տալիս վարկերը. ով ավելի մեծ վստահություն ունի»,- երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ զուգահեռ գովաբանելով նաեւ սահմանադրական փոփոխությունները:

Նույն խմբակցության գործարար պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ նախօրեին զեկուցողին մեղմորեն հարցնում էր՝ ո՞ր ճյուղերում եք աճ նախատեսել: Մի խոսքով, իրեն ընդդիմադիր հռչակած ԲՀԿ խմբակցության հիմնական մասի հետ ամեն ինչ պարզ է: Դատելով սահմանադրական փոփոխությունների քվեարկության ժամանակ արձանագրված արդյունքից, չի բացառվում, որ անգամ ԲՀԿ-ի օսկանյանական թեւը «կողմ» քվեարկի 2016-ի բյուջեի նախագծին, թեեւ դա քիչ հավանական է: Խոսքը Վարդան Օսկանյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, ինչպես նաեւ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի մասին է:

Անգամ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը, հնարավոր է, իր ողջ կազմով «դեմ» չքվեարկի 2016-ի բյուջեին: Ամեն դեպքում, մի պատգամավոր սույն խմբակցությունից կարող է բացառություն լինել: Այսինքն, 7-ի փոխարեն 6 «դեմ» կարող է լինել այս խմբակցությունից: Կառավարության վարած քաղաքականության նկատմամբ մեղմացել են նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մոտեցումները: Հիշեցնենք, նա ոչ միայն երկրի գլխավոր փաստաթղթի քննարկումների ժամանակ էր ջախջախում նախկին վարչապետին, այլ ընդհանրապես առիթը բաց չէր թողնում՝ Տիգրան Սարգսյանին եւ նրա կառավարությանը հողին հավասարեցնելու համար: Բագրատյանն, իհարկե, պասիվ չէ, այլ ճիշտ հակառակը, ավելին, երեկվա քննարկման ժամանակ նրա հնչեցրած հարցը մեծ աշխուժություն մտցրեց նիստերի դահլիճում, բայց այս դեպքում նա թվերի, տնտեսական կրախի ու երկրի կործանման մասին չէր խոսում: «Դուք ո՞նց եք նայում, մեզ սաղ օրը նկարում են: Ես մինչեւ տնից հասնում եմ էստեղ՝ 18 կամերա ինձ նկարում է: Եթե դրանց նկարածները գումարենք՝ իմ ամբողջ կյանքը էկրանի առաջ է: Արդեն հիմա շենքում բակի կողմից էլ են դրել: Այսինքն, դուք ի՞նչ եք մտածում, էդքան մտածում եք մեր մասին, մեր առողջության մասին, որ մենք հանկարծ սխալ քայլ չանենք, չգիտեմ, լեւի չգնանք, ինչ չանենք... Տենց սաղ նկարում եք: Արդեն հրավիրում են ռեստորան՝ հաց ուտելու՝ հարցնում եմ՝ ձեզ մոտ նկարո՞ւմ են, թե՞ չէ, մտածում եմ՝ գա՞մ, թե՞ չէ: Մարդ ես, էլի, ուզում ես մի հատ անեկդոտ պատմես, բան: Դե տունն էլ չխոսամ, չասեմ՝ ամեն ինչ լսվում, ամեն ինչ նկարվում է: Դուք ո՞նց եք դրան նայում՝ որպես ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ»,- ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին հարցրեց Բագրատյանը, երբ վերջինս ներկայացում էր հանձնաժողովի եզրակացությունը համապատասխան ոլորտներում ծախսերի վերաբերյալ: Նահապետյանը հայտարարեց, որ Բագրատյանը չափազանցնում է եւ այդուամենայնիվ, խորհուրդ տվեց բարձրացված հարցով հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Բագրատյանը նետեց. «Ինձ ձեռ մի առեք, մի բան ենք ասում, ասում եք՝ հանդես եկեք օրենսդրական նախաձեռնությամբ: 28 անգամ հանդես եմ եկել, մի անգամ քննարկե՞լ եք ստեղ: Եթե ընդդիմություն ես` չունես օրենսդրական նախաձեռնության իրավունք: Ինչ ասեմ, շարունակեք տուգանել: Պատասխանատվություն դուք չեք զգում, հասկանո՞ւմ եք: Դուք մարդկանց տուգանում եք ամեն տեղ, ա՛յ մարդ, տուալետ սկի չենք կարողանում գնալ»:

Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը եւս դեռ չի շտապում պաշտոնապես հայտարարել՝ ինչպես է քվեարկելու 2016-ի բյուջեի նախագծին, բայց մասնավոր զրույցներում նշում է, թե «կողմ», այդուամենայնիվ, չի քվեարկի: Տեղեկություններ կան, որ ՀՅԴ-ն կամ չի մասնակցի քվեարկությանը, կամ էլ «ձեռնպահ» կքվեարկի:

ՕԵԿ-ի դեպքում կարծես թե հստակ է, թեեւ սույն խմբակցությունը եւս դեռ պաշտոնական հայտարարություն չի արել, բայց նրանք դեմ են Հովիկ Աբրահամյանին եւ վերջինիս ներկայացրած բյուջեի նախագծին:

Ժառանգությունը «դեմ» կքվեարկի իր ողջ կազմով:    

Թերեւս կանխատեսելով, որ 2016-ի բյուջեի նախագիծն ընդունվելու է առնվազն 100 «կողմ»-ով, այս անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդհանրապես ԱԺ ամբիոնին չմոտեցավ: Փաստաթուղթը, հիշեցնենք, ներկայացրեց եւ պատգամավորների հարցերին պատասխանեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Այնինչ, Սարգսյանի վարչապետության օրոք այս փաստաթուղթը այնպիսի կոշտ դիմադրության էր արժանանում ԱԺ-ում, որ մի կերպ էր ընդունվում:

Տպել
3138 դիտում

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել