ԱԺ-ում թեժ էր. ներկա եւ նախկին իշխանությունները իրար քրեական մեղադրանքներ ներկայացրին

11/11/2015 schedule01:27

Խորհրդարանում երեկ բախվեցին ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը: Նույնականացման քարտերով քվեարկությունը թույլ տալու նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը ԱԺ երեկվա արտահերթ նիստում առիթ դարձավ, որ ներկա ու նախկին իշխանության ներկայացուցիչները իրար քրեական մեղադրանքներ ներկայացնեն:

Հիշեցնենք, ՀԱԿ-ը առաջարկել էր դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեի ժամանակ կիրառել մատների թանաքոտման մեթոդը, ինչը հարցով հիմնական զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը համարեց հետամնաց քայլ: Նա հայտարարեց, որ ընդունվել է միայն ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջարկը, ըստ որի, նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցած անձանց անունների դիմաց ընտրացուցակներում պետք է նշվի, որ այդ մարդիկ քվեարկել են ID քարտերով: ՕԵԿ¬-ն ու Ժառանգությունը գրավոր առաջարկ չէին ներկայացրել:

Պետաիրավականի նախագահի հայտարարությանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բուռն արձագանքեց: «Դուք ասացիք, որ մատների թանաքոտումը հետադիմական եւ հետամնաց երկրների պրակտիկան է, ես ձեզ մի հարց եմ ուզում տալ. ՀՀ-ի ազատության ինդեքսի կամ ՀՆԱ-ի ցուցանիշը համեմատե՞լ եք աֆրիկյան երկրների հետ: Եթե համեմատեք, կտեսնեք, որ աֆրիկյան բազմաթիվ երկրներ կան, որոնք վաղուց Հայաստանին անցել են: Աֆրիկայում իշխանությունները փոխվում են ընտրություններով, մինչդեռ ՀՀ-ում դա հնարավոր չէ: Դուք համարում եք, որ Հայաստանը առաջադիմակա՞ն պետություն է»: Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ խոսքի ազատության եւ այլ չափանիշներով Հայաստանն, իհարկե, առաջադիմական է եւ առաջընթաց է ապահովել: «Ձեր իշխանությունը հանձնելուց հետո հատկապես»,- ասաց Սահակյանը, հավելելով, որ ընտրակեղծիքների վայրագ դրսեւորումներն իրենք փորձել են մաքրել: «Իհարկե, խնդիրներ կան, կան արջի ծառայություն մատուցողներ, բայց աստիճանաբար մաքրվում են»,- ասաց Սահակյանը:

Զուրաբյանը վերջինիս պատասխանեց իր ելույթի ժամանակ: «Նույնականացման քարտերով առանց համապատասխան վերահսկիչ սարքավորումների քվեարկության օրինականացումը մեր ամբողջ հասարակության կողմից ընկալվել է որպես առաջիկա սահմանադրական հանրաքվեի կեղծմանն ուղղված արտակարգ մի միջոցառում, որը էականորեն խարխլում է հանրաքվեի օրինակարգությունը»,- հայտարարեց Զուրաբյանը։ Ըստ նրա, փոխանակ իշխանություններն ընդառաջ գնային ընդդիմության լեգիտիմ պահանջին եւ փորձեին նվազագույն քայլեր անել ընտրակեղծարարության վերաբերյալ կասկածները փարատելու ուղղությամբ, որոշեցին հարձակում գործել ՀԱԿ-ի վրա, մեղադրելով վերջինիս իննսունական թվականներին կատարած ընտրակեղծարարության համար։ «Նախ, Հանրապետական խմբակցության ղեկավարը այս ամբիոնից խոսեց 1990-ականների ընտրությունների ժամանակ կատարված «այլանդակությունների» մասին, հետո «Ազատություն» ռադիոկայանի բանավեճի ժամանակ Հովհաննես Սահակյանը՝ «վայրագությունների», «անջատված ռուբիլնիկների» եւ այլնի մասին։ Սահմանադրական հանրաքվեի բանավեճների ժամանակ ձեր այդ պարզունակ հնարքին չեմ տրվելու եւ չեմ թողնելու բանավեճի բուն էությունից շեղվել»,- ասաց Զուրաբյանը, հայտարարելով, որ իշխող ուժը, բացի ընտրություններից, նաեւ պատմության դասագրքերն է կեղծում: Նա ասում էր, որ 1995 թ. ԱԺ ընտրություններում, օրինակ, այն ժամանակվա իշխող ուժը՝ ՀՀՇ-ն, ոչ բոլոր տեղամասերում է հաղթել: «Բայց ավելի հետաքրքիր է այն հանգամանքը, որ իշխանության ներկայացուցիչներին այդ վայրագ, բարբարոսական, այլանդակ ընտրություններում հաղթել են այն մարդիկ, որոնք ամենաբարձրն են գոչում ընտրությունների կեղծման մասին՝ Վահրամ Բաղդասարյանը, Խոսրով Հարությունյանը, Ռուբիկ Հակոբյանը, Արտաշես Գեղամյանը, Դավիթ Հարությունյանը, էլ չեմ խոսում այսօրվա իշխանության տարբեր մարմիններում գտնվող մարդկանց մասին, ինչպիսիք են՝ Մանուկ Վարդանյանը, Վիկտոր Դալլաքյանը, Վազգեն Մանուկյանը եւ այլն: Եթե այդքան վայրագ ընտրություններ էին, ո՞նց եք դուք հաղթել իշխանության ներկայացուցիչներին, կամ՝ ընտրակեղծիքների մասին ձեր ասածներն ընդամենը հեքիաթներ են, կամ էլ՝ դրանք կեղծվել են ձեր օգտին: Դուք փաստորեն ինքներդ ձեզ եք մեղադրում ընտրությունների կեղծման համար»,- ասում էր Զուրաբյանը: Նա հայտարարեց նաեւ, որ ՀՀԿ-ն 1995-ից եղել է իշխող կուսակցության հետ դաշինքում եւ հավասարապես կրում է պատասխանատվությունը բոլոր կատարված կեղծիքների կամ հանցագործությունների համար: Զուրաբյանն ասում էր, թե կեղծելով պատմությունը, ՀՀԿ-ն զբաղված է ընդամենը կեղտոտ քաղաքական պրոպագանդայով:

Այս ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Մենք ոչ թե ձեր կեղտոտ տեխնոլոգիաներով ենք ընտրվել ու դարձել պատգամավորներ, այլ՝  հակառակ ձեր կողմից կիրառված բոլոր հնարավոր կեղտոտ տեխնոլոգիաների»:

Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ 95-ին ջախջախիչ հաղթանակ է տարել Դավթաշենում՝ ՀՀՇ-ի կողմից երաշխավորված շատ պարկեշտ անձնավորության հանդեպ: «Պարզապես 5 տարիները բավական էին մեր ժողովրդի համար, որ իրենք համոզվեին՝ թեկուզ պոլի փետ լինի, բայց ՀՀՇ-ական, Դավթաշենում դա չստացվեց»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ  վերհիշեց 90-ականների ընտրությունները, 95-ի հանրաքվեն. «1995թ. ԳԽ ընտրություններ. ՀՀՇ-ն ամբողջ ուժով առաջադրանք էր դրել՝ ով ուզում է անցնի, միայն չանցնի Վահրամ Բաղդասարյանը: Թվերը կան, առաջին փուլով 57 տոկոս: Այսինքն, միանշանակ անցնում էի, հետո ասին՝ վերահաշվարկ պետք է արվի, անվավեր ձայներ կան եւ 37 ձայն է պակասում, որ անցնես: Ես երիտասարդ տղա, ոչ վստահված անձ ունեի, ոչ հանձնաժողովի անդամ, ասի՝ ոչինչ, 2-րդ փուլով կանցնեմ: 2-րդ փուլում բաժանեցին 3500 հատ հեռուստացույցի կտրոն, 7000 սառնարանի կտրոն, որոնք լիմիտով հատկացված էին: Երկրաշարժից հետո այդպիսի կտրոններ կային: Բացեցին արկղերը, պարզվեց, որ պարտվել եմ 71 ձայնով»: Հետո պատմեց, թե ինչպես են 91-ի ընտրություններին գիշերվա կեսին իրեն հանել անկողնուց, ու Երեւանից ժամանած պատվիրակությունը հորդորել է, որ հանի թեկնածությունը: «Ասեցի՝ ոչ, չեմ հանի, չեմ կարող, որից հետո հրավիրվում եմ Երեւան՝ ՆԳՆ, որից հետո վարչապետի մոտ: Բոլոր իմ ընկերներին կալանավորում են: Բացում են արկղերը՝ 4970 ձայն Վահրամ Բաղդասարյան, ՀՀՇ ներկայացուցիչ՝ 470 ձայն: Քաղաքապետի ընտրություններ. 96 թվական. Կալանավորեցին ամբողջ ընտանիքս՝ եղբայրներիս: Բնականաբար, հաղթեցի»,- շարունակում էր ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Օրինագծի քննարկումը երեկ ավարտվեց: Այն քվեարկության կդրվի կամ այսօր, կամ եկող շաբաթ, ԱԺ հերթական քառօրյայում:

Տպել
2751 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը