Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանին պիտի կանչեն բացատրության. արտակարգ եւ լիազոր դեսպան

06/11/2015 schedule13:28

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը դեռ հույս ունի, որ կարող է ինչ-որ բան փոխել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցում:

Սույն սկանդալային զեկույցը, որն ընդունվեց նախօրեին՝ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում, քննարկման եւ քվեարկության է դրվելու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, հունվարին: Փաստաթուղթն ընդունվելու դեպքում դառնալու է ԵԽԽՎ բանաձեւ, որը թեեւ պարտադիր կատարման ենթակա չէ, բայց խիստ վտանգավոր է Հայաստանի համար: Լիագումար նիստում քննարկման ժամանակ հայկական կողմը դեռ կարող է առաջարկներ ներկայացնել, որոնք կդրվեն քվեարկության: Հավանականությունը, սակայն, որ կարելի է հաջողության հասնել, ըստ էության, զրոյական է: Այն, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում նման անվանումով եւ բովանդակությամբ զեկույցի ընդունումը դիվանագիտական մեծ պարտություն էր, մասնավոր զրույցներում ընդունում են անգամ իշխանության ներկայացուցիչները:

Հայաստանյան պատվիրակության անդամները, սակայն, պնդում են, որ ԵԽԽՎ մոտ 160-165 պատգամավոր ամեն ամիս ֆիքսված մեծ «աշխատավարձ» են ստանում ալիեւյան կլանի կողմից, եւ դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ: Ըստ որոշ տեղեկությունների, այդ «աշխատավարձը» կազմում է 10 հազար եվրո: «Այն մթնոլորտը, որ այսօր կա ԵԽԽՎ-ում, հավանականությունը գրեթե զրո էր, որ հնարավոր կլիներ քաղաքական հանձնաժողովում ինչ-որ բան փոխել: Շատ հեշտ է այն մարդկանց, այն պատգամավորների համար, ովքեր չեն աշխատում ԵԽԽՎ-ում, կողքից դատողություններ անել: Հայաստանի խորհրդարանում ով գտնում է, որ այսօր շատ ավելի արդյունավետ կարող է աշխատել այն Եվրոպայի խորհրդում, որն այսօր վերածվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի, ես պատրաստ եմ իմ տեղը զիջել նշյալ պատգամավորին»,- երեկ մեզ հետ զրույցում ասում էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա, ի սկզբանե, երբ սույն հարցով զեկուցող է նշանակվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, հայկական պատվիրակությունը բարձրաձայնել է՝ ԵԽԽՎ-ն խախտում է իր իսկ կանոնակարգը, որում հստակ գրված է՝ այն պատգամավորը, որը նշյալ հարցի վերաբերյալ ունի շահերի բախում, չպիտի տվյալ հարցով լինի զեկուցող: Իսկ Ուոլթերը, ըստ Զոհրաբյանի, ակնհայտորեն ուներ շահերի բախում:

«Նրա կինը Ադրբեջանում ունի հսկայական բիզնեսներ, ինչին քանիցս անդրադարձել է հենց բրիտանական մամուլը, նրա կինը թրքուհի է, Ուոլթերը երկքաղաքացի է՝ Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի, Ուոլթերին թուրքական անձնագիր հանձնել է անձամբ Մեւլութ Չավուշօղլուն: Այս ամենը բավարար էր շահերի բախման կանոնակարգային խախտում արձանագրելու եւ Ուոլթերին զեկուցող չնշանակելու համար: Երբ Ուոլթերը նշանակվեց զեկուցող, ի սկզբանե տվյալ զեկույցի բովանդակությունը, նպատակները պարզ էին»,- ասում էր Զոհրաբյանը: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր չէր այս 1 տարվա ընթացքում որեւէ բան փոխել, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ կարող փակագծեր բացել, շատ դեպքերում արվել է անգամ անհնարը, բայց մի կողմից ադրբեջանական նավթադոլարների վրա նստած ԵԽԽՎ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունն է, մյուս կողմից՝ ԵԽ անաչառությունը պահպանելը: Ցավոք, ադրբեջանական ասեղի վրա նստած թմրամոլները ընտրեցին դոպինգի իրենց հերթական դոզան»: Զոհրաբյանը խոստովանում է, որ եթե փաստաթուղթը հունվարին ընդունվի եւ դառնա բանաձեւ, վտանգավոր հետեւանքներ է ունենալու՝ լրջորեն վնասելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին եւ թիկունքից հարված է լինելու ՄԽ-ին, է՛լ ավելի է սրելու ԵԽԽՎ-ում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների գրեթե պատերազմական հարաբերությունները եւ վերջապես հերթական հարվածն է լինելու ԵԽԽՎ-ին՝ որպես մարդու իրավունքների ժողովրդավարության արժեքներ կրող կառույցի: «Նժարին դրված է այդ կառույցի հեղինակությունը»,- ասում էր Նաիրա Զոհրաբյանը:

Ադրբեջանը տեւական ժամանակ է՝ փորձում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձեւաչափից տեղափոխել այլ հարթակներ: Հասկանալի է, որ ԵԽԽՎ-ում սույն փաստաթղթերի ընդունումը եւս այդ նպատակին է ծառայում: Մեր պատվիրակությունը, կարծում է, որ գոնե այդ հարցում Ադրբեջանը հաջողության չի հասնի, թեեւ այս բանաձեւերով խանգարում է Մինսկի խմբի աշխատանքներին: «Մենք պիտի աշխատենք, որ հունվարյան նստաշրջանում մեր առաջարկներով հնարավորինս չեզոքացնենք մեզ համար անընդունելի ձեւակերպումները: Որքանով դա կհաջողվի՝ ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, պիտի կարողանանք ճիշտ աշխատանք տանել, նաեւ՝  ճիշտ եւ գրագետ աշխատեցնել ՀՀ խորհրդարան- ԱԳՆ- ԵՄ-ում մեր դեսպանություններ եւ սփյուռք քառամիասնությունը, որը միշտ չէ, որ աշխատում է արդյունավետ»,- ասում էր Զոհրաբյանը:

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը երեկ մեզ հետ զրույցում ասում էր, թե թեեւ հասկանալի է, որ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում ԵԽԽՎ-ում, նրա հետեւում կանգնած է Թուրքիան, բայց 1 տարի է, հայտնի էր, որ նման զեկույց պետք է պատրաստվեր: «Մեծ Բրիտանիայում մենք ունենք դեսպան՝ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որին սարքել են համարյա Թալեյրան, նկարներն են ցույց տալիս՝ թագուհուն գրկած եւ այլն: Դեսպանն ինչի՞ համար է այնտեղ: Դիվանագիտությունը ոչ թե թերթերով, ռադիոներով է, մարդիկ լուծում են այդ հարցերը անդրկուլիսյան ճանապարհով: Եթե նորմալ երկիր լինի, նրան կկանչեն բացատրության: Կամ իրեն պետք է հանձնարարած լինեն, որ զբաղվեր այդ հարցով, կամ հանձնարարել են՝ չի զբաղվել կամ չի կարողացել զբաղվել»,- ասում էր դիվանագետը: Նա նշեց, որ եթե ընդհանուր նայենք՝ ինչ է կատարվում մեր դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության շրջանակներում, պարզապես ցավալի է: «Մենք ունեցել ենք շատ մեծ ռազմական հաղթանակներ, դիվանագիտության բնագավառում, մասնավորապես այս ինֆորմացիոն պատերազմի դաշտում այս 20 տարվա ընթացքում մենք կրում ենք պարտություն պարտության հետեւից: Ադրբեջանը խավիար ունի, սա ունի, նա ունի, այդ բոլորը կա, բայց ի՞նչ է, չգիտեի՞ն, որ նման բաներ պետք է լինեն: Սա խորհրդարանական դիվանագիտության մեծ պարտություն է: Այստեղ ԱԳՆ-ի դերը քիչ է, բայց նրանք այնքա՜ն բան պիտի անեին, որ այս փաստի առաջ չկանգնեինք: Ինչի՞ համար են այդ մարդիկ փող ստանում, պաշտոններ գրավում: Ինչքան էլ ասենք, որ այս փաստաթուղթը պարտադիր չէ, բայց մենք պետք է շատ զգուշանանք»,- ասաց Նավասարդյանը:

Տպել
3100 դիտում

Մեծ պատիվ է. Համբարձումյանը՝ Մխիթարյանի բացակայության պայմաններում ավագի թեւկապը կրելու մասին

Թիմը դժվարությամբ էր ըմբռնում նոր մարզչի ասածները. ՀՀ ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստը՝ պարտության մասին

Նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Տղաները մաքսիմում նվիրվեցին, բայց որակական առումով զիջեցինք. ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչը՝ Հունաստանին պարտվելու մասին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վաճառում են իրենց առանձնատունը․ այն գնահատել են 3,5 միլիոն դոլար

Վերջ. ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց դժգույն խաղով ու պաշտոնապես հրաժեշտ տվեց Եվրո 2020-ին

Երեւանում 37-ամյա կինը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Քեզ հետ ենք, Վենետիկ․ Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնում հեղեղվող քաղաքի բնակչությանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետմահու Արիության մեդալով է պարգեւատրվել հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը. ԱԻՆ

Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանին միջնորդեց դատակոչել Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ արտահերթ ընտրությունների պահանջով. 2 օր է՝ երթեւեկելի պողոտան փակ է

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

Գործկո՛մ, դո՛ւրս. ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պահանջում են ՀՖՖ գործկոմի հրաժարականը

Բացառվում է, որ ցանկապատի մեջ ապրենք. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ են կազմել

Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին

Բացահայտվել է Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորի կապը թուրք լոբբիստների հետ

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում