Զուրաբյանը կատակել է, ջղագրգիռնե՛ր. «Я пошутил»,- ասել է նա զարմացած Մատվիենկոյին

04/11/2015 schedule17:05

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կոչը ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ցնցել է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին:

Երեկ տեղեկացրել էինք, որ երկօրյա այցով ՀՀ-ում գտնվող Մատվիենկոյի եւ ՀՀ ԱԺ ներկայացուցիչների փակ հանդիպման ժամանակ Զուրաբյանը Մատվիենկոյին կոչ է արել ՀՀ իշխանություններին հորդորել՝ ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց: Մեզ հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը պատմեց, որ Մատվիենկոն խիստ զարմացել է Զուրաբյանի հայտարարությունից, իսկ վերջինս, տեսնելով ներկաների ապշահար դեմքերը, հայտարարել է. «Я пошутил»:

«Հանդիպման ժամանակ Լեւոն Զուրաբյանը ձեռք բարձրացրեց, ներկայացրեց, որ ողջունում է Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը, որ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից այդ բարեկամությունը դրվել է նոր մակարդակի վրա եւ չնայած որ ինքը ընդդիմություն է եւ իրենք շատ հզոր քննադատում են այսօրվա իշխանություններին, բայց ողջունում են այսօրվա իշխանությունների ռուսական կողմնորոշումը եւ համագործակցությունը ՌԴ-ի հետ: Ասաց, որ Հայաստանում այն ուժերը, որոնք կողմնակից չեն ՌԴ-ին, ընդամենը մի քանի հոգի են եւ մարգինալ են: Զուրաբյանը, իր խոսքը շարունակելով, ցիտեց Պուտինի ինչ-որ ելույթ, որտեղ ասվում է, որ Սահմանադրությունը չի կարելի շատ արագ փոխել եւ այդ ցիտումից հետո կոչով դիմեց տիկին Մատվիենկոյին, որ խնդրում եմ, դիմեք մեր իշխանություններին, որ զերծ մնան սահմանադրական բարեփոխումներից»,- պատմեց Թեւան Պողոսյանը: Ըստ նրա, Մատվիենկոն, ով պակաս զարմացած չի եղել, հայտարարել է, որ Հայաստանը սուվերեն երկիր է եւ որեւէ մեկը իրավունք չունի խառնվելու Հայաստանի սուվերեն իրավունքներին: «Հասկանալով, որ շատ անհաջող մեջբերում է արել, որը բոլորի դեմքից կարելի էր նկատել, պարոն Զուրաբյանը, չգիտեմ ինչու, որոշեց ասել, որ կատակ է արել, ինչն ընդհանրապես ավելի վատ իրավիճակ ստեղծեց»,- պատմեց Թեւան Պողոսյանը: Նա, ինչպես նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, իրենց հերթին են հայտարարել, որ ո՛չ Արեւմուտքը եւ ո՛չ էլ ՌԴ-ն իրավունք չունեն Հայաստանին ասել՝ ինչ պետք է անել: «Իսկապես ցավալի է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք խնդրանքով են դիմում այլ երկրի հատկապես պառլամենտական ղեկավարությանը, որ դիմեն ՀՀ ղեկավարությանը ինչ-որ բան անելու կամ չանելու համար: Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ անկախ պետություն ենք եւ ինքներս պետք է մեր խնդիրները լուծենք, այլ ոչ թե գնանք, ուրիշներին խնդրենք»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Հարցին՝ որեւէ մեկը հետո Զուրաբյանից բացատրություն պահանջե՞լ է նրա ասածի համար, Պողոսյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չեմ պահանջել: Այն ուժը, որը քվեարկեց ԵՏՄ-ի օգտին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր խոսում էին այլընտրանքային ուղու մասին, անվանում էր ջղաձգվողներ, ի՞նչ պահանջեմ այդ խմբից: Իսկապես՝ ոչ այդքան լավ իրավիճակ էր ձեւավորվել, նույնիսկ տիկին Մատվիենկոն չէր հասկանում՝ ինչպես անել, եւ զարմանք հայտնելով՝ ասաց՝ բայց դուք սուվերեն երկիր եք, ինքներդ պետք է ձեր հարցերը լուծեք, մենք ո՞վ ենք, որ այդպիսի հարցեր բարձրաձայնենք, իսկ այն, ինչ ասել է Պուտինը, ասել է ՌԴ-ի համար եւ դա վերաբերում է միայն ՌԴ-ին»: Ի դեպ, պատգամավորը հայտնեց նաեւ, որ Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը իր տեսակետները արտահայտել է հայերեն եւ ապահովվել է պատշաճ մակարդակով թարգմանություն ու միայն մեկ պատգամավոր է ռուսերեն խոսել: Պարզվում է, այդ պատգամավորը եղել է Լեւոն Զուրաբյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե այլ բան Զուրաբյանից չէին էլ սպասում: «Մատվիենկոն հեգնանքով եւ ժպիտով ասաց, որ Սահմանադրություն փոխելը ժողովրդի իրավունքն է, եւ սուվերեն Հայաստանը պետք է որոշի իր խնդիրը, ի՞նչ կապ ունի ՌԴ-ն կամ ՌԴ նախագահը կամ մեկ այլ երկիր, որ միջամտի ձեր գործերին»,- ասաց Բաղդասարյանը: Մեր հարցին՝ դուք է՞լ չեք զրուցել Զուրաբյանի հետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Բայց նա էլ հենց դա է ուզում, որ մենք անընդհատ նրան հետաքրքրության, ուշադրության կենտրոնում պահենք, բացատրություններ պահանջենք: Իսկ դուք չգիտե՞ք՝ ինչ են ցանկանում նման տիպի մարդիկ: Նրանք ուզում են ինչ-որ սենսացիոն, անիմաստ, անհեթեթ հայտարարություններ անեն եւ հետաքրքրություն շարժեն, մենք էլ լարվենք ու սկսենք պատասխաններ պահանջել: Ընդհանրապես՝ մենք դրան հեգնանքով ու ժպիտով ենք նայում, լավագույն պատասխանը արհամարհանքն է: Նրա այդ հայտարարությունները մեզ համար ուրախություն են»:

Ըստ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի, Զուրաբյանի հայտարարությունն անթույլատրելի է: «Ես միշտ մերժել եմ մաքիավելիզմը՝ նպատակն արդարացնում է միջոցը: Ես որքան էլ հասկանամ, թե ինչու պիտի ՀԱԿ-ը դեմ լինի սահմանադրական փոփոխություններին, այնուամենայնիվ՝ չեմ կարող ողջունել, երբ այդ կարգի խնդիրներում փորձում են ոչ միայն ներքաշել այլ դերակատարների, այլ նաեւ պարզապես անհեթեթ է ժողովրդավարական պրոցեսներին միջամտելու համար խնդրել ռուսական միջամտությունը: Սա անթույլատրելի է, հատկապես՝ որ բոլորը գիտեն, թե ինչով է ավարտվում ռուսական միջամտությունը տարբեր երկրներում: Այս կապակցությամբ, իհարկե, մերժելի է որպես քաղաքական մոտեցում ցիտել Վլադիմիր Պուտինին: Անկեղծ ասած, ես դա չէի պատկերացնում: Փորձել Պուտինի հայտարարությունները բերել Հայաստան, տարածել եւ ամեն գնով ջանալ, որ դա իր կիրառությունը գտնի նաեւ Հայաստանում, նշանակում է, ուղղակի չհարգել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը»,- ասաց Սաֆարյանը:

Տպել
4601 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին