Է՜, թող կտրողը կտրեր, մկրատը դրած էր. Սուրիկ Խաչատրյան

15/10/2015 schedule13:14

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում պնդում էր, թե Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիք «ընտիր է անցել»:

Տեղեկացրել էինք, որ Սարգսյանը Գորիսում պետք է մասնակցեր վերակառուցված Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակի բացմանը եւ կտրեր կարմիր ժապավենը, բայց նա եկել է հրապարակ, կարճ զրուցել քաղաքացիների հետ եւ արագ հեռացել՝ այնտեղ թողնելով զարմացած մարդկանց: Սյունիքի մարզպետը, սակայն, պնդում էր, թե հրապարակի բացում նախատեսված չի եղել: 

- Պարոն Խաչատրյան, Գորիսում Սերժ Սարգսյանը պետք է մասնակցեր հրապարակի բացմանը եւ կտրեր կարմիր ժապավենը, բայց նա անակնկալ կերպով շատ արագ նստել է մեքենան ու հեռացել...

- Արարողակարգում դա չկար, բայց նախագահը կանգնեց եւ հանդիպեց ժողովրդի հետ: Հիմա թող ժապավեն կապողը մտածի՝ խի է կապել, ինչի համար է կապել, երբ որ մի բան արարողակարգում չկա: Հիմա ժապավեն էր կապված, թե պարան էր կապված, չգիտեմ ինչ էր կապված, խի՞ եք ուզում կապեք նախագահի այցի հետ: Նախագահի արարողակարգում այդպիսի բան չկար, տեսել է, որ ժողովուրդը հավաքված են, ինքը կանգնեց, իջավ, ժողովրդին ողջունեց, շփվեց եւ շարունակեց ճանապարհը, ինչի՞ մասին է խոսքը:

- Պարզապես ժապավենի կողքին էլ մկրատներ էին դրված, դա հուշում էր, որ պիտի կտրվի այդ ժապավենը:

- Է թող կտրողը կտրեր, մկրատը դրած էր, թող կտրեր, դա ի՞նչ կապ ուներ նախագահի այցի հետ: Ոչ մի կապ չուներ:

- Դուք այնտեղ էիք գորիսեցիների հետ խոսակցության ժամանակ, ի՞նչ խնդիր է եղել, որ Սարգսյանն արագ հեռացել է:

- Ընդհանրապես խնդիր չի եղել, շատ ջերմ մթնոլորտ էր, շատ նորմալ հարաբերություն էր ժողովրդի եւ նախագահի միջեւ, չէր կարող որեւէ խնդիր լիներ, որովհետեւ գիտեք, Սյունիքում, մասնավորապես Գորիսում, բոլորը նախագահին հարգում, սիրում են:

- Ըստ ձեզ, սահմանադրական հանրաքվեի ժամանակ Սյունիքում քանի՞ տոկոս «այո» կգրանցվի:

Մարզպետի հեռախոսը, սակայն, անջատվեց: Օրվա ընթացքում այդպես էլ հնարավոր չեղավ խոսակցությունը շարունակել:

Մեր տեղեկություններով, Սարգսյանը Սյունիքում ՀՀԿ կառույցի նիստ է անցկացրել, մանրամասն անդրադարձ է եղել դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեին: Նիստը շատ երկար է տեւել: Սարգսյանը ինչ-որ հրահանգներ է տվել: Ի դեպ, նրա այցը հենց սահմանադրական հանրաքվեի հետ է կապված:

Երեկ, երբ Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Ավետիսյանին հարցրինք, թե քանի տոկոս «այո» են ակնկալում հանրաքվեի ժամանակ, եւ ինչպես են տրամադրված սյունեցիները սահմանադրական փոփոխությունների հանդեպ, նա պատասխանեց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ չգիտեմ, չեմ ուսումնասիրել»: Մարզպետի հետ է՞լ չի եղել նման խոսակցություն՝ քանի տոկոս եք ակնկալում «այո»-ի համար. այս հարցին Հովհաննիսյանը պատասխանեց. «Դեռ ոչ: Երկուշաբթի օրվանից այդ հարցով կսկսվեն աշխատանքները, մյուս շաբաթ կոնկրետ կպատասխանեմ: Դեռ ոչ մի բան ասված չէ, արված չէ»:

Ի դեպ, Վոլոդյա Հովհաննիսյանը, որը Սերժ Սարգսյանի այցի կազմակերպչական աշխատանքներում նշանակված է եղել Սիսիանի պատասխանատու, երեկ ասում էր, թե Սարգսյանին Սիսիանում շատ բարձր տրամադրությամբ են դիմավորել: «Ես միայն Սիսիանում եմ եղել եւ պատասխանատու եմ եղել Սիսիանի եւ Տոլորսի հատվածների համար: Գնացել եմ տեսնելու, թե ինչպես է ժողովրդի տրամադրությունը, ինչպես են դիմավորում, բարձր տրամադրությամբ: Սիսիան, Տոլոս հատվածը պետք է հողածածկ ճանապարհ լիներ, բայց ժողովուրդը դիմեց մարզպետին, մարզպետը դիմեց նախագահին, նախագահի անմիջական հանձնարարությամբ կապի եւ տրանսպորտի նախարարը եկավ Սիսիան, նայեց, գտավ որ այդ հողածածկը բնակլիմայական պայմաններից ելնելով, չի աշխատելու, ասֆալտապատեցին նախագահի ցուցումով եւ ժողովուրդը անկեղծ շնորհակալ էր, որովհետեւ երկար տարիներ գյուղամիջյան ճանապարհները չէին ասֆալտապատվել: Մարդիկ շնորհակալ էին եւ անկեղծորեն մեծ ոգեւորությամբ դիմավորում էին: Իսկ Սիսիանի հատվածը լավագույն ճանապարհ էր կառուցվել, նրանց տրամադրությունը շատ լավ էր՝ դեպի Սիսիան տանող, իրոք, 21-րդ դարին հարիր ասֆալտապատվել էին, ժողովուրդը անկեղծ շնորհակալությամբ էր լցված»,- ասում էր Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը:

Հարցին՝ Սիսիանում Սերժ Սարգսյանը քաղաքացիների հետ զրույցներ ունեցե՞լ է, նա պատասխանեց. «Ե՛վ Տոլորսի, ե՛ւ Սիսիանի բնակիչների հետ զրուցեց: Ոչ ոք չգիտեր, որ ինքը պիտի կանգնի, իջնի: Սիսիանի հրապարակում  ինքը կանգնեց, ոչ ոք չէր սպասում, հանկարծակի կանգնեց, իջավ, մարդիկ էին հավաքված, ուզում էին տեսնել՝ նախագահը ինչպես է գնալու: Մի քանի մարդ մոտեցան, շնորհակալություն հայտնեցին եւ շատ ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ այդ հանդիպումը»:

Ուզում եք ասել՝ բնակիչները ոչ մի բողոք չունեի՞ն  հարցին Հովհաննիսյանը պատասխանեց. «Չէ, ոչ մի բողոք, պարզապես ասացին՝ խնդրում ենք, մեր քաղաքում երիտասարդության համար պայմաններ ստեղծեք, որ մնան, մեր քաղաքը բարգավաճի: Այդպիսի հարցեր, այդպիսի ցանկություն: Իսկ բողոքներ՝ ոչ մի բողոք»:

Տպել
3547 դիտում

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև