Ինչ է ստորագրելու ՀՀ-ն ԵՄ-ի հետ. այս անգամ պոչ խաղացնել չկա

14/10/2015 schedule11:00

Եվրամիության հետ Հայաստանի ստորագրելիք փաստաթղթի շուրջ բանակցություններն այս անգամ արագ կավարտվեն եւ այնպիսի սկանդալային վերջաբան չեն ունենա, ինչպես 2013-ին, երբ ԵՄ-ի հետ շուրջ 4 տարի Ասոցացման համաձայնագրի ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրի շուրջ բանակցելուց հետո Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարեց, թե ՀՀ-ն ցանկանում է մաս կազմել ԵՏՄ-ին:

Հիշեցնենք, սույն համաձայնագիրը ՀՀ-ն պետք է նախաստորագրեր 2013-ի նոյեմբերի 29-ին, Վիլնյուսի գագաթնաժողովում, բայց ՌԴ-ի կիրառած ճնշումներից հետո Սերժ Սարգսյանը Մոսկվայից այլ հայտարարություն արեց, ինչը սառը ցնցուղ էր ԵՄ-ի համար: Պաշտոնական Երեւանը Վիլնյուսի գագաթնաժողովում պատրաստ էր նախաստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, ինչին, սակայն, ԵՄ-ն չհամաձայնեց: Այդուամենայնիվ, 2013-ից ի վեր ՀՀ-ն ձգտում էր հասնել նման փաստաթղթի ստորագրմանը: Ի վերջո, այս տարվա մայիսին Ռիգայում տեղի ունեցած ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ հայտարարություն ստորագրվեց ԵՄ-Հայաստան հարաբերությունները կարգավորող նոր փաստաթղթի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու վերաբերյալ: Ու միայն նախօրեին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին եւ Եվրամիության բարձր ներկայացուցչին լիազորեց Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր, համապարփակ եւ իրավական ուժ ունեցող համաձայնագրի շուրջ եւ համապատասխան բանակցային մանդատ տրամադրեց: Ակնկալվում է, որ բանակցությունները կմեկնարկեն մինչեւ տարեվերջ: Այդ կապակցությամբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, կարեւորելով մանդատի տրամադրումը: Եվրոպական հարցերի պետքարտուղարը իր հերթին ողջունեց ՀՀ-ԵՄ համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով մանդատի տրամադրումը:

Ի՞նչ է հիմա պատրաստվում ՀՀ-ն ստորագրել ԵՄ-ի հետ: Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ նոր փաթեթում կներառվեն բոլոր այն ոլորտները, որոնք չեն հակասի ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին ԵՏՄ-ի շրջանակներում: «Օգտվելու ենք բանակցված բազայից, բայց կան բանակցված կետեր, որոնք այլեւս հնարավոր չի լինի ներառել նոր փաստաթղթում, քանի որ դրանք որոշվում են ԵՏՄ շրջանակներում, օրինակ՝ որեւէ երրորդ երկրի հետ նախատեսել ազատ առեւտրի համաձայնագիր: Քանի որ ՀՀ-ն անդամակցում է ԵՏՄ-ին, նմանատիպ հարցերը կարգավորվում են կոլեկտիվ, Հայաստանն այլեւս առանձին չպետք է որեւէ երրորդ կողմի հետ բանակցի ազատ առեւտրի շուրջ»,- ասել էր փոխնախարարը: Մեր հարցերին երեկ պատասխանեց նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

- Պարոն Զաքարյան, արդեն հայտնի՞ է Հայաստանի կողմից ովքեր են ԵՄ-ի հետ բանակցողները լինելու, եւ կոնկրետ ե՞րբ կսկսվեն բանակցությունները:

- Ե՛ւ եվրոպական կողմից ե՛ւ հայկական կողմից բանակցող թիմերը շուտով պատրաստ կլինեն: Թե ովքեր են լինելու բանակցողները, դեռ պարզ չէ, բայց դա տեխնիկական հարց է եւ արագ կլուծվի: Բանակցությունները, բնականաբար, լինելու են համագործակցության խնդիրների շուրջ եւ այն հայտարարված սկզբունքների շրջանակներում, որոնք գտնվում են ընդհանուր հետաքրքրությունների դաշտում:

- Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ խորը տնտեսական համագործակցություն ԵՄ-ի հետ ըստ էության, հնարավոր չէ, հիմա, ի վերջո, ինչի՞ շուրջ է ՀՀ-ն բանակցելու, զուտ քաղաքական հարցերի՞:

- Այո, քաղաքական, եւ բոլոր այն խնդիրները, որոնք Հայաստանի համար առաջնահերթություններ են, մենք ակնկալում ենք ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում տեսնել Հայաստանում: Դրանք են ժողովրդավարական գործընթացների խթանումը,  արդարադատության համակարգին վերաբերող խնդիրները, մարդու իրավունքների եւ ազատությունների, հակակոռուպցիոն պայքարի շրջանակները, կրթության, գիտության եւ տեխնոլոգիական ոլորտին առնչվող խնդիրները, դրանք կարող են նաեւ առեւտրային որոշ չափաբաժիններ պարունակել:

- Այսինքն, Ասոցացման համաձայնագրի քաղաքական մա՞սն է հիմքը լինելու, որն ի սկզբանե Հայաստանը պատրաստ էր ստորագրել Վիլնյուսում:

- Այո: Առեւտրային հարցեր էլ իհարկե, կլինեն, բայց այն ձեւաչափով, որ դրանք որեւէ կերպ հակասության մեջ չլինեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր ստանձնած տնտեսական պարտավորությունների հետ:

- Ու ԵՏՄ-ի հետ որեւէ խնդիր չի՞ կարող լինել:

- Կարծում եմ, որ ոչ:

- Բայց չի՞ բացառվում,:

- Խնդիրներ, որպես այդպիսիք՝ չկան, եւ Հայաստանը երբեք իր գործընկերների հետ համագործակցությունը չի կառուցել հակասությունների ներքո: Շահերի համադրման դաշտում մենք միշտ էլ հաշվի ենք առել բոլոր այն հանգամանքները, որոնք կարող են խնդրահարույց լինել: Այս պարագայում մենք չունենք նման հանգամանքներ:

- Բացառվո՞ւմ է, որ էլի վերջին պահին անակնկալներ լինեն, ինչպես Վիլնյուսի գագաթնաժողովում:

- Որեւէ անակնկալ չի եղել, այդ թվում՝ Վիլնյուսի գագաթնաժողովում, 2013թ. սեպտեմբերից սկսած մենք պարզ, հստակ եւ հասկանալի ձեւով մեկնաբանել ենք մեր գործողությունները: Դրանք բացառապես Հայաստանի շահերից բխող գործողություններ են, եւ կյանքն էլ ցույց տվեց, որ մենք իրավացի էինք եւ ենք:

- Ե՞րբ է ակնկալվում փաստաթղթի ստորագրումը:

- Կարծում եմ, մինչեւ տարեվերջ բանակցությունները կսկսվեն, շատ երկար պրոցեդուրաներ չեն լինի, որովհետեւ բավականին գործընթացներ Հայաստանն արդեն անցել է եւ նախորդ տարիների բանակցային գործընթացը նաեւ բավական դրական առաջընթաց է ապահովել Հայաստանի համար: Ուղղակի արագ կպատրաստվի այն փաստաթուղթը, որը հանդիսանալու է Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա իրավական հիմքը եւ գալու է փոխարինելու ներկայումս գործող գործընկերության համաձայնագրին:

- Այսինքն, մինչեւ եկող տարվա կեսը:

- Ժամկետ չասեմ, բանակցող թիմերից եւ բանակցությունների ինտենսիվությունից է կախված լինելու, բայց մի բան հստակ է, որ 2 կողմում կա քաղաքական համապատասխան կամք, որպեսզի բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, մենք ունենանք իրավական հիմք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շարունակելու եւ խորացնելու:

Տպել
3113 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն