Էդմոն Մարուքյանն ասում է, թե չէր կարող վերադառնալ Հայաստան

12/10/2015 schedule10:17

Խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցած պատգամավորները, որոնց բացակայությունը, բնականաբար, այլ կերպ է ընդունվում եւ ընկալվում, պնդում են, որ իրենք բացակայել են խիստ հարգելի պատճառներով:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն, օրինակ, ասում է, թե ինքը քվեարկությանը չի մասնակցել, քանի որ մասնակցում էր Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների աշխատանքային նիստին: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ երեկ մեզ հետ զրույցում իր բացակայությունն է փորձել հիմնավորել: Հիշեցնենք, նա  հոկտեմբերի 2-5-ը գործուղվել էր Բիշքեկ՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ժոգորկու Քենեշի պատգամավորների ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու:

- Պարոն Մարուքյան, հոկտեմբերի 5-ին, երբ խորհրդարանում քվեարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը, դուք գործուղման էիք: Ձեզ հետ գործուղման էր մեկնել նաեւ Տիգրան Ուրիխանյանը, բայց նա ժամանակից շուտ վերադարձավ, որ մասնակցի Մայր օրենքի քվեարկությանը: Ձեր չմասնակցելը կարեւորագույն այս քվեարկությանը ընկալվում է որպես կազմակերպված փախուստ: Ինչո՞ւ դուք էլ չվերադարձաք ու չմասնակցեցիք քվեարկությանը:

- Նախ պետք է ասեմ, որ մեր գործուղման ժամկետը եղել է հոկտեմբերի 2-6-ը, եւ ես չէի կարող հարկատուների հաշվին գնացած գործուղման առաքելությունը անավարտ թողնել, դրանով  իսկ անլուրջ տպավորություն թողնելով մեր պետության մասին: Ավելին, ես նախատեսում էի, որ կմասնակցեմ քվեարկությանը, քանի որ մեր ԱԺ-ում բոլոր տեսակի քվեարկությունները լինում են քննարկման ավարտի հաջորդ օրը, սակայն այդ սկզբունքը հոկտեմբերի 5-ին ԱԺ ղեկավարությունը անակնկալ կերպով փոխել է եւ նույն օրը հարցը դրել քվեարկության: Ինչ վերաբերվում է իմ շտապ վերադառնալուն, ապա ես հոկտեմբերի 4-ին չէի կարող վերադառնալ նաեւ այն պատճառով, որ ընտրությունների դիտորդական առաքելությունը չէր ավարտվել, եւ ՀՀ ԱԺ պատվիրակության անունից պետք է ստորագրվեր վերջնական արձանագրությունը, որը պատրաստ եղավ միայն ընտրությունների արդյունքների նախնական ամփոփումից հետո, այսինքն հոկտեմբերի 5-ի առավոտյան, որից հետո ես վերադարձել եմ Հայաստան, որպեսզի հասցնեմ հոկտեմբերի 6-ին առավոտյան մասնակցել ԱԺ քվեարկություններին:

- Գիտենք, որ դուք մի շարք առաջարկներ էիք ներկայացրել սահմանադրական փոփոխությունների շուրջ, բայց ձեր վերջնական տեսակետը սույն փոփոխությունների վերաբերյալ չեք հայտնել: Դուք կո՞ղմ եք այդ փոփոխություններին, թե՞ դեմ:

- Ես մշտապես նշել եմ, որ խորհրդարանական կառավարումը կարող է մեր երկիրը տանել եվրոպական մոդելի պետության զարգացման ճանապարհով, սակայն տեքստում առկա ռիսկերն ու մտահոգությունները փարատվելու կարիք ունեին, որոնց մասին բազմաթիվ հարցազրույցների, ելույթների եւ հանդիպումների ընթացքում բարձրաձայնել եմ: Ավելին, պետք է նախ հիշեցնեմ, որ ես դեռեւս սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դեմ եմ քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծի` այդ պահին եղած տեքստին, այնուհետեւ առաջարկությունների փաթեթ եմ ներկայացրել, որոնց գերակշռող մասը, որ վերաբերվում էին իրավական նորմերի աստիճանակարգմանը, մարդու ազատ գործելու իրավունքին, հավաքների ազատությանը, պատշաճ վարչարարությանը, սեփականության իրավունքին, ընտրիչների ժողովին, կառավարության կազմին եւ կառուցվածքին, ԱԺ մշտական հանձնաժողովներին, ընդունվել են, սակայն դեռեւս ամբողջությամբ վերջնական տեքստին չեմ ծանոթացել ու չգիտեմ, թե ինչ ռիսկեր ու մտահոգություններ մնացին վերջնական տեքստում: Տեքստի վերջնական ուսումնասիրությունը բոլոր հարցերի պատասխանը կտա, եւ եթե մտահոգություններս չփարատվեն, ապա սեպտեմբերի 11-ի ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իմ քվեարկած դեմը կմնա ուժի մեջ:

- Արդեն սկսվում է հանրաքվեի քարոզարշավը, ձեր նոր ստեղծվելիք կուսակցությունը «Այո»-ի՞, թե՞ «Ոչ»-ի ճակատում կլինի, եւ ինչպե՞ս եք գնահատում «Ոչ»-ի ճակատի հնարավորությունները` իրենց հայտարարած նպատակին` իշխանափոխությանը հասնելու առումով:

- «Լուսավոր Հայաստանը» դեռեւս կուսակցություն չէ, այլ հասարակական քաղաքական նախաձեռնություն է, որը, ինչպես բազմիցս հայտարարել ենք, «Այո»-ի կամ «Ոչ»-ի այսպես կոչված ճակատներում չի լինի: Դա անպտուղ գործընթաց է, չգիտեմ ուր տանող, բայց իշխանափոխության պոտենցիալ այդտեղ ես չեմ տեսնում: Մենք բազմիցս համոզվել ենք, թե նմանատիպ կոնսոլիդացիաները ինչպես են ավարտվում:

- Ե՞րբ եք նախատեսում անել ձեր «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը:

- Մենք հիմա ակտիվորեն աշխատում ենք մեր մարզային գրասենյակների ստեղծման ուղղությամբ, որից հետո նոր կարող ենք համագումարի հստակ ժամկետների մասին խոսել: Մենք ձգտելու ենք, որ մինչեւ տարեվերջ հիմնադիր համագումարը կազմակերպենք:

- Առաջիկա համապետական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում վերադասավորումներ են ընթանում եւ նոր ուժեր են ստեղծվում: Որքանո՞վ կարող է մրցունակ լինել ձեր ուժը, ինչպես նաեւ մյուս նորաստեղծ ուժերը՝ երկրի կառավարման նոր համակարգում հին ուժերի հետ ընտրապայքարում: Այսօր հանրության լայն շրջանակներում համոզվածություն կա, որ առանց իշխանության աջակցության մեծ հաշվով հնարավոր չէ ձայներ ունենալ, մուտք գործել խորհրդարան:

- Ես ինքս կոտրել եմ այն կարծրատիպը, որ առանց իշխանության աջակցության հնարավոր չէ ձայներ ունենալ եւ մուտք գործել խորհրդարան: Նման պնդումն ինձ համար հեքիաթի ժանրից է: Նույն տրամաբանությամբ այսօրվա խորհրդարանական ընդդիմադիրները իշխանության աջակցությա՞մբ են հայտնվել խորհրդարանում, իսկ այդպիսի բան պնդելը աբսուրդ կլիներ:

- ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը թեեւ հերքել էր այն տեղեկությունները, որ ինքն էլ է անդամագրվելու ձեր կուսակցությանը, բայց վստահությունը, որ նա կմտնի «Լուսավոր Հայաստան», դեռ կա: Դուք այս ընթացքում զրույց ունեցե՞լ եք նրա հետ: Կա՞ վերջնական պայմանավորվածություն նրա անդամագրության շուրջ:

- Այդ հարցին պատասխանել եմ, այս պահին որեւէ բան չի փոխվել եւ ասվածին ավելացնելու բան չունեմ:

Տպել
2416 դիտում

Նա պարզապես չի կարող լինել մեզանից մեկը. Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաներն ու մարզիկները՝ Մել Դալուզյանի մասին

Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում խնդիրը հարթվել է, բոլորը սնունդ ընդունել են. պարզաբանում

Սեյրան Օհանյանի պաշտպանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

Այսպես խոսեց Մաստեր Մյաուն

Մրցույթ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից hասարակական խորհրդում ընդգրկվելու համար

Լիտվայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» արշավը

Այս կատարյալ ֆիասկոն արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը. գլխավոր մարզիչ (տեսանյութ)

Փոխգործակցության մեծ հնարավորություններ կան. Ա. Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի վարչապետի հետ

Հայտնի է ՀՀ վարչապետի եւ Աննա Հակոբյանի Իտալիա այցի օրակարգը

Օրենսդիրը քննարկում է պետական սահմանի անցակետում հակահամաճարակային վերահսկողության նախագիծը

ՄԻՊ-ը տեղեկատվական արշավի շրջանակում ներկայացնում է «Միասին կարող ենք փոխել աշխարհը» երգի պրեմիերա

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 28 հոգուց բաղկացած պատվիրակությամբ մեկնում են Իտալիա

Վերջին անգամ Իտալիան 1 խաղում 9 գոլ է խփել 71 տարի առաջ

Դևիդ Բեքհեմն ու Միլի Բոբի Բրաունը ելույթ կունենան ՄԱԿ-ի գագաթնաժողովում, վաղը ՀՀ-ում և 50 երկրում գագաթնաժողովներ կլինեն

ԱԺ-ն ընդունեց խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմն իջեցնելու նախագիծը

Պարո՛ն Պետրոսյան, հիշո՞ւմ եք էն դրվագը, որ ասում ա՝ փիղը մտնում ա մրջյունների ռեստորան. ԱԺ նախագահը՝ Գեւորգ Պետրոսյանին

Արմեն Սարգսյանը Դոհայում հյուրընկալվել է Կատարում ՀՀ դեսպանատանը (տեսանյութ)

ՊՎԾ-ի ստուգումներով ոստիկանությունում հայտնաբերված խախտումների փաստաթղթերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուն ՀՖՖ ղեկավարներին մեղադրում է դիրքը չարաշահելու մեջ. ՀՖՖ-ն հերքում է

Աննա Հակոբյանն ու Լիտվայի վարչապետի տիկինը քննարկել են համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները