Վտանգավոր զեկույց Հայաստանի համար

09/10/2015 schedule15:30

Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ հետեւանք կարող է ունենալ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով պատրաստվող ԵԽԽՎ զեկույցը:

- Տիկին Նաղդալյան, հայկական պատվիրակությունը ի սկզբանե բոյկոտ հայտարարեց «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով պատրաստվելիք զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերին եւ մտադրություն չկար նրան ընդունել ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում, այնինչ, անցյալ շաբաթ տեղի ունեցած ԵԽԽՎ լիագումար նիստից հետո դուք այստեղ հայտարարեցիք, թե ԼՂ-ն պետք է ներգրավված լինի զեկույցի պատրաստման աշխատանքներում: Ինչպե՞ս հասկանանք սա:

- Իմ արտահայտությունը ԼՂ վերաբերյալ պետք է դիտարկել ոչ թե այս զեկույցի կոնտեքստում, այլ ընդհանրապես ԵԽԽՎ-ի վարած քաղաքականության կոնտեքստում: Երբ ԵԽԽՎ մեր լիդերները ասում են, որ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ժողովրդավարության իմաստով Եվրոպայի քարտեզի վրա սեւ կետեր չպիտի լինեն, մեր պահանջը ԵԽԽՎ-ից նախեւառաջ այն է, որ ԼՂ-ն պիտի մտնի այդպիսի համագործակցության մեջ, եւ ԵԽԽՎ-ն մինչեւ այսպիսի զեկույց պատրաստելը պիտի փորձի գնալ ուղիղ կոնտակտների: Ճիշտ է, երկիրը ճանաչված չէ, գնում են ՄԽ բանակցությունները, բայց այդտեղ մարդիկ են ապրում, իսկ ԵԽ մանդատը բոլորովին էլ կոնֆլիկտի կարգավորումը չէ: Մենք մերժողական ենք վերաբերվում, ելնելով այն իրավիճակից, որ առկա է ԵԽԽՎ-ում, երբ 10 տարին մեկ ԵԽ-ն անդրադառնում է Ղարաբաղին եւ մի հերթապահ զեկույց գրում: Ես այնտեղ էլ իմ ելույթում ասել եմ, որ մենք շատ լավ գիտենք, թե որն է ԵԽԽՎ մանդատը, շատ լավ գիտենք՝ հայ-ադրբեջանական այս վատ հարաբերությունների արմատը որն է, որտեղից է գալիս, եւ կարգավորումը ինչպես կարող է լինել: Այդ դեպքում ինչի՞ համար է այս կազմակերպությունը դարձել կոնֆրոնտացիայի դաշտ եւ ամեն նստաշրջանի ժամանակ սրացումներ են լինում, տարբեր տեսակի մեղադրանքներ:

- Ինչպե՞ս եք պատկերացնում ԼՂ-ի ուղիղ կոնտակտները ԵԽԽՎ-ի հետ:

- Գոյություն ունեն մեխանիզմներ: ԵԽ-ն բավական լուրջ փորձ ունի այս իմաստով՝ Կոսովոն է անցել այս ճանապարհով եւ համագործակցել մինչեւ ճանաչվելը, Մարոկկոն, Իսրայելը, Պաղեստինը: Չճանաչված պետությունների կամ տարածքների հետ համագործակցության ճանապարհը հարթվել է, որտեղ որպես համագործակցության հիմնաքար դրվել է այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքները: Գոյություն ունի դիտորդական կարգավիճակ, կան երկրներ, որոնք ԵԽ-ում դիտորդ են: Տարբեր մեխանիզմներով պիտի փորձ արվի, եւ պիտի ԵԽ-ն իր մեջ այդքան կամք ու վճռականություն ունենա, որ ինչպես ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդն է ասել, իրենց համար ընդունելի չեն տարածքներ, որտեղ մարդկանց ուշադրություն չի դարձվում, որտեղ Եվրոպայի քարտեզն է, բայց եվրոպական ստանդարտները չկան: Իսկ Ղարաբաղը այդպիսի տարածք է:

- Այսինքն, Հայաստանի նպատակն այն է, որ Ղարաբաղը դառնա ԵԽԽՎ դիտորդ երկի՞ր:

- Կամ մտնի ԵԽԽՎ-ի հետ համագործակցության մեջ այս հնարավոր ձեւերից որեւէ մեկով, ասենք, դառնա պորտնյոր դեմոկրատիայի գծով կամ ԵԽԽՎ-ն որոշի ինչ-որ առաքելություն սկսել Ղարաբաղում: Սրանք քայլեր են, որոնք ավելի հասկանալի կդարձնեն՝ իրականում ինչ է կատարվում այդ տարածքում: Ես այնտեղ էլ ասացի, որ Ստեփանակերտը Եվրոպայի քարտեզից դուրս չէ, ի՞նչն է խնդիրը, գնացեք եւ ծանոթացեք այդ մարդկանց կյանքին, խնդիրներին, որոնց պատճառով կոնֆլիկտի մեջ են հայտնվել, ոչ թե փորձեք միակողմանի ինֆորմացիա ունենալ: Այս զեկույցը ԵԽ մանդատի մեջ չի մտնում, միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը այս կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու ուղիղ մանդատ ունի: ԵԽԽՎ-ն այն կառույցն է, որը պետք է ուղղակի աշխատի Ղարաբաղի հետ եւ հաղորդակցություն զարգացնի բոլոր ուղղություններով: Մենք չենք համարում, որ այս զեկույցը անաչառ, հավասարակշիռ կլինի եւ դրա համար ունենք հիմնավորում: Առաջինը ոչ անաչառ վերնագիրն է, որն արդեն կանխակալ է եւ զեկուցողը պիտի լինի անկողմնակալ:

- Իսկ ինչպե՞ս է ԵԽԽՎ ղեկավարությունն արձագանքում ԼՂ-ի հետ հաղորդակցության առաջարկին:

- Կարծում եմ, որ այդ հարցի մեջ մենք քայլ առ քայլ փոխըմբռնման ենք գալու: Մեր պատվիրակությունը աշխատում է այդ ուղղությամբ:

- Ուոլթերն ասել էր, որ դիմել է հայկական կողմին, որ գա այստեղ, դուք Ստրասբուրգում քննադատում էիք նրան, որ առանց գալու, ուզում է զեկույց պատրաստել, հիմա գալո՞ւ է:

- Ուղիղ մեկ տարի մենք պարոն Ուոլթերի հետ խոսում ենք, որ պատրաստակամ ենք ընդունել որպես մեր գործընկեր, բրիտանացի պատգամավոր, բայց զեկույցի խնդրով ինքը պիտի դիմի Ղարաբաղին եւ Ղարաբաղ այցելելուց ու մարդկանց հետ խոսելուց հետո այդ զեկույցը պատրաստի: 1 շաբաթ առաջ ինքը դիմել է Ղարաբաղի կողմին: Վերջապես հասկացել է, որ այսպես թե այնպես պիտի Ղարաբաղ գնա, ՀՀ-ում ինքը անելիք չունի: Մենք հիմա հետաքրքիր զարգացումների փուլում ենք, որովհետեւ պարոն Ուոլթերի առաքելությունը շուտով ավարտվելու է, այսինքն, նրան մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: Այս պահին կարող է Ղարաբաղ այցելել, եթե Ղարաբաղը համաձայնություն տա, կամ էլ միակողմանի զեկույց պատրաստի, բերի հանձնաժողովի նիստում ներկայացնի. տեսնենք՝ որ ճանապարհը ինքը կնախընտրի:

- Եթե այս զեկույցը ընդունվի, ի՞նչ հետեւանք կարող է ունենալ:

- ԵԽԽՎ զեկույցները ունեն խորհրդատվական բնույթ, պարտադիր կատարման ենթակա չեն: Բայց ես այն մարդկանցից չեմ, որոնք համարում են, որ դա որեւէ նշանակություն չունեցող փաստաթուղթ է, որովհետեւ այնուամենայնիվ, դա քաղաքական փաստաթուղթ է: Դրա համար առաջին իսկ օրվանից ես նաեւ եվրոպացի պատվիրակներին ձգտել եմ ասել, որ եկեք այնպես անենք, որ լինի բալանսավորված եւ անաչառ զեկույց, որ ե՛ւ օգտակար լինի, ե՛ւ ԵԽ-ի հեղինակությունը չգցենք այս ճանապարհով, որովհետեւ երբ մեկը անտեսում է քո փաստաթուղթը, դա հարված է այդ բարձր կազմակերպության հեղինակությանը: Հիմա եթե 2005-ին զեկույց է ընդունվել ԼՂ մասին, որի մեջ բավականին ծանր ձեւակերպումներ կային, թերեւս ամենավատերը, ի՞նչ կատարվեց դրանից հետո, որեւէ բա՞ն է փոխվել քարտեզի վրա կամ իրերի իրական իրավիճակի մեջ: Պարզապես, Ադրբեջանը ունեցել է մի թղթի կտոր, որը կարելի է անընդհատ թափահարել: Ի վերջո դա ենք ունենալու:

Տպել
3444 դիտում

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս