Այն ով է, այն ով. ՀՀԿ-ն վախենում է անուն ասել

07/10/2015 schedule09:00

Սերժ Սարգսյանը Վաշինգտոնից նոր գլուխկոտրուկ առաջադրեց, ու արդեն քանի օր է՝ քաղաքական կուլիսներում փորձում են գտնել դրա պատասխանը:

Իր ամերիկյան այցի ընթացքում Սարգսյանը, հիշեցնենք, «Քարնեգի» հիմնադրամում հայտարարել էր. «Ես, իրոք, կարող եմ կանխատեսել, թե ով կարող է լինել Հայաստանի ապագա առաջնորդը, բայց վախենամ՝ եթե հայտարարեմ, ապա այդ մարդը դժոխային օրեր կունենա մինչեւ առաջնորդ դառնալը»: Հետաքրքիր է, որ մոտավորապես նույնաբովանդակ մի հայտարարություն էր արել նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտից մեկ տարի առաջ: «Ամենեւին էլ այն մարդը չի լինելու ՀՀ հաջորդ նախագահը, ում մասին մտածում են»,- 2007-ի նախաշեմին՝ լրագրողների ամանորյա ընդունելության ժամանակ հայտարարել էր Քոչարյանը: Բայց եթե վերջինիս «գլուխկոտրուկը» լուծվեց անմիջապես, ու բոլորի համար պարզ էր, որ Քոչարյանը Սարգսյանին նկատի ունի, ապա Սարգսյանի դեպքում այլ է: Այս ընթացքում նախագահի մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվել՝ սկսած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից, վերջացրած Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանով: Օհանյանի անունը, սակայն, որոշ ժամանակ անց դուրս եկավ շրջանառությունից: Նրա PR-ը սկսելուն պես նա իսկապես  դժոխային օրեր ունեցավ: Նրա դեմ մեծ արշավ սկսվեց, ընդ որում, գրոհն ակնհայտորեն կազմակերպվում էր իշխանական մի թեւից: Այսպիսով, Օհանյանի հարցը փակվեց:

Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ մեկնելուց անմիջապես առաջ մի բավական ուշագրավ բան տեղի ունեցավ, որը վրիպել էր շատերի աչքից: Մյուռոնօրհնեքի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանը քաղաքական վերնախավի հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա էր Վարագա Ս. Խաչի տոնին, որտեղ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ կատարվում էր Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը: Սերժ Սարգսյանի մի կողքին արարողության ողջ ընթացքում կանգնած էր նրա հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ կնոջ հետ, մյուս կողքին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ կնոջ հետ: Սա, նկատենք, արարողակարգի կոպիտ խախտում է: Ըստ արարողակարգի, երկրի նախագահի կողքին կանգնում են մի կողմից՝ վարչապետը, մյուս կողմից՝ Ազգային ժողովի նախագահը: Այդ օրը, սակայն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կանգնած էր Արկադի Ղուկասյանի կողքին եւ կանգնած էր դեմքի բավական խոժոռ ու մտախոհ արտահայտությամբ: Թե ինչ է արարողակարգի այս ցուցադրական խախտումը նշանակում, իհարկե, դժվար է միանշանակ ասել: Մինչ այս Արկադի Ղուկասյանի անունը շրջանառվում էր որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաջորդ նախագահի թեկնածու: Ինքը՝ Ղուկասյանը, մեզ հետ զրույցում այդ կապակցությամբ ասել էր, թե հիմա ժամանակը չէ իր առաջադրման մասին խոսելու: Չի բացառվում, իհարկե, որ արարողակարգի սույն խախտումն իրականում կապ ունի Ղուկասյանի ԼՂՀ նախագահ դառնալու սցենարի հետ, բայց եւ չի բացառվում, որ դրանով Սարգսյանն իր թիմին մեսիջ է ուղարկել՝ կապված հայաստանյան զարգացումների հետ: Ամեն դեպքում, այս ցուցադրությունը դժվար է պատահական անվանել: Սարգսյանը դա արեց եւ անմիջապես էլ այնտեղից մեկնեց ԱՄՆ, որտեղից լսեցինք նրա վերոնշյալ հայտարարությունը Հայաստանի ապագա առաջնորդի մասին:  

Հանրապետականի վերին օղակները խուսափում են որեւէ անուն նշել եւ մեկնաբանել Սերժ Սարգսյանի ասածը, մանավանդ որ, սահմանադրական փոփոխություններով երկրի կառավարման ողջ կառուցվածքը փոխվում է, ու դժվար է ասել՝ ՀՀ ապագա առաջնորդ ասելով, Սերժ Սարգսյանը հատկապես ինչ նկատի ունի՝ վարչապե՞տ, ԱԺ նախագա՞հ, թե ՀՀ նախագահ: Ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է, որ ինքը ընտրություններից հետո կրկին հավակնում է երկրի վարչապետի պաշտոնին: Իսկ ՀՀ նախագահի թեկնածությանը էլի այլ անձինք կարող են հավակնել՝ սկսած, ասենք, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից: Բայց ՀՀԿ-ում պնդում են, թե իրենց մոտ նման քննարկում չի եղել: Մեր հարցերին երեկ պատասխանել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: 

- Պարոն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանը «Քարնեգի» հիմնադրամում հայտարարել էր, որ ինքը կանխատեսում է՝ ով կարող է լինել ՀՀ ապագա առաջնորդը: ՀՀԿ-ում քննարկում եղե՞լ է այս հարցով:

- Ոչ, նման քննարկում չի եղել: Եթե քննարկվեր, բնականաբար, կարող էր նաեւ հայտարարվել:

- Իսկ ինչո՞ւ է Սարգսյանն ասում, որ դժոխային օրեր կունենա այդ անձը, այսինքն, ՀՀԿ-ի ներսո՞ւմ խնդիր կլինի՞, թե դրսում:

- Ես չեմ ցանկանում, իհարկե, նախագահի ասածները մեկնաբանել, բայց իմ կարծիքով, այսօրվա մեր մամուլի, ընդդիմադիրների այդ չարամտությունները կարող են ավելորդ քննարկման եւ շահարկման առարկա դառնալ: Ինձ թվում է, պիտի համբերենք, իրադարձությունները զարգանան, եւ այդ ժամանակ կխոսենք: Նախ, ի՞նչ է նշանակում իրավահաջորդ, ինձ համար անհասկանալի է՝ իշխանության որ ոլորտի իրավահաջորդը:

- Այո, Հայաստանի ապագա առաջնորդ ձեւակերպումն էլ է անհասկանալի:

- Իշխանությունների տարանջատման սկզբունքը դրված է Սահմանադրության մեջ, այս առաջնորդը ինձ համար մի փոքր... նայած, առաջնորդ ասելով, ինչ ենք հասկանում:

- Սեյրան Օհանյանի անունն էր անընդհատ շոշափվում որպես նախագահի ապագա թեկնածու, բայց կարծես թե այդ անունը դուրս եկավ շրջանառությունից:

- Մենք նման քննարկում չենք ունեցել, մեր կողմից որեւէ անուն չի դրվել շրջանառության մեջ:

- Դուք որեւէ մեկին տեսնո՞ւմ եք ապագա նախագահի պոստում:

- Ես բացարձակապես այդ ուղղությամբ չեմ մտածել, որ իմանամ, որովհետեւ մենք դեռ առջեւում Սահմանադրության հանրաքվե ունենք եւ խորհրդարանական ընտրություններ, ընտրությունները կլինեն, որից հետո կմտածենք այն ամենի մասին, ինչը ձեզ անհանգստացնում է:

- Այդ դեպքում, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հիմա նման հայտարարություն անում:

- Վտանգավոր հայտարարությո՞ւն է արել: Եթե երկրորդ նախագահը կանխատեսում է, երրորդը իրավունք չունի՞: Դրանք կանխատեսումներ են: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի կանխատեսում անել:

Տպել
3962 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»