Նոր սկանդալ է պայթելու. գործարարը խոստանում է կաշառակեր պաշտոնյայի անուն հնչեցնել

25/09/2015 schedule16:45

Հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկա օրերին թերեւս ստիպված է լինելու կոռուպցիայի մասին հայտարարությամբ հանդես գալ, որտեղ շոշափվում է շատ բարձրաստիճան պաշտոնյայի անուն:

Երեկ մամուլում տեղեկություններ կային, որ Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությանը պատկանող գույքը հանված է աճուրդի, բայց գնորդ չի ճարվում. անցյալ շաբաթ աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով, իսկ կրկնաճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին: Այս ընթացքում «Կալաչը» պարտքեր է կուտակել  «Կարին», «Մանանա Գրեյն», «Թալգրիգ» ընկերություններին, հարկային տեսչությանն ու ՎՏԲ բանկին: «Կալաչը», հիշեցնենք, նախկին «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությանն էր, որը պատկանում էր Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանին: Վերջինիս շուրջ տեղի ունեցած սկանդալային պատմություններից հետո, երբ նրա որդուն մեղադրանք առաջադրվեց ֆինանսների ներկայիս նախարար Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ եւ նա հեռացվեց քաղաքականությունից, Սիլվա Համբարձումյանը գնեց գործարանն ու անվանակոչեց «Կալաչ»: Այն զբաղվում է հացի եւ հրուշակեղենի արտադրությամբ: Սիլվա Համբարձումյանը հանրության լայն շերտերին ավելի հայտնի դարձավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սկանդալային արարքից հետո, երբ Լիսկան «Մարիոթ» հյուրանոցի սրճարանում ապտակել էր գործարար տիկնոջը: 

- Տիկին Սիլվա, այսօր տեղեկություններ եղան, որ ձեր գործարանը աճուրդի է հանվել, մեծ պարտքեր ունեք, սնանկանո՞ւմ եք:

- Ոչ մի բան չկա, «Կալաչը» վերսկսում է, վերսկսվել է աշխատել, ոչ մի աճուրդի երբեք չի եղել, ուխտը ինչքան ընկնի, մի իշաբեռ ունի:

- Այդ դեպքում, ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված այս լուրերի տարածումը:

- Դե, եղել է դատական նիստ, ՎՏԲ-ին ես պարտք եմ, բայց ՎՏԲ-ն չգիտեմ ինչ թվեր է հաշվել, դատական պրոցեսում է գործը, դատարանի վճռից հետո կորոշվի. ես ինչքան պարտք լինեմ, այդքանը կվճարեմ:

- Այսինքն, դուք վճարունա՞կ եք, որեւէ խնդիր չունե՞ք:

- Այո, ես վճարունակ եմ, պրոբլեմ չունեմ, դրա համար ասում եմ` ուխտը ինչքան ընկնի, մի իշաբեռ ունի:

- Կանգնա՞ծ էր մինչ այս պահը «Կալաչի» գործունեությունը:

- Չէ, երբեք կանգնած չի եղել: «Կարինն» էլ որ ասում են, «Կարինին» ես եմ դատի տալու, որովհետեւ մեկ միլիոն դոլար տվել եմ, լրիվ ուրիշ բաներ է բերել: Հիմա մենք էքսպերտիզայի մեջ ենք, ստուգում ենք, որը ինչին է համապատասխանում, որ ըստ դրա դատական պրոցես սկսենք: «Կարինը» դեռ ինձ մեկ միլիոն դոլար պարտք կտա, եւ եթե ես սնանկանում եմ, թող մյուսները իմ պարտքերը վճարեն` Սուրեն Խաչատրյանը, Վարդան Այվազյանը: Իմ պարտքը որ գումարեմ` այդքանը որ գրել են, մի 20-30 միլիոն էլ չի լինի, բայց ինձ միայն 102 միլիոն դրամ պարտք է Սուրեն Խաչատրյանը, 70 հազար դոլար պարտք է Վարդան Այվազյանը, թող դրանք բոլորը բերեն տան: Ես ուզում եմ մեր հանրապետության ղեկավարությունը, համապատասխան մարմինները, ուժային մարմինները ուշադրություն դարձնեն եւ ստիպեն, որ բերեն, դրանք փակվեն, մենք էլ պետությանը պարտք չենք ունենա:

- Այսինքն, Լիսկան մինչեւ հիմա այդ 102 միլիոնը չի՞ վճարել: Սրա հետ կապված տարիներ առաջ մեծ սկանդալ եղավ: Դուք հայտարարում էիք, որ մարզպետը ձեր ոսկու հանքից 102 մլն արժողությամբ սարք է գողացել, Հատուկ քննչական ծառայությունում գործ հարուցվեց

- Ոչ, չի վճարել, այդպես էլ մնացել է, ոչ ոք չի ուզում ասի` տար, այդ մարդու փողը վերադարձրու: Դատի տվեցի, քննիչը` Անդրանիկ Թումաղանյանը, գտավ, արգելանք դրեց, բայց օրենքը գործո՞ւմ է: Օրենքը չի գործում: Ես շուտով մի ավելի մեծ կաշառքի հայտարարություն եմ անելու պետական պաշտոնյայի մասին, որ այսօր էլ պետական պաշտոնյա է:

- Կարո՞ղ է Վարդան Այվազյանի մասին է խոսքը:

- Ոչ, շատ մեծ գումարի մասին է, ես Վարդան Այվազյանին կաշառք չեմ տվել, հանքի համար փող եմ տվել, չի տվել: Իրենց անունով էր, պետք է ես գնեի, բայց կաշառք չէ:

- Ոսկու հանքի մասի՞ն է խոսքը:

- Հետազոտման, պղնձամոլիբդենային: Սյունիքում է, այն ժամանակ Ջրկապ էր կոչվում: Ես նրան 500 հազար էի տվել, քիչ-քիչ վերադարձրեց, 70 հազարը մնաց, ամեն օր ասում է` գնամ Չինաստան գամ, կտամ, գնամ Վրաստան գամ, կտամ: Իսկ սա շուտով կլսեք, մեծ մամուլի ասուլիս կտամ հաջորդ շաբաթ:

- Նախարարի մասի՞ն է խոսքը:

- Այո, մի նախարար կա, իր մասին է խոսքը, շուտով կլսեք: 

- Կարո՞ղ է Արամայիս Գրիգորյանն է:

- Չէ, ես կասեմ:

- Մեկ էլ Երվանդ Զախարյանն է մնում ձեր ոլորտում:

- Չէ, հեռու եք, կասեմ, կիմանաք:

- Ինտրիգը որոշել եք պահել, մինչեւ հրապարակե՞ք:

- Այո:

- Բայց մինչեւ այդ ի՞նչ է փոխվելու, որ հիմա չեք հրապարակում:

- Կասեմ:

- Վերջերս քաղաքական հայտարարություններ էիք անում, կարո՞ղ է դրա հետ կապ ունի այս ամենը:

- Ոչ, բայց եթե այս հարցերը չլուծվեն, եթե այսպես են վարվում գործարարի հետ, ես կմտնեմ քաղաքականություն:

- Դուք, որպես գործարար, Հայաստանում գործարար միջավայրը, տնտեսական վիճակն ինչպե՞ս եք գնահատում:

- Շատ ծանր, այսքան վատ երբեք չի եղել, անգամ 1992-93-ին:

- Բայց վարչապետը 4.5 տոկոս տնտեսական աճի է սպասում:

- Ոչ մի տնտեսական աճ էլ չի լինելու, այս դոլարի խաղով կարող է իրենք թվեր տան, բայց դա լոկ դոլարի խաղ է:

- Այդ դեպքում հետո լուծում, շտկումներ կարո՞ղ են լինել:

- Շատ ժամանակ է պետք:

- Այսինքն, անհուսալի չէ, այդուամենայնիվ:

- Չէ, իհարկե, անհուսալի չէ, պարզապես երկար ժամանակ է պետք եւ ճիշտ մտածելակերպ, ճիշտ հարկային եւ բանկային դաշտ, բանկերում չեք պատկերացնի` ինչ է կատարվում: Մտեք ցանկացած բանկ, տեսեք` ինչ են անում` ուշացումների համար տոկոսի վրա` տոկոս: Այս հանրապետությունը այսօր այն վիճակում չէ, մարդը եթե բերում է, մայր գումար է փակում եւ տոկոս, բավարարվեք, ի՞նչ եք դրել, չունեցող մարդկանց... ես շշմել էի. այդ աղմուկները 2 բանկում տեսա` ԱԳԲԱ բանկում ու ՎՏԲ-ում: Ասենք, մարդը ուշացրել է, գալիս է տոկոս, տոկոսի վրա տոկոս եւ տույժեր, պատկերացնո՞ւմ եք` ինչ է լինում: Այսինքն, մարդկանց վրա նստում է մի 80 տոկոս տարեկան:

- Դուք երբ հացի գործարանը գնեցիք Ալբերտ Երիցյանից, համեմատության մեջ կարո՞ղ եք ասել` հիմա նույն հզորությա՞մբ է աշխատում:

- Ոչ, նույն հզորությամբ չի աշխատում, մարդ է՞ մնացել Հայաստանում, որ նույն հզորությամբ աշխատի, չէ, տասն անգամ կրճատվել է:

- Այսինքն, մեծ եկամուտ չի լինում, չեք տուժո՞ւմ:

- Մինուս է, ի՞նչ եկամուտ: Հիմա պիտի դնեմ, մարդկանց աշխատանքից ազատեմ, բայց մարդիկ տարիներով նվիրված աշխատել են, ո՞նց ազատեմ: Իմ դրսի բիզնեսի գումարներից եմ աշխատավարձ վճարում:

Տպել
3397 դիտում

Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ինֆարկտ տարած գյուղապետը հետ է վերցրել փաստաթղթերը. նախընտրական կրքեր գյուղերում

ԱԻՆ-ը կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, բռնկված հրդեհն ինքնամարվել է (տեսանյութ)

Քաղաքապետը դեռեւս չի ստորագրել կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը

Երևանի կենտրոնում կրակել են շան վրա. փամփուշտը դիպել է անմիջապես ողնաշարին

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել վերանայել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը

Հայաստան Մ-19 - Չեռնոգորիա Մ-19 հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով. ՀՖՖ

Արթուր Դանիելյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին. ՀՖՖ

Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն (լուսանկարներ, տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու նախագիծը

Մաթեմատիկա, հայոց լեզու եւ պատմություն առարկաների ուսուցիչները աշխատանքի ընդունվելուց առաջ քննություն կհանձնեն

Շվեդ ուսանողները շրջել են խորհրդարանի շենքում. ԱԺ

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին

Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ