Չկա մեխանիզմ, որ 2018-ին Սերժ Սարգսյանը դառնա ԱԺ նախագահ. Վահրամ Բաղդասարյան

17/09/2015 schedule10:00

«Սերժ Սարգսյանը երբեք անձամբ հրապարակայնորեն չի ասել, որ չի ձգտում Ազգային ժողովի նախագահի պաշտոնին, եւ պետք չէ ապատեղեկացնել հանրությանը»,- երեկ խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ Զուրաբյանը Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանին մեղադրում էր կեղծ տեղեկատվություն տրամադրելու մեջ: ՀԱԿ-ը շարունակում է պնդել, որ սահմանադրական փոփոխությունների ողջ նպատակն այն է, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը դառնա Ազգային ժողովի նախագահ, իսկ ռեժիմը վերարտադրվի: «Որեւէ կեղծ տեղեկություն ես Ազգային ժողովին չեմ ներկայացրել, հանրահայտ փաստ է, եւ դա հաստատվել է հանրապետության նախագահի կողմից տարբեր կանալներով, որ...»,- փորձում էր պատասխանել Վարդան Պողոսյանը, երբ Զուրաբյանը տեղից ինչ-որ բան գոռաց: «Պարոն Զուրաբյան, պետք է լսելու ունակություն ունենալ, չբղավել, պահպանել էթիկայի կանոնները: Ի՞նչ կարեւոր է՝ անձամբ եւ հրապարակայնորեն է ասե՞լ, եթե ես պնդում եմ, որ հանրապետության նախագահը հայտարարել է հանրության համար, որ ինքը չի հավակնում Ազգային ժողովի նախագահի պաշտոնին, եթե անցում է կատարվելու  խորհրդարանական համակարգին: Հետեւաբար, կեղծ տեղեկությունների մասին պնդումները մնում են ձեր խղճի վրա»,- արձագանքեց Պողոսյանը: Զուրաբյանը տեղից էլի ինչ-որ բան էր ասում, ԱԺ նախագահը հորդորում էր չխանգարել նիստը: Իսկ երբ խոսք գնաց ԱԺ նախագահին տրվելիք մեծ լիազորությունների մասին եւ քննարկմանը տեղից միջամտեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, մթնոլորտն այնքան թեժացավ, որ Գալուստ Սահակյանը հորդորեց հաշիվները դրսում մաքրել: Թե ինչ էր վրդովված տոնով գոռում Բագրատյանը, չէր լսվում: Բայց նրա ասածները դուր չեկան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին, որն էլ իր հերթին ինչ-որ բան գոռաց: «Արի՛ ստե, հլը»,- գոռում էր Բագրատյանը: «Արի ստե»,- գոռում էր Բաբուխանյանը: «Կրքերը հանդարտեցրեք: Հանգի՛ստ, հանգի՛ստ, հանգի՛ստ»,- փորձում էր հանդարտեցնել Գալուստ Սահակյանը, որն ի վերջո ասաց. «Չէ՛, չէ՛, երկուսդ էլ դուրս եկեք ավելի լավ է, դրսում մաքրեք ձեր հաշիվները»: Պատգամավորները, սակայն, դուրս չեկան ու հանդարտվեցին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում պնդում էր, թե որեւէ մեխանիզմ, չկա, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը դառնա Ազգային ժողովի նախագահ:

- Պարոն Բաղդասարյան, Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանն անձամբ չի հայտարարել, որ ԱԺ նախագահ չի ուզում դառնալ, իսկ ձեր խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի ելույթից հետո գերակշռող կարծիքն այն է, որ Եսայանը բացահայտեց, թե իրականում ինչ է ցանկանում Սերժ Սարգսյանը: Դուք ներկա՞ եք եղել Սարգսյանի այդ հայտարարության ժամանակ:

- Ես ամեն ինչին ներկա եմ եղել, եւ Սերժ Սարգսյանը չի սպասում ո՛չ Լեւոն Զուրաբյանի կարծիքին, ո՛չ էլ Մարգարիտ Եսայանի կարծիքին: Չի եղել մի դեպք, որ Սերժ Սարգսյանը հայտարարի մի բան եւ ժխտի դա, ես միայն դա գիտեմ: Թե ինչ է ասել Լեւոն Զուրաբյանը, ես ցանկություն չունեմ ընդհանրապես նման դեմագոգներին մեկնաբանելու կամ պատասխանելու: Իսկ Մարգարիտ Եսայանը պարզապես իրականության հետ կապված բան է ասել, որ ո՞ւմ ինչ գործն է, նա ՀՀ քաղաքացի չէ՞, որ կարողանա ինչով ուզենա՝ զբաղվի: Մարգարիտ Եսայանի ասածն ընդամենը դա էր: Իսկ Սերժ Սարգսյանը ինչ ասում է, այն էլ անում է:

- Բայց Արամ Մանուկյանն էլ երեկ հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր թանկացված էլէներգիան ամբողջությամբ սուբսիդավորելու մասին, այնինչ հետո պարզվեց, որ դա այնքան էլ այդպես չէ, ու հիմա ոչ ոք նրա «հորս արեւ»-ներին չի հավատում:

- Ամբողջ ժողովուրդը Արամ Մանուկյանին ու իրենց նմաններին չի հավատում, որ Արամ Մանուկյանը իրեն (նկատի ունի Սերժ Սարգսյանին) չի հավատում, դրա համար պիտի նստենք, դարդ անե՞նք: Այն, ինչ հայտարարվել է, այն էլ կատարվել է, խոսքը բնակչության օգտագործած էլէներգիան սուբսիդավորելու մասին է եղել, եւ ոչինչ չի դրժվել: Ինչ էլ անենք, նրանք մի բան պետք է գտնեն: Նրանք այն մարդիկ են, որոնք հայտարարել էին, որ ընդհանրապես սահմանադրական բարեփոխումների քննարկումներին չեն մասնակցելու: Հենց հեռուստաէկրան են տեսնում, խոսափող են տեսնում, որպեսզի նկարվեն, անմիջապես արդեն կան եթերում: Սկզբունքային մարդի՞կ են, ես ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ այդ մարդկանց ասածները: Մենք քննարկում ենք սահմանադրական բարեփոխումները, ոչ թե Սերժ Սարգսյանի կամ մյուս անհատների ասածները:

- Կա՞ որեւէ մեխանիզմ, որը թույլ կտա Սարգսյանին 2018-ին դառնալ ԱԺ նախագահ:

- Նախ, դրա մեխանիզմներ չկան, եւ ես խնդրում եմ, այժմ բոլորս զբաղված ենք սահմանադրական բարեփոխումներով եւ անհատների հարց մի քննարկեք: Իհարկե, ես ուրախանում եմ, որ նրանք այդպես մեծ վախ ունեն Սերժ Սարգսյանից, որովհետեւ ուժեղ անհատականություններից են միշտ վախենում, իսկ եթե այդ մարդիկ այդքան ռեսուրս ունեն, թող 2017-ին հաղթեն, իրենք դնեն վարչապետ, իրենք ընտրեն նախագահ, ի՞նչ եք ուզում, անհատների հարց եք քննարկում՝ երկրորդ նախագահ, առաջին նախագահ, վարչապետ... Մենք անհատների հարց չենք քննարկում, մենք գլոբալ խնդիր ենք լուծում, մենք քննարկում ենք սահմանադրական բարեփոխումների հարցը, որը միտված է ապագային, ունե՞ք ռեսուրս, գնացեք, մասնակցեք: Եթե այդ մարդիկ ռեսուրս ունենային, համայնքային ընտրություններին գոնե մասնակցություն կունենային որեւէ ձեւով, որպեսզի կարողանային ապացուցել, որ իրենց հետ ժողովուրդ կա կամ ժողովրդի մի մասը գոնե իրենց հետ է:

- Իսկ հնարավո՞ր է Սերժ Սարգսյանը հավելյալ երաշխիքների համար հրապարակային հայտարարությամբ հանդես գա:

- Եթե ձեզ թվում է, որ նման ամեն մեկի հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը պետք է հայտարարություններ անի, չէ: Հայտարարությունը պարկեշտ մարդիկ անում են մեկ անգամ:

Տպել
2635 դիտում

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան