ՀՀԿ-ն ասում է` ո՞վ ասաց` չենք անցկացնի հանրաքվեն

04/09/2015 schedule23:32

Փոխադարձ վիրավորանքներով, հեգնանքով ու մեղադրանքներով համեմված մթնոլորտում այսօր ատգամավորներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Ազգային ժողովի նիստերի դահլիճում մի քանի ժամ շարունակ քննարկում էին Սահմանադրության նախագիծը:

Սահմանադրական փոփոխությունների հարցով ժամը 11-ին մեկնարկած խորհրդարանական լսումները, որ հրավիրել էր ԱԺ պետաիրավական հանձնաժողովը, ավարտվեցին 19.10-ին: Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, նախ հակիրճ ներկայացրեց փոփոխությունների էությունը, հետո նույն հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանի հետ պատասխանեց ավելի քան 35 հարցերի: Հարցուպատասխանի ընթացքում, երբ թեման կանգ առավ միասեռ ամուսնությունների վրա, մթնոլորտը սրվեց: Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ եթե երբեւէ Հայաստանում միասեռ ամուսնություն գրանցվի՝ դա կլինի հակասահմանադրական եւ դա ամրագրված է Սահմանադրության նախագծում: Այդ պահին հ/կ ներկայացուցիչներից մեկը սկսեց գոռալ, թե իշխանությունները թույլ են տալիս միասեռ ամուսնություն, նախագծի անգլերեն տարբերակում հոգնակի թվով է գրված կնոջ եւ տղամարդու միության մասին: Թովմասյանն ասաց, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է եւ պետք է Սահմանադրությունը հայերեն կարդալ: Քաղաքացին բղավելով անգլերենով կարդում էր նշված կետը: «Էս ո՞վ ա: Եթե բարձր եք խոսում, չի նշանակում, որ ճիշտ եք խոսում, մատն էլ իջեցրեք: Եթե եկել եք ստեղ լսելու եւ չհասկանալու, դա ձեր խնդիրն է: Հայաստանում ընտանիքը մեկ կնոջ եւ մեկ տղամարդու միությունն է»,- արձագանքեց Թովմասյանը: Տղամարդը տեղի չէր տալիս: Թովմասյանը՝ դիմելով կողքին նստած կոլեգաներին՝ ասաց. «Էս ո՞վ ա, կանչեք ոստիկաններին՝ հանեք ...»: Քննարկման ընթացքում Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ Սահմանադրության այդ դրույթն աղավաղվում է եւ միասեռ ամուսնությունների օրինականացման մասին խոսք լինել չի կարող: Հիշեցնենք, Վենետիկի հանձնաժողովը պնդում էր, որ միասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն, ըստ ԵԴ նախադեպային իրավունքի:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հնչեցրեց իր մտահոգությունը խորհրդարանական կայուն մեծամասնության ձեւավորման եւ ԱԺ ընտրությունների 2-րդ փուլի մասին՝ շեշտելով, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցումը ԲՀԿ-ի ծրագրային դրույթներից է: Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ վիճահարույց դրույթը կարգավորվելու է ոչ թե Սահմանադրությամբ, այլ Ընտրական օրենսգրքով, բայց կայուն մեծամասնությունից հրաժարվելու մտադրություն չկա:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ քննարկումների արդյունքում իրեն չհամոզեցին, որ պետք է անցնել պառլամենտական համակարգին: Նա ասում էր, թե տնտեսական թեզերը սխալ են մեկնաբանված, Սահմանադրությունը չի խրախուսում ձեռներեցությունը եւ այլն:

Լսումներին մասնակցում էր նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա կրկնեց, որ ՀԱԿ-ը մերժում է այս հանցավոր գործընթացը, որն իրականում ուղղված է սահմանադրական հեղաշրջմանը եւ իշխանության ուզուրպացիային: «Ընտրակեղծիքները, մենաշնորհացումը, արտագաղթը այլ պատճառ ունեն եւ բացարձակապես կապված չեն Սահմանադրության արատների հետ, այլ կապված են միայն երկրում հաստատված եւ Սերժ Սարգսյանի կողմից կառավարվող ավազակապետության հետ»,- հայտարարեց Զուրաբյանը: Սերժ Սարգսյանի ռեժիմի միակ խնդիրը, ըստ նրա, Սահմանադրության 50-րդ հոդվածն է, որը թույլ չի տալիս Սարգսյանին 3-րդ անգամ առաջադրվել եւ այդ նպատակով անցում են խորհրդարանական համակարգի, որում գխավոր տեղը զբաղեցնում է ԱԺ նախագահը, որը իշխող կուսակցության նախագահի պաշտոնը համատեղելով, իր ձեռքում է կենտրոնացնելու պետական իշխանության բոլոր կարեւոր լծակները: «Եթե այս սահմանադրական ավանտյուրան իսկապես հաջողվի, ապա գենսեկ Սերժ Սարգսյանը ունենալու է սահմանադրորեն երաշխավորված մեծամասնություն պառլամենտում, ինչը նրան թույլ է տալիս ուղիղ վերահսկողություն հաստատել կառավարության եւ առանձին վերցրած նրա ցանկացած անդամի վրա, ցանկացած պահի այդ մեծամասնության որոշմամբ նա կկարողանա հեռացնել վարչապետին եւ ցանկացած նախարարի».- ասում էր Զուրաբյանը: Նա պնդում էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է 2018 թ-ի ապրիլի 9-ից հետո զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը եւ նոր Սահմանադրության շրջանակներում շարունակել իր միանձնյա ղեկավարումը երկրում:

Արձագանքելով Զուրաբյանին, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե չեն եկել իրար վիրավորելու, այլ եկել են նորմալ, հարգալից քննարկում իրականացնելու: «Ես պարզապես խնդրում եմ՝ պառլամենտական բառապաշարով խոսենք, ոչ թե էպիտետներով»,- ասաց Շարմազանովը: Ըստ նրա, Զուրաբյանի ելույթում կային ելեւէջներ, որոնք մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ փաստ անվանել: «Շնորհակալ եմ ձեզ, որ դուք՝ ընդդիմադիր, թեկուզ ամենափոքրաքանակ ուժի ներկայացուցիչ, ընդունում եք, որ 2017թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն եւ նրա նախագահը հաղթելու են: Շնորհակալ եմ, որ դուք ընդունում եք, որ 2017-ին հաջողության հասնելու ամենամեծ շանսերը ՀՀԿ-ինն են, բայց մենք ազատ մրցակցության կողմնակից ենք»,- ասաց Շարմազանովը: Իսկ Հրայր Թովմասյանը հայտարարեց, թե ուզում է 2018-ին, երբ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ չի լինի, նայել այս մարդկանց աչքերին: ՀՀԿ-ականները պնդում էին, թե այս փոփոխություններով փորձ է արվում ՀՀ-ում զարգացնել ժողովրդավարական ավանդույթները, ընդդիմությանը մեծ լծակներ են տրվում, առանց ընդդիմության հնարավոր չի լինելու կարեւոր օրենքներ ընդունել եւ այլն: «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամների ելույթներից հետո էլ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը արձագանքեց. «Իսկ ո՞վ ասաց, որ չենք անցկացնի»:

Տպել
2384 դիտում

Դավադիրներ կարող են լինել, դավադրություն՝ երբեք

Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին

1983թ.-ին ծնված Վիգեն Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է. ԱԻՆ

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման (ուղիղ)

Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում մոտ 1 հա բուսածածկույթ է այրվել. ԱԻՆ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում մոտ 30 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է Դեմիդովի մրցանակի դափնեկիր

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ (տեսանյութ)

Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտներ, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների ակտիվ շրջանակ. Տիգրան Մանսուրյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ԵՄ-ն իր անվտանգության համար ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ. Հունգարիայի արտգործնախարար

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

Լավ կլիներ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. ԱԻՆ

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ․ վարչապետ

Իմ ու ՌԴ նախագահի խոսակցությունները աննախադեպ դինամիկա ունեին. Նիկոլ Փաշինյան