Իշխանափոխություն` ըստ դաշնակցության

25/08/2015 schedule09:00

Այսօր առավոտյան ժամը 10-ից Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում քաղաքական ուժերի ներկայացուցիչները կսկսեն սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

Մեր տեղեկություններով, Վենետիկի հանձնաժողովը մտադիր է ոչ թե առանձին-առանձին հանդիպել խորհրդարանական ուժերի հետ, այլ բոլորի հետ միասին. հնարավոր է, բացառություն կազմի միայն ՀԱԿ-ը, քանի որ այստեղ երեկվա դրությամբ դեռ հստակ որոշում չկար՝ մասնակցելո՞ւ են Վենետիկի հանձնաժողովի հետ նախատեսված հանդիպմանը, թե՞ ոչ: Սույն հանդիպումից հետո էլ Բաղրամյան 26-ում կկայանան քաղաքական ուժերի հանդիպումները Սերժ Սարգսյանի հետ: Ի դեպ, երեկվա դրությամբ նրանցից ոչ ոք նախագահական նստավայրից դեռ հրավեր չէր ստացել, թեեւ անցյալ շաբաթվա վերջին ՀՀԿ-ականներն ակնկալում էին, որ այդ հանդիպումները կսկսվեն օգոստոսի 24-ին: Մինչ այդ, Վենետիկի հանձնաժողովի հետ երեկ երեկոյան հանդիպել է Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնում են վերջինիս մամուլի ծառայությունից, Սարգսյանը շնորհակալություն է հայտնել միջազգային հեղինակավոր կառույցին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում ցուցաբերած բարձրորակ մասնագիտական օժանդակության համար: «Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Երեկ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց  տեսակետը հայտնեցին եւս 2 ուժեր՝ Դաշնակությունը՝ ամբողջությամբ, «Բարգավաճը»՝ մասամբ: 

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ 70 կետանոց առաջարկություններ են ներկայացրել մասնագիտական հանձնաժողովին եւ այս ընթացքում լռում էին, քանի որ աշխատում էին: Դաշնակցության առանցքային առաջարկները, ըստ նրանց, ընդունվել են եւ հրապարակված նախագծի 90-95 տոկոսը համապատասխանում է իրենց պատկերացումներին. ՀՅԴ-ի հիմնական առաջնահերթությունները՝ անցում խորհրդարանական համակարգին, անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգին, այնպիսի համակարգի ստեղծում, երբ ընդդիմությունն ունի լծակներ` ազդելու կառավարման վրա, ըստ  Աղվան Վարդանյանի, արտացոլված են ներկայիս նախագծում: «Իբրեւ քաղաքական ուժ` համարում ենք, որ մեր տեսակետները հաղթանակել են` չունենալով իշխանություն, պառլամենտում ունենալով ընդամենը 5 պատգամավոր: Վստահ ենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո երկիրը կգնա այն ուղղությամբ, որը մենք գծել ենք, եւ ունենք այդ շանսը` մեր քաղաքական ուժի պատկերացումները դնել Հայաստանի քաղաքական զարգացման հիմքում»,- հայտարարեց Վարդանյանը: Անդրադառնալով այն պնդումներին, որ Սահմանադրությունը փոխելու քաղաքական-հասարակական պահանջ չկա, Վարդանյանն ասում էր, թե նման  քաղաքական պահանջ միշտ էլ եղել է, բազմաթիվ քաղաքական ուժեր այդ հարցը միշտ բարձրացրել են: «Հասարակական պահանջն ինչպե՞ս է առաջանում: Դժվար է պատկերացնել, որ լայն հասարակական զանգվածներ դուրս են գալիս փողոց` պահանջելու իրականացնել սահմանադրական փոփոխություններ, դա առաջ են տանում քաղաքական ուժերը եւ հասարակության ակտիվ զանգվածները»,- ասաց նա: Դաշնակցությունն, ըստ նրա, ամեն ինչ անելու է, որ ժողովուրդը հանրաքվեով ընդունի նոր Սահմանադրությունը, քանի որ վստահ է՝ սահմանադրական փոփոխությունները լուծելու են երկրում առկա խնդիրները:  ՀՅԴ-ն դեռ էլի մոտ 20 առաջարկներ ունի, որոնք կներկայացնի արդեն ԱԺ քննարկումների ժամանակ:

ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչները անդրադարձան նաեւ երկրի նախագահի ընտրության կարգին՝ կարեւորելով սփյուռքի մասնակցությունը այդ գործընթացին: Բանն այն է, ԱԺ-ի կողմից արդեն շրջանառության մեջ դրված նախագծում ամրագրվել է, որ ՀՀ նախագահին ընտրող Ընտրիչների ժողովի անդամները, որոնք բաղկացած են ԱԺ պատգամավորներից եւ նույն թվով ՏԻՄ ներկայացուցիչներից, պետք է ՀՀ քաղաքացի լինեն: Արմեն Ռուստամյանն ասում էր, որ եթե նախագահի ընտրության ժամանակ սփյուռքի  ներգրավման հարցը չի լուծվում, ապա Ընտրիչների ժողովը, այն ձեւով, որ հիմա կա նախագծում, պետք է փոխել: «Մենք առաջարկություն ենք ներկայացնելու, որ ավելի լավ է ընտրիչների գաղափարը չլինի, եթե սփյուռքը ներգրավված չէ այդ պրոցեսում, եւ նախագահի ընտրությունը միանգամից վերապահվի ԱԺ-ին»,- ասաց Ռուստամյանը: Հիշեցնենք, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցում ասել էր, որ այդ հարցը պետք է քննարկվի, եւ մեծ է հավանականությունը, որ երկրի նախագահի ընտրությունը վերապահվի միայն Ազգային ժողովին: Աղվան Վարդանյանը երեկ ասում էր, որ եթե ապագայում ստեղծվի այն մեխանիզմը, որով սփյուռքը կարող է ներգրավվել այդ պրոցեսում, ապա կարեւոր է, որ դա չարգելվի Սահմանադրությամբ, որովհետեւ փոփոխվող Սահմանադրությամբ երկրի նախագահը ինչ-որ առումով համազգային միասնության խորհրդանիշ պետք է լինի:

Լրագրողները ՀՅԴ ղեկավարներին հիշեցրին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, թե երկրի կարեւորագույն պաշտոնների հարցը լուծվելու է Մելիք-Ադամյան փողոցում՝ ՀՀԿ-ում: Աղվան Վարդանյանը արձագանքեց. «1995-ին ընդունվեց 1-ին Սահմանադրությունը, եւ ՀՀՇ-ն հայտարարում էր, որ մինչև 2020-ը իշխանությունն իրենք են լինելու: Երեք տարի անց այդ իշխանությունն արդեն գոյություն չուներ: 2005-ին ընդունվեց 2-րդ Սահմանադրությունը, բոլորն ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանը դա անում է իր իշխանությունը երկարացնելու համար, 3 տարի անց Քոչարյանը իշխանություն չուներ: Գումարեք 10 տարի, կստանաք 2015թ., գումարեք եւս 3 տարի, կստանաք Շարմազանովի պատասխանը: Հավերժ ոչինչ չկա այս լուսնի տակ»:

ՀՅԴ ղեկավարները պնդում էին, թե առաջարկվող փոփոխությունները էապես նվազեցնում են իշխանության վերարտադրման բոլոր հիմքերը, որ մինչ այժմ եղել են: «Եվրոպական երկրներից 19-ը խորհրդարանական են: Թող մեկն ասի, որ խորհրդարանական համակարգը նպաստում է այդ երկրներում իշխանությունների վերարտադրմանը»,- ասում էր Ռուստամյանը՝ առաջարկելով համեմատել մի իրավիճակ, երբ համակարգը բարեփոխվում է եւ այդ համակարգում Սերժ Սարգսյանը լինում է որեւէ տեղ, եւ իրավիճակ, երբ համակարգը չի փոխվում, ու ցանկացած նախագահ յուրացնում է իշխանությունը եւ անսանձ ղեկավարում երկիրը: «Սրանցից ո՞րն է ավելի լավ»,- հարցնում էր Ռուստամյանը՝ նշելով, որ Սարգսյանը պաշտոնը զբաղեցնելու է մինչեւ 2018թ., իսկ եթե նոր Սահմանադրությունը ընդունվի, ապա 2017-ի ԱԺ ընտրություններով նախատեսվում է բոլոր կարեւոր պաշտոնների նշանակում կամ ուղղակի ընտրություն, նոր նախագահն անցումային դրույթներով զբաղեցնելու է իր պաշտոնը, որը, ըստ էության, անգլիական թագուհու կարգավիճակով խորհրդանշական պաշտոն է լինելու, այնինչ գործող Սահմանադրությամբ ունենք իշխանության գերկենտրոնացում, որը թույլ չի տալիս իշխանափոխություն իրականացնել:

Տպել
2905 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը