ՀՀԿ-ական պատգամավոր Մելիքյանը կարծում է, չի սնանկանա

15/08/2015 schedule10:06

Անցյալ ամիս «ՀԺ»-ն գրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի եւ հայտնվել է սնանկության եզրին: Խոսվում էր, որ նա մի քանի միլիոն դոլարի վարկային պարտավորություններ ունի «Ամերիա» բանկին, որը չի կարողանում վճարել:

Ավելի ուշ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կալանք դրեց պատգամավորի գրեթե ողջ գույքի վրա: Սպարտակ Մելիքյանը երեկ պատասխանել է մեր հարցերին:

- Պարոն Մելիքյան, ի՞նչ պատմություն է սա, ինչի՞ց է ծագել խնդիրը:

- Ընդհանուր լավ վիճակից չէ, մի քիչ ժամանակավոր խնդիրներ կան, կլուծենք, ոչ մի պրոբլեմ էլ չկա:

- Իսկ որքա՞ն գումարի մասին է խոսքը եւ ի՞նչ գույքի վրա է կալանք դրված:

- Բայց դա ի՞նչ կապ ունի: Ձեր թերթին երեւի «Ամերիա» բանկը ֆինանսավորել է, որ գրեք (ծիծաղում է): Կարող եք անհոգ լինել, ժամանակավոր երեւույթ է, կանցնի:

- Բայց չպարզաբանեցիք, ինչի՞ց է առաջացել:

- Ի՞նչ կապ ունի: Իմ անձնական հարցերն են:

- Բայց դուք հանրային դեմք եք:

- Համենայնդեպս, ոչ ժողովրդին խաբել եմ, ոչ թալանել եմ, հիմա այդպես է ստացվել, տնտեսական, քաղաքական իրավիճակն ուրիշ է, Ռուսաստանում ուրիշ է, տարբեր հանգամանքներ կան, որ ազդում են նաեւ ՀՀ տնտեսության վրա, որոշ բիզնեսներ էլ Հայաստանում հիմա այն վիճակում չեն, ինչպես 1, 2 տարի առաջ:

- Ուրիշ քաղաքական իրավիճակ ասելով ի՞նչ նկատի ունեք:

- Նկատի ունեմ, որ ամբողջ աշխարհը Ռուսաստանի վրա ճնշումներ է գործադրում, դրա հետեւանքով, հասկանալի է, որ ռուբլու եւ դոլարի կուրսը շատ կփոխվի, իսկ քանի որ մեր տնտեսությունը բավականին կախվածություն ունի ՌԴ տնտեսությունից, ՀՀ-ում հիմա այն վիճակը չէ, ինչ եղել է 1, 2, 3 տարի առաջ:

- Բայց դուք «կողմ» քվեարկեցիք ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը, ճի՞շտ էր այդ որոշումը:

- Իհարկե, ճիշտ էր, բայց քաղաքական իրավիճակի պատճառով ռուբլու կուրսը ընկավ, մեր երկրի արտադրողները, ովքեր մեծ ծավալներ են արտահանում ՌԴ, այսօր դրամի եւ ռուբլու կուրսին համարժեք Ռուսաստանի շուկայում մրցունակությունից դուրս են մնում, դա է պատճառը, որ մեր տնտեսության վրա բացասական ազդեցություն ունի: Կարծում եմ, ժամանակ է պետք, որ ռուբլու կուրսը կայունանա, որ մեր արտադրողները կարողանան ռուսական շուկայում վստահ լինել:

- Ձեր բիզնեսների մի մասը կարծեմ Ռուսաստանի հետ է կապված:

- Այո:

- Հիմնականում այդտեղի՞ց է խնդիրը սկսվել:

- Որոշակի նաեւ Ռուսաստանից կախված եւ, իհարկե, մեծ չափով ինչ որ ակնկալում էինք, չկա:

- Այդ դեպքում ինչպե՞ս էր ճիշտ  ԵՏՄ-ին անդամակցությունը, եթե այսքան խնդիրներ են առաջանում մեր տնտեսության համար:

- Եթե ես կամ այլ տնտեսվարող սուբյեկտներ որոշ չափով տուժել ենք, չի նշանակում, որ այդ քայլը սխալ է: Չէ՞ որ դա 1 կամ 2 օրով չէ: Այսօր մի քիչ վատ է, ծանր է, 1, 2 տարի հետո նորից կկարգավորվի: 98-ին էլի կրիզիս կար, որը ավելի մեծ ազդեցություն ունեցավ, բայց անցավ մի 2, 3 տարի, եւ կայունացավ: 2008-ին` նորից համաշխարհային ճգնաժամը: Մի քանի տարի է պետք, որ նորից մարդիկ կարողանան լավ տեմպերով զարգացում ապահովել: Հիմա դա է: Մի ժամանակահատված էլ կանցնի, կկարգավորվի:

- Մի խոսքով, դուք լավատես եք:

- Որովհետեւ տեսնում եմ, որ դա անցնող երեւույթ է, ընդհակառակը, ՌԴ-ի այսօրվա քաղաքական վիճակից Հայաստանի արտադրողները պիտի օգտվեն, քանի որ Եվրոպայից ներկրելու արգելանքներ կան, մեր արտադրողները պիտի ավելի շատ արտադրեն, որ Ռուսաստանում տեղ զբաղեցնեն:

- Կա՞ նման միտում:

- Արտադրությամբ զբաղվող մի երկու հոգու մոտ, ում ճանաչում եմ, ծավալի մասշտաբով կա զարգացում, գնի մեջ՝ ոչ, ռուբլու, դրամի կուրսի պատճառով այն եկամուտը չկա, որը իրենք ակնկալում են: Բայց որ ծավալով արտադրությունը շատանում է, արդեն ուրախացնող է: Կարծում եմ, որ մի քիչ ռուբլու, դոլարի, դրամի կուրսը կայունանա, մեր արտադրողները ավելի առաջ կգնան:

- Ձեր ամբողջ գույքի վրա կալանք է դրված: Ինչպե՞ս եք անելու:

- Եթե Հայաստանում իմ գույքն արժե 20 ռուբլի, ես պարտք ունեմ 1, 2 ռուբլի, պարզ հաշվարկ է, եթե տնտեսության զարգացման հաշվին, եկամուտների հաշվին չկարողանամ փակել, գույքիս ինչ-որ մի մասը կվաճառեմ, պարտքերս կմարեմ:

- Ու կհասնի՞ վաճառքին, թե՞ կկարողանաք առանց վաճառելու էլ փակել:

- Հուսով եմ, տնտեսական զարգացումները թույլ չեն տա, որ հասնի դրան, բայց հասնի էլ, խնդիր չէ:

- Տնտեսական զարգացումներից. ասում եք՝ ԵՏՄ մտնելու որոշումը ճիշտ էր, բայց հիմա Իրանի դեմ պատժամիջոցները հանվում են, իսկ ԵՏՄ-ն մեծ հաշվով խանգարում է, որ մենք կարողանանք Իրանից գազ գնել, որն ամենաէժանն է աշխարհում եւ ամենամեծ պաշարներն ունի, ՀՀ-ն կարո՞ղ է դառնալ տրանզիտ իրանական գազի համար:

- Իհարկե, կարող է:

- Տնտեսագետները հակառակն են ասում, ինչպե՞ս եք դա պատկերացնում:

- Ես կարծում եմ, որ դա հնարավոր է, Իրանի ցանկությունն է պետք, ուրիշ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Մինչեւ հիմա ծանոթ չեմ, որ ինչ-որ արգելանք ստեղծվի, ինչ-որ փաստաթուղթ լինի, որը Հայաստանին արգելում է գործողություններ անել: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ ԵՏՄ-ին էլ է ձեռնտու, որ տրանզիտը անցնի, օրինակ, Հայաստանով, ոչ թե Վրաստանով կամ Ադրբեջանով: Չէ՞ որ դա նույն շուկան է, նույն եկամուտներն են:

- Բայց Ռուսաստանն էլ գազ ունի եւ դա ձեռնտու չէ ՌԴ-ին:

- Ռուսաստանն իր գազը վաճառելու խնդիր չունի: Չինաստանի հետ մի մեծ պայմանագիր կնքեց, որ ամբողջ Եվրոպայի փոխարեն իր գազը տանի Չինաստան: Իրենց գազը էլի կվաճառեն, նման խնդիրներ ես չեմ տեսնում: Մնացածը մնում է Իրանի ցանկությանը եւ մեր իշխանություններին՝ հրատապ հարցերը լուծելուն: Այդ սանկցիաները Իրանի վրայից հանելը նպաստավոր պայմաններ են ստեղծում մեր տնտեսության զարգացման համար:   

- Բայց Հայասատանի կողմից կարծես թե ոչ մի քայլ դեռ չկա իրանական գազի մասով:

- Ես չեմ կարծում, որ չկա:

- Դուք տեղեկություն ունե՞ք, թե ենթադրում եք:

- Դե, կառավարությունն աշխատում է, հանդիպումներն ավելի հաճախակի են, աշխուժությունն ավելի նկատելի է, քան 1 տարի առաջ, դա նշանակում է, որ ինչ-որ հարցեր կան, որոնք կես կամ 1 տարի էլ կքննարկվեն, մինչեւ հայտարարի գան: Ասել, որ 1 ամսում մենք միանգամից մեծ շահույթ կստանանք, ո՞նց կարելի է, կամ ո՞նց կարելի է մտածել, որ ԵՏՄ մտնելուց կես տարի հետո արդեն պետք է մեծ եկամուտներ ստանայինք: Դա մեծ ծրագիր է, հեռանկարային: Մեծ շահույթները հետագայում պետք է լինեն, ոչ թե այս 4, 5 ամսում:

Տպել
3053 դիտում

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում