Իրանի գազը` Հայաստանի համար լուսե անհաս ցնորք

24/07/2015 schedule10:41

ԱԺ գազային հանձնաժողովի եզրակացությանը կցված էր մի տեղեկանք, որտեղ խիստ ուշագրավ տեղեկություներ կային իրանական գազը ՀՀ-ով Եվրոպա արտահանելու հեռանկարի վերաբերյալ: Տեղեկանքի հեղինակ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը նշել էր, որ Իրանի գազի արտահանման ինքնարժեքը ամենանվազագույններից է աշխարհում, իրանական գազի գները 15-17 տոկոսով ցածր են, քան ռուսականը եւ որ առաջիկայում մեր հարեւանը կարող է դառնալ գլոբալ գազային գերտերություն: Երեկ տնտեսագետը պատասխանել է մեր հարցերին:

- Պարոն Եղիազարյան, հիմա, երբ արդեն որոշված է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, որքանո՞վ է հավանական, որ ՀՀ-ն դառնա տարանցիկ ճանապարհ իրանական գազը դեպի Եվրոպա արտահանելու համար, որեւէ նախադրյալ կա՞, որ 2000-ականներից քննարկվող ծրագիրը՝ Իրան-Հայաստան-Վրաստան գազատարի կառուցումը, ի վերջո կարող է իրականություն դառնալ:

- Ներկա վիճակում միանշանակ՝ ոչ, որովհետեւ Հայաստանը ինքը չի կարող բանակցել, եթե նույնիսկ Իրանը ցանկանա, որովհետեւ Հայաստանը ԵՏՄ անդամ է եւ արտաքին գործընկերների հետ ինքնուրույն հարաբերվելու իրավունք չունի. ՀՀ-ն իր ինքնիշխանությունը հանձնել է ԵՏՄ-ին: Բացառվում է, որեւէ կերպ հնարավոր չէ այս պահին, որ ԵՏՄ անդամ Հայաստանի տարածքով դեպի Սեւ ծով գնացող գազատարը կառուցվի, որովհետեւ դա դեմ է ՌԴ-ի շահերին:

- Բայց Հայաստանը կարծես թե փորձում է նաեւ ԵՄ-ի հետ հարաբերություններ պահպանել, հայտարարություններ են արվում «եւ-եւ»-ի քաղաքականության մասին: Բացի ԵՏՄ-ից դուրս գալուց որեւէ տարբերակ չկա՞, որ իրանական էժան գազն անցնի Հայաստանով, ի՞նչ է պետք, որպեսզի դա տեղի ունենա,  այս հարցը հնարավո՞ր է լուծել:

- Ոչ մի տարբերակ: Ըստ ԵՏՄ պայմանագրի, Հայաստանն այլեւս իրավունք չունի հարաբերություններ ունենալ այլ գործընկերների հետ առանց ԵՏՄ կառույցների: Եթե նույնիսկ ԵՏՄ պայմանագրով Հայաստանի պարտավորությունները շատ հստակ նշված էլ չեն, միեւնույն է, որեւէ երկիր չի կարող մեզ հետ մտնել լուրջ բանակցությունների մեջ. Հայաստանը վստահելի գործընկեր չէ այլեւս, ՀՀ-ն չի դիտարկվում որպես առանձին սուբյեկտ: Դա պարզապես փաստ է այսօր: Օրինակ, Ղազախստանը, լինելով ԵՏՄ անդամ, կարողանում է իրեն թույլ տալ որոշակի հարաբերություններ պահպանել: Բայց Հայաստանի պարագայում մենք ոչ տեսել ենք, ոչ էլ կարող ենք տեսնել նման դեպքերի զարգացում: Հայաստանը իսկապես իրեն դրել է այդպիսի պարտավորությունների տակ եւ եթե հանկարծ այս գազատարը կառուցելու քննարկումներ սկսվեն, դա կնշանակի՝ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս գալու քաղաքական որոշում է կայացրել: Դա Հայաստանի կողմից կլինի անսպասելի քայլ:

- Եթե ՀՀ-ն նման քայլի գնա, ՌԴ-ն կպատժի՞ մեզ:

- Չեմ կարծում, որ դա պիտի այդպես շատ ուղղակի լինի, բայց Հայաստանը կունենա՞ երբեւէ այդ քաղաքական կամքը եւ այսպես ասած, հավակնությունը կամ կգնա՞ արդյոք ռիսկային քայլի: Վերջին 2 տարիների դեպքերը խոսում են, որ այս պահին նման բան սպասելը անիմաստ է, այսինքն, ոչ մի բան չի խոսում այն մասին, որ Հայաստանը կարող է գնալ կտրուկ քայլերի:

- Այո, բայց ՌԴ-ի հանդեպ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցները բավական թուլացրել են Ռուսաստանը, Եվրասիական տնտեսական միությունն էլ մեծ հաշվով, կայացած չէ:

- Մեր մեկուսացումը կրկնակի մեկուսացում է: Նախ, Ռուսաստանն է մեկուսացված աշխարհից, մենք էլ, լինելով ԵՏՄ անդամ, այս պահին, ըստ էության, պատժամիջոցների տակ ենք գտնվում: Մյուս կողմից մենք մեկուսացված ենք նաեւ ՌԴ-ի կողմից: Այսինքն, մենք չենք էլ կարող մեկ քայլ անել առանց Ռուսաստանի: Այո, ՌԴ-ի հնարավորություններն էլ սպառված են, նա չունի այդքան լծակներ Հարավային Կովկասը, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիան լիարժեք իր ազդեցության գոտում պահելու համար: Ռուսաստանը, այո, հեռանում է, դա այդպես է, բայց այնուամենայնիվ, Ռուսաստանը այս պահի դրությամբ կարողանում է շրջափակել, արգելափակել Հայաստանի ինքնուրույն գործողությունները եւ չկա իշխանությունների կողմից նշմարելի ազդակ, որ Հայաստանը արդեն փորձում է ինքնուրույն քաղաքականություն իրականացնել, դուրս գալ այս ազդեցությունից: Ես չեմ բացառում, որ նման պահ կստեղծվի, որովհետեւ ԵՏՄ ասվածը չկայացած կառույց է եւ վաղ թե ուշ նույնիսկ ֆորմալ առումով գոյություն չի ունենա: Կարող է մի քանի ամիս հետո լրիվ այլ իրավիճակ ստեղծվի թե՛ Հայաստանում, թե՛ ԵՏՄ-ում, բայց այս պահին Իրան-Հայաստան-Վրաստան գազատարի շինարարության հավանականություն չկա, 100-ը զրոյի վրա է: Իհարկե, հետագայում հնարավոր է, բայց դա ենթադրում է քաղաքական իրավիճակի փոփոխություն:

- Եթե քաղաքական պահերը դնենք մի կողմ, ուրիշ ի՞նչ է պետք` ֆինանսական կամ տնտեսական, որպեսզի ՀՀ-ն դառնա իրանական գազի տարանցիկ ճանապարհ:

- Սպառողը եվրոպացիներն են, արտահանողը` Իրանը, բնականաբար, այս 2 կողմերն են շահագրգռված տարանցիկ ճանապարհի կառուցման առումով: Այսինքն, ամեն ինչ կախված նրանցից: Եվրոպացիները վաղուց ցույց են տվել, որ նման կարգի մեծ պրոյեկտներ իրականացնելու խնդիրներ չունեն: Մյուս կողմից խնդիրը գազամուղը քաղաքական ավելի նվազ ռիսկեր ունեցող տարածաշրջաններով անցկացնելն է: Որքան քիչ լինի երկրների թիվը եւ ռիսկերը քիչ լինեն, բնականաբար, ավելի նախընտրելի տարբերակ է դառնում: Եթե Հայաստանը չլիներ ԵՏՄ անդամ, թե՛ Իրանի, թե՛ եվրոպացիների համար նախընտրելի էր Հայաստան-Վրաստանի տարածքով գազամուղի կառուցումը, քան Թուրքիայի, որովհետեւ աշխարհագրական առումով սա է ամենակարճ ճանապարհը: Բայց քաղաքական ռիսկերը երբ գնահատում են, ստացվում է, որ գազամուղը պետք է անցնի Ռուսաստանի տարածքով, որովհետեւ Հայաստանը այլ կերպ, քան Ռուսասատան չի կարող դիտվել այդ 2 սուբյեկտների կողմից:

Տպել
2853 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում