Սերժ Սարգսյանը շանտա՞ժ է անում

23/07/2015 schedule17:13

Ազգային ժողովի նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը երեկ մեզ հետ զրույցում ասում էր, թե ամեն ինչ անելու են, որ հասարակությունը ճիշտ ընկալի սահմանադրական փոփոխությունների նպատակը եւ քվեարկի դրանց օգտին:

- Պարոն Նիկոյան, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը չի հավակնի երկրի նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի պաշտոններին, եթե սահմանադրական հանրաքվեն կայանա, փաստորեն՝ նա շանտա՞ժ է անում, որ եթե հանրաքվեն չանցնի, ինքը, այդուամենայնիվ, վարչապետի պաշտոնին հավակնելու է:

- Ցավում եմ, որ այդպես եք մեկնաբանում, որովհետեւ, այն, ինչ ասվել է, որեւէ կապ չունի ձեր ասածի հետ: Խոսքն այն մասին է, որ ընդդիմությունը վերջին ամիսներին անընդհատ քննադատում էր, թե սահմանադրական բարեփոխումներն ուղղված են Սերժ Սարգսյանի վերարտադրությանը: Նա հայտարարեց, որ որեւէ պաշտոնի չի հավակնում, որպեսզի բոլորի համար հասկանալի դառնա, որ փոփոխությունների նպատակը իր վերարտադրությունը չէ:

- Բայց նա չբացառեց մյուս տարբերակը, նա չասաց, որ եթե հանրաքվեն տապալվի, վարչապետ չի դառնալու: Եւ սա, ըստ էության, դառնում է շանտաժ:

- Մեծ ֆանտազիա պետք է ունենալ նման բան ասելու համար: Նա հստակ բոլորին վստահեցրեց, որ ովքեր կասկածներ ունեն, որ ինքն ուզում է վերարտադրվի եւ հավերժ իշխի, այդպես չէ, հանգիստ եղեք: Էլ ձեզ ի՞նչ է պետք: Իսկ եթե հասարակությունը ասաց՝ ոչ, դե, ուրեմն՝ ոչ: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք, որ հասարակությունը ճիշտ ընկալի այս բարեփոխումների նպատակը, գա հանրաքվեի եւ քվեարկի փոփոխության օգտին: Հիմա դուք ուզում եք, որ դրանից հետո էլ հայտարարի, որ ինքը չի լինելու ինչ, ինչ, ինչ պաշտոններում: Իսկ եթե փոփոխությունները չեն անցնում, էլ խոսքն ինչի՞ մասին կարող է լինել: Արդեն կմնա գործող Սահմանադրությունը, դրանով ինքը չի կարող 3-րդ անգամ նախագահ առաջադրվել, մնացած բոլոր պաշտոնները ինքը սահմանադրորեն ազատ է զբաղեցնելու՝ ե՛ւ վարչապետ, ե՛ւ ԱԺ, ե՛ւ ցանկացած պաշտոն:

- Իսկ նա ասո՞ւմ է՝ հանրաքվեն տապալվելու դեպքում ինչով է զբաղվելու:

- Ես չգիտեմ՝ ինչով է զբաղվելու: Եթե ժողովուրդը հանրաքվեին կասի «Այո», եւ կանցնի խորհրդարանական կառավարման, մինչեւ 18 թվականը, ամեն դեպքում, ինքը շարունակում է մնալ ՀՀ նախագահ: 18-ից հետո ինչո՞վ կզբաղվի՝ կյանքը ցույց կտա:

- Դրանից հետո մնալու է ՀՀԿ նախագա՞հ:

- Ինքը ՀՀԿ նախագահն է, բնականաբար՝ կշարունակի ՀՀԿ նախագահ լինել:

- Հավե՞րժ:

- Իսկ դուք ուզում եք մեր կուսակցության ընտրական պրոցեսների մեջ է՞լ խառնվել: Դուք ուզում եք՝ ձեր ուզածո՞վ լինեն մեր կուսակցության ղեկավարի ընտրությունները:

- Պնդումներ կան, որ այս կերպ ներդրվում է ստալինյան, բրեժնեւյան համակարգը, Սերժ Սարգսյանը դառնում է ՀՀԿ հավերժ նախագահը եւ այդ կերպ է շարունակում կառավարել:

- Իսկ ո՞ր կուսակցությունում է ամեն օր նախագահ փոխվում: Ցույց տվեք: Ես ցավում եմ, որ մարդիկ կարող են նման ոչ իրատեսական դատողություններ անել: Հստակ իմացե՛ք, որտեղ իշխանությունն է, որտեղ լծակներն են, ռեալ, իրական ղեկավարությունը այնտեղ է: Չի կարող որեւէ մեկը չլինել կոնկրետ այդ գործող լծակների ղեկին ու կարողանալ պետությունը ղեկավարել: Ես կածում եմ, որ ինչ էլ լինի, եթե նույնիսկ հիմա Սերժ Սարգսյանը հայտարարի, որ 18թ.-ից հետո կուսակցության նախագահ էլ չի լինի, եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիությունից էլ հրաժարվի, միեւնույն է՝ մի բան գտնելու եք, ասելու եք, որ ինքը երկիրը ղեկավարելու է արտասահմանից:

- Որովհետեւ ՀՀԿ-ի վարկանիշն այնքան է ընկել, հանրությունը այնքան է վստահությունը կորցրել իշխանության նկատմամբ, որ որեւէ բանի չի հավատում եւ չի վստահում:

- Ես այդ կարծիքին չեմ, դա դուք եք անում՝ լրատվամիջոցներով: Ամեն ինչ, վերջիվերջո, համեմատության մեջ է, ասեք՝ ո՞ր կուսակցության վարկանիշն է ավելի բարձր եւ ես կհամաձայնվեմ ձեզ հետ:

- Անգամ նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշն ավելի բարձր է:

- Եթե հաղթի ընտրություններում, կասեմ՝ այո: Բայց մինչեւ հիմա ես չեմ տեսնում այն կուսակցությունը, որն ավելի բարձր վարկանիշ ունի հասարակության մեջ, քան մենք: Դուք ասում եք՝ կորցրել եք ձեր վարկանիշը, ես էլ ասում եմ՝ ամեն ինչ համեմատության մեջ է: Այո՛, իշխող կուսակցությունը բոլոր երկրներում էլ խնդիրներ ունի վարկանիշի առումով, որովհետեւ բոլոր սոցիալական խնդիրները, բոլոր անարդարությունները՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ, փաթաթվում են իշխող կուսակցության գլխին:

- Ոչ իշխանական ուժերը մտադիր են «Ո՛չ»-ի ճակատ ձեւավորել, փոփոխությունների նախագիծը առաջին իսկ օրվանից խիստ բացասական արձագանքի արժանացավ, դուք՝ ձեր այդ վարկանիշով, ինչպե՞ս եք մարդկանց համոզելու, որ «Այո» ասեն փոփոխություններին:

- Նրանք, ովքեր միանալու են, բա՞րձր է նրանց վարկանիշը: Մենք հասարակության համար կանխատեսելի ենք, իսկ դուք գիտե՞ք՝ ով է «Ոչ»-ի թիկունքում կանգնած լինելու: Հասարակությունն այդ հարցը տալու է՝ ովքե՞ր են, ինչ են, ինչի՞ համար են ուզում եւ վերջիվերջո՝ մենք հասարակությանը «Այո» ենք առաջարկում, «Այո»-ն միշտ հաղթում է «Ոչ»-ին: Իրենց «Ոչ»-ը ավելի կասկածելի եւ մութ է, ու չեմ կարծում, որ հասարակությունը իր համար կասկածելի ուժերին վստահի՝ դժգոհ լինելով նաեւ մեզանից:

- Հասարակությունը իշխանափոխություն է ուզում:

- Հասարակությունը իշխանափոխություն կարող է անել ընտրությունների ժամանակ, ընտրությունների միջոցով:

- Ուզում եք ասել, թողնելու եք՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություննե՞ր լինեն:

- Այո՛:

- Այսինքն՝ ՀՀԿ-ն պատրաստ է՝ այդպես հեշտ հանձնի իշխանությունն ու գնա՞: Ազատ արդար ընտրությունների արդյունքում հնարավոր չէ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն կազմի:

- Վստա՞հ եք: Ցո՛ւյց տվեք այն քաղաքական ուժը, որին հասարակությունը կարող է ավելի շատ վստահել եւ նա ավելի բարձր վարկանիշ ունի: Ու հավելեմ՝ ինձ համար սահմանադրական փոփոխությունները կարեւորվում են առաջին հերթին նրանով, որ նախագահը առաջնային մանդատ չի ունենալու եւ մենք չենք ունենալու այն իրավիճակը, որին ականատես ենք եղել 96-ից սկսած բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ, որովհետեւ նախագահական պայքարը ամեն դեպքում դառնում է անձերի պայքար: Այդ պայքարի արդյունքում 50+1 տոկոս տարածը դառնում է հաղթող, իսկ 49.9 տոկոս տարածը դառնում է 0, եւ այստեղ հասարակության մեջ ու քաղաքական դաշտում ճեղքվածք է առաջանում, բաժանվում են 2 մասի, բոլորս գիտենք, թե ինչ է լինում, որքան էլ դերակատարները փոխվում են: Պառլամենտական համակարգում բոլորն են հաղթում, եթե անցնում են շեմը, մասնակից են դառնում պետության կառավարմանը:

Տպել
3314 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ