Երևան
24 °C
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ իրենց դիրքորոշումը նույնն է: «Մեզ համար դա կեղծ օրակարգ է, քանզի մեզ համար տարբերություն չկա, թե ով որ պաշտոնում կլինի, Գալուստ Սահակյանը ինչ կլինի, Հովիկ Աբրահամյանը ինչ կլինի, Սերժ Սարգսյանը որտեղ կպաշտոնավարի: Մենք խոստացել ենք, որ մարդկանց պարտության չենք ուզում տանել եւ մենք սահմանադրական այդ գործընթացով չենք ուզում զբաղվել, մենք զբաղվում ենք ինստիտուցիոնալ ընդդիմության կառուցմամբ, որպեսզի գնանք ընտրությունների եւ ընտրություններով իշխանափոխություն անենք` ամբողջական, այլ ոչ թե հատվածային»:
- Պարոն Սիմոնյան, բայց առաջարկ է եղել «Ոչ»-ի ճակատ ձեւավորել եւ հանրաքվեն վերածել Սերժ Սարգսյանի անվստահության գործընթացի: Հնարավո՞ր է, դուք այս հարցով համագործակցեք:
- Մենք մեր պատմության ընթացքում այդ դառը փորձը ունենք. երբ դու «Ոչ» ես ասում, ինչ-որ ձեւով դառնում ես այդ գործընթացի, այդ օրակարգի մասնակից, թեկուզ բացասական կողմից, դա այնուամենայնիվ, այդ օրակարգին ուժ եւ եռանդ է փոխանցում: Մենք չենք ուզում ընդհանրապես իրենց առաջ բերած օրակարգի մեջ մտնել: Հիմա պարզ է չէ՞, որ իշխանությունը իր առաջարկով փորձում է օրակարգ ձեւավորել եւ շեղել գալիք ընտրություններից: Մենք չենք ուզում շեղվել ընտրություններից, մենք պատրաստվում ենք ընտրություններին: Մենք պատրաստվում ենք գնալ եւ իշխանությունը փոխել: Կփոխենք դա պառլամենտական երկրում, թե նախագահական երկրում, կստացվի 50 տոկոսով, 60 տոկոսով, թե ընդհանրապես չի ստացվի, այդ հարցը ոչ մի կապ չունի սահմանադրական փոփոխությունների հետ: Այսինքն, անկախ նրանից, այդ սահմանադրական փոփոխությունները կանցնեն, չեն անցնի, մեր օրակարգը դրանից չի փոխվում, մենք գնում ենք ինստիտուցիոնալ ընդդիմություն կառուցելու, այդ ընդդիմությունը հակադրելու գործող համակարգին եւ մենք այս օրակարգից չենք շեղվելու: Հիմա այդ համակարգում Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, նախագահ, թե ԱԺ նախագահ, դա իրենց խնդիրն է: Բայց, մյուս կողմից՝ եթե կլինի կոնկրետ հարցեր լուծելու կոնկրետ առաջարկ, հասկանալի ծրագիր՝ այլ ոչ թե ցանկություններ, էմոցիոնալ պոռթկումներ, մենք միշտ պատրաստ ենք քննարկել կոնկրետ առաջարկները` ոնց ենք անում, ինչ ենք անում:
- Ոչ իշխանական հատվածի առաջարկների մասին է խոսքը, ենթադրվում է:
- Այո, բնականաբար, իշխանական հատվածի հետ ընդհանրապես խոսելու բան չկա: Դա նույնիսկ քննարկվել չի կարող: Իսկ մյուս կողմից կոնկրետ առաջարկ կլինի, կքննարկենք, բայց նորից ժողովրդին պարտության տանել, «հանրահավաքային շարք անել տուն ուղարկել» եւ կրկին անգամ հայտարարել` այս իշխանությունը վատն է, նորից կեղծեց, մենք նման գործընթաց չենք առաջնորդելու, չենք մասնակցելու նման գործընթացի: Մենք պատրաստ ենք քննարկել միայն կոնկրետ առաջարկ: Մեզ համար այլ օրակարգ չկա: Բնական է, եթե երկրում ինչ-որ բաներ տեղի կունենան, մենք կմասնակցենք, որեւէ մեկը չի կարող ասել, որ մենք զերծ ենք մնացել որեւէ գործընթացից:
- Տեսակետ կա, որ եթե քաղաքական ուժերը չմասնակցեն սահմանադրական քննարկումներին, մարգինալացվելու են:
- Իսկ ո՞վ է նման բան ասում, չեմ կարծում, որ արդի քաղաքական ուժերն են եւ այսօր թելադրող քաղաքական ուժերը: Մարգինալներ են համարվում այն մարդիկ, ովքեր կեղծ սուպերլիդերներ են հնարում եւ մարդկանց պարտության են տանում:
Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել
ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել
Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)
37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ
Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված
Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան
Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան
Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ
Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)
3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)
Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել
Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ
Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել
Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան
2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է
Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին
ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում
Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)
Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն
Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան
Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը
Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու
ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան
Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է
Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան
Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»
Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան
Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար
Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան
© 2024 Հայկական ժամանակ