ԱԱԾ-ի ապօրինությունը՝ հանուն Լիսկայի. Բուդաղյանի պաշտպանին արգելեցին տեսակցել նրա հետ

04/07/2015 schedule09:47

Երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մի քանի ժամ շարունակ խուզարկություն են իրականացրել 2013 թվականի հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբոր՝ Արա Բուդաղյանի եւ վերջինիս մերձավորների տներում: Խուզարկությունն իրականացվել է այս տարվա մայիսի 20-ին Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացրած մահափորձի քրեական գործի շրջանակներում: Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ Արա Բուդաղյանին ԱԱԾ-ն տեղափոխում է Երեւան: Ավելի ուշ՝ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով 4 հոգի, այդ թվում՝ Արա Բուդաղյանը, ձերբակալվել են: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանց տներում խուզարկության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ զենք: Մեզ հայտնի դարձավ, որ Արա Բուդաղյանը հրաժարվել է առանց փաստաբանի ցուցմունք տալուց եւ դա է պատճառը, որ նրան Երեւան են տեղափոխել: Հավաստի տեղեկություններ կան, որ Լիսկայի մահափորձից հետո, երբ առաջին անգամ խուզարկվել էին Բուդաղյանների եւ նրանց մերձավորների տները, Արա Բուդաղյանը հարցաքննության ընթացքում ներկայացրել էր փաստեր եւ ապացույցներ, թե որտեղ է ինքը եղել մահափորձի ժամանակ:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացնելու քրեական գործի շրջանակներում երեկ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված եւ Երեւան տեղափոխված Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանին ԱԱԾ-ում թույլ չէին տալիս տեսակցել իր պաշտպանյալի հետ:

Փաստաբանը ստիպված էր եղել դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Ժամը 22:30-ին ԱԱԾ էր ժամանել ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչը եւ փորձում էր բանակցել, որպեսզի Հայկ Ալումյանին ներս թողնեն: «Ասում են՝ տեխնիկական պատճառներով հիմա չենք կարող ներս թողնել, առավոտյան ժամը 10-ին եկեք»,- մեզ հետ զրույցում հայտնեց փաստաբանը: Շուրջ 1,5 ժամ ԱԱԾ-ի մոտ սպասելուց հետո պարզվել էր, որ Արա Բուդաղյանն այնտեղ չէ: «Հիմա փնտրում ենք, թե որտեղ է»,- փոխանցեց Ալումյանը: Ժամը 23-ին նա ուղեւորվում էր Էրեբունու ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ): Այնտեղ էր ուղեւորվում նաեւ ՄԻՊ ներկայացուցիչը: Փաստաբանին, սակայն, այդպես էլ թույլ չտվեցին տեսակցել նրա հետ:

ԱԱԾ-ի երեկվա հաղորդագրության մեջ նշված էր. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015 թ. մայիսի 20-ին ժամը, 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին ձերբակալվել են Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը: Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, այդ թվում՝ «ԱԿ-74» տեսակի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ: Ներկայումս իրականացվում են ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը, ինչպես նաեւ քրգործով պարզաբանման ենթակա այլ հանգամանքների ստուգմանն ուղղված տարաբնույթ քննչական եւ օպերատիվ գործողություններ: Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների եւ առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ»: Նախօրեին ԱԱԾ-ն հայտնել էր, թե Լիսկայի դեմ սպանության փորձի գործով 55-ամյա մի տղամարդ է որոնվում եւ տարածել էր նրա ֆոտոռոբոտը: Հիշեցնենք, Լիսկայի դեմ մահափորձի գործը Քննչական կոմիտեն օրեր առաջ ուղարկել էր Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու համար, դատախազությունն էլ որոշել էր գործի վարույթը փոխանցել ԱԱԾ-ին:  

Ի դեպ, մինչ Երեւան տեղափոխվելը, Արա Բուդաղյանը Գորիսի ԱԱԾ բաժնում պահվել եւ հարցաքննվել է շուրջ 6 ժամ, այնինչ, ինչպես փոխանցեց նրա փաստաբանը, 4 ժամից ավելի պահելու իրավունք չունեին: «Բոլոր նորմերը խախտված են»,- ասաց Ալումյանը:

- Պարոն Ալումյան, ի՞նչ է նշանակում այս ամբողջ խառնաշփոթը:

- Չգիտեմ, ես իմ այս 2 տարվա փորձից կարող եմ ասել, որ երբ խոսքը վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի հետ կապված քրգործերին, որեւէ տրամաբանություն կամ օրենք փնտրելն անիմաստ է:

- Իրենք ասում էին, որ դեմք չեն տեսել, բայց ֆոտոռոբոտ են հանել, փաստորեն:

- Չեմ կարող մեկնաբանել, ասում եմ, չէ՞, որ ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ օրենք է պետք փնտրել տվյալ դեպքերում:

- Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո անընդհատ խոսվում էր վենդետայի մասին, միգուցե նաեւ դա՞ է հիմք դարձել, որ հիմա նման կասկածներ կան:

- Այս կողմը երբեք չի խոսել վենդետայի մասին, ոչ միայն չի խոսել, այլ նաեւ հստակ տպավորությունս է, որ իրենք դա բացառում են:

- Իսկ որքանո՞վ է հավանական, որ անձամբ Սուրիկ Խաչատրյանն է կազմակերպել իր դեմ մահափորձի իմիտացիա՝ «Սդղի գյոլի» սկանդալը մեղմելու համար:

- Ես չեմ կարող չհիմնավորված բաներ ասել, դա վարկածներից մեկը կարող է լինել, ինձ համար անձամբ շատ տարօրինակ էր, որ եթե դա մահափորձ է եղել, ո՞նց է պատահել, որ որեւէ մեկի վրա քերծվածք չկա:

Երեկ զրուցել ենք նաեւ Բուդաղյանների մերձավոր, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի հետ, ում տանը եւս նույն գործի շրջանակներում խուզարկություն էր իրականացվել:

- Պարոն Կարապետյան, Գորիսում իրադարձությունները 2 ուղղությամբ են զարգանում, մի կողմից «Սդղի Գյոլում» տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Լիսկայի ազգականներին են մեղադրանք առաջադրում, մյուս կողմից՝ Լիսկայի դեմ մահափորձի սլաքները կարծես թե Բուդաղյանների ուղղությամբ են թեքում, ի՞նչ է սա նշանակում:

- Ի սկզբանե՝ որոշ մարդիկ ուղղորդված կերպով փորձում էին սլաքները ուղղել մեր ուղղությամբ, Բուդաղյանների ուղղությամբ, ընդհանրապես՝ այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ հակադրվել կամ որոշակի խնդիրներ են ունեցել իրենց հետ: Այնպես որ՝ սա սպասելի էր:

- Տեղեկություններ կան, որ Հարություն Զաքարյանը, ում աչքը վնասվել էր Լիսկայի որդու մասնակցությամբ «Սդղի Գյոլի» ծեծկռտուքի ժամանակ, վերադարձել է Մոսկվայից, հիմա նրա ցուցմունքներից է կախված՝ կձերբակալվի՞ Սուրիկ Խաչատրյանի որդին, թե ոչ: Տեղյա՞կ եք, Հարությունը ցուցմունք կտա եւ կպնդի՞, որ Լիսկայի որդին է հարվածել իրեն եւ հենց այդ հարվածի արդյունքում է նրա աչքը վնասվել:

- Գործի նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ ես այդ հարցի պատասխանը չեմ ուզում ու չեմ կարող տալ, բայց ինչ վերաբերում է ընդհանրապես գործի ընթացքին, ի սկզբանե նրանց կողմից ընտրվել էր օրենքով հարցերի պատասխանը ստանալու ճանապարհը եւ այդ ճանապարհով էլ գնում են:

- Տեղեկություններ կան, որ Լիսկան փորձում է համոզել նրանց, որպեսզի չբողոքեն, հնարավո՞ր է հաջողության հասնի:

- Միանշանակ բացառում եմ՝ ճանաչելով Զաքարյաններին:

- Արա Բուդաղյանի ձերբակալությունից ի՞նչ տեղեկություններ ունեք:

- Այս պահին ինֆորմացիա չունենք, բայց որեւէ կասկածներ կամ անհանգստանալու պատճառ մենք չունենք: Ավելի քան վստահ եմ, որ Արա Բուդաղյանն ազատ կարձակվի՝ նախաքննության մարմնի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնելուց հետո: Չեմ կարծում, որ Արա Բուդաղյանը որեւէ առնչություն ունի: Նաեւ ավելի քան վստահ եմ, որ ե՛ւ հունիսի 2-ի, ե՛ւ մայիսի 20-ի դեպքերը հստակ իրավական եւ ճիշտ գնահատական կստանան, բոլոր մեղավորները օրենքով իրենց հասանելիք պատիժը կստանան:

Տպել
4016 դիտում

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)